Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի 5 նշան, որոնք չեն կարողանում սիրել

13.05.2025

Սերը հոգատարություն է, ընկալում և ընդառաջ գնալու պատրաստակամություն։ Սակայն որոշ կենդանակերպի նշանների համար զգացմունքներ արտահայտելը չափազանց դժվար է։ Ոմանք իրենց զգացմունքները թաքցնում են սառնության դիմակի տակ, ոմանք վախենում են խոցելիությունից, իսկ ոմանք էլ կարծում են, որ սերը թուլություն է։ Նրանք կարող են շատ խորը զգալ, բայց դա արտահայտել այնպես, որ զուգընկերը շփոթվի. «Սա իսկապե՞ս սեր է»։

Ներկայացնում ենք Կենդանակերպի այն 5 նշանները, որոնք ամենաշատ խնդիրներն ունեն սիրո հարցում, ոչ թե որովհետև դրա նկատմամբ նրանք անտարբեր են, այլ որովհետև դա նրանց համար նուրբ և հակասական ոլորտ է։ Նրանցից յուրաքանչյուրը ընդունակ է սիրելու, բայց ոչ բոլորն են ընդունակ դրա բաց, զգացմունքային, բուռն ձևերին։ Նրանք սիրում են իրենց ձևով՝ զուսպ, ռացիոնալ, պաշտպանողական և վերահսկվող։

Ջրհոս․ գլխում, ոչ թե սրտում

Ջրհոսը գաղափարների հանճար է, ազատասեր և ինքնատիպ։ Բայց հենց սիրո մեջ դա կարող է խնդիր դառնալ։ Նա հազվադեպ է գլխապտույտ նետվում զգացմունքների մեջ։ Ջրհոսի համար դժվար է կառուցել ջերմ, հուզականորեն հարուստ կապ։ Նա նախընտրում է զուգընկեր ընտրել հետաքրքրությունների, այլ ոչ թե կրքի հիման վրա։

Այս նշանի ներկայացուցիչները վախենում են կախվածությունից, ուստի նրանք հեռավորություն են պահպանում նույնիսկ մտերիմ հարաբերություններում։ Նրանք կարող են թվալ սառը, մեկուսացված, խուսափողական։ Եվ եթե զուգընկերն ակնկալում է ռոմանտիկա և հոգևոր ներգրավվածություն, դա դժվար կլինի Ջրհոսի հետ։

Ինչո՞ւ է այդպես. Ջրհոսը վախենում է կորցնել իր ազատությունը և հաճախ սերն ընկալում է որպես անկախության սպառնալիք։ Նրան երկար ժամանակ է պետք վստահելու և բացվելու համար, եթե ընդհանրապես ցանկանա։

Կույս․ սերը՝ մանրադիտակի տակ

600x400

Կույսերը սիրում են, բայց իրենց ձևով՝ տրամաբանության, հոգատարության և ձեզ կատարելագործելու անվերջ փորձերի միջոցով։ Երբեմն դա թվում է ոչ թե զգացողություն, այլ քննադատություն։ Նրանք չգիտեն, թե ինչպես թուլանալ սիրո մեջ, վերլուծում են ամեն ինչ, նկատում են յուրաքանչյուր մանրուք և հազվադեպ են իրենց թույլ տալիս հուզական պոռթկումներ։

«Ես քեզ սիրում եմ» ասելու փոխարեն Կույսը կասի. «Դու կրկին սխալ ես ընդունում վիտամիններդ»։ Նա իսկապես հոգ է տանում, բայց դա արտահայտում է վերահսկողության և ռացիոնալության միջոցով։ Եթե ցանկանում եք ուժեղ կիրք, ինքնաբուխ պոռթկում և ռոմանտիկա, Կույսի կողքին չսիրված զգալու մեծ ռիսկ կա։

Ինչո՞ւ է այդպես. Կույսի համար սերը պատասխանատվություն և կարգուկանոն է։ Զգացմունքները վախեցնող են, իսկ զգացմունքների քաոսը՝ անտանելի։ Նա ձեր կեղքին կլինի, բայց ոչ կրքոտ։ Եվ այո, դուք կարող եք երկար սպասել նրա կողմից հաճոյախոսություններին։

Խոյ․ չափազանց եսակենտրոն՝ ամբողջությամբ տրվելու համար

Խոյերը գիտեն, թե ինչպես արագ սիրահարվել, բայց նաև արագ կորցնում են հետաքրքրությունը։ Նրանք ապրում են եռուզեռի մեջ, փնտրում զգացմունքներ և սիրում նվաճել։ Բայց երբ խոսքը գնում է խորության և հոգևոր մտերմության մակարդակի անցնելու մասին, սկսվում է նահանջը։

Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են կարողանում լսել, զիջել կամ իսկապես ուշադիր լինել ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Նրանց համար կարևոր է, որ այն լինի զվարճալի, պայծառ և հետաքրքիր։ Բայց նրանք կարող են մոռանալ մեկ այլ մարդու կարիքների մասին՝ ոչ թե չարամտությունից դրդված, այլ իրենց բռնկուն լինելու և եսակենտրոնության պատճառով։

Ինչո՞ւ է այդպես. Խոյերի համար դժվար է երկարատև, հավասար հարաբերությունների մեջ լինել, որտեղ պետք է կիսվել ուշադրությամբ և հոգատարությամբ։ Նա կարող է սիրել, բայց եթե դուք չհամապատասխանեք նրա տեմպին, նա կձանձրանա։ Եվ ձանձրույթն այս դեպքում դատավճիռ է։

Աղեղնավոր․ միշտ կես ճանապարհին 

600x400

Աղեղնավորն արկածախնդիր է, ազատ ոգի ունեցող, ով իրեն նեղված է զգում խիստ սահմաններում։ Նրան դուր է գալիս սիրախաղը, սիրահարվելը, սկզբի ռոմանտիկան։ Բայց երբ հարաբերությունները պահանջում են կայունություն, հուսալիություն և «դժվարին ժամանակներում կողքին լինել», նա կարող է անհետանալ։

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են կյանքը մեկ մարդուց ավելի, և դա իրեն զգացնել է տալիս։ Նրանք կարող են լինել հմայիչ, ուրախ, խոստումներ տալ, բայց միշտ չէ, որ պատրաստ են դրանք կատարել։ Չէ՞ որ նոր հորիզոնները կանչում են, իսկ միապաղաղությունը սպանում է ոգեշնչումը։

Ինչո՞ւ է այդպես. Աղեղնավորը չգիտի, թե ինչպես սիրել «հավերժ» ռեժիմով։ Նա սիրում է այստեղ և հիմա, և փաստ չէ, որ վաղը նույնը կլինի։ Նրա համար դժվար է պարտավորություններ ստանձնել, և նույնիսկ ավելի դժվար է չխախտել դրանք։

Այծեղջյուր․ զուսպ մինչև անզգայունության աստիճան

Այծեղջյուրները գիտեն, թե ինչպես լինել հավատարիմ, կայուն և հուսալի, բայց նրանք իրենց զգացմունքները պահում են փակի տակ։ Կարող ես նրանց շրջապատում տարիներ անցկացնել՝ այդպես էլ սիրո խոսքեր չլսելով, որովհետև նրանց թվում է, թե զգացմունքները պետք է ապացուցել գործողություններով, այլ ոչ թե խոսքերով։ Եվ նրանք իսկապես կարող են հոգ տանել, բայց խստորեն, անտարբեր, կարծես պարտականության բերումով։

Զուգընկերը հաճախ զուրկ է Այծեղջյուրի ջերմությունից և հոգևոր շփումից՝ պարզ «ես այստեղ եմ, որովհետև սիրում եմ քեզ» արտահայտությունից։ Ամեն ինչ վերածվում է պրակտիկայի, ռազմավարության, առաջադրանքների։ Իսկ սերն առանց հոգու այլևս սեր չէ։

Ինչո՞ւ է այդպես. Այծեղջյուրը վախենում է խոցելի լինելուց։ Նա զգացմունքների դրսևորումը համարում է թուլություն և իր փափկությունը թաքցնում է զրահի ետևում։ Եվ նրա իրական սրտին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել և դիմանալ սառնությանը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5067 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2026 11:14
Սննդաբանները կոչ են անում չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նշում են մասնագետները։
18-05-2026 10:39
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը օգնել է բուլղարացի երգչուհի DARA-ին 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին նախապատրաստվելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների, բուլղարական հեռուստատեսությունը կապ է հաստատել ռուս երգչի հետ՝ մրցույթի մասնակցին աջակցելու համար: Կիրկորովի թիմը, այդ թվում՝ կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով գրել է Սերգեյ Լազարևի կողմից մրցույթում կատարած երկու երգ, միացել է գործընթացին: Նրանք միացյալ ուժերով DARA-ի համար ստեղծել են «Բանգարանգա» կոմպոզիցիան:
18-05-2026 10:25
Պամելա Անդերսոնը հարաբերություններ է սկսել Թոմ Քրուզի հետ։ Աստղերի հարաբերությունների մասին լուրը վերնագրեր է գրավում արտասահմանյան տաբլոիդներում։ Ինտերնետ օգտատերերը շփոթված են. արդյո՞ք դա իսկապես ճիշտ է։ Անդերսոնն ու Քրուզը հարաբերությունների հարուստ պատմություն ունեն։ Թոմն ամուսնացած է եղել երեք, մինչդեռ Պամելա Անդերսոնը՝ հինգ անգամ։
18-05-2026 10:19
2026 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի սիրտը, լեգենդար Թայմս Սքվերը, վերածվել էր իսկական պոդիումի: Իտալական Gucci նորաձևության տունը՝ իր նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի ղեկավարությամբ, այնտեղ կազմակերպել էր իր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: «Պոդիումը» ձգվում էր Յոթերորդ պողոտայի և Բրոդվեյի միջև:
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 464 անգամ
13.05.2026
Դիտվել է 441 անգամ
15.05.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster