Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կայացել է օծանելիքի ոլորտում «Օսկարի» մրցանակաբաշխությունը

17.06.2023

Նյու Յորքում կայացել է Fragrance Foundation Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։ 1973 թվականից այն շնորհվում է The Fragrance Foundation-ի կողմից՝ օծանելիքի ոլորտում ձեռքբերումների համար. մրցանակը համարվում է «Օսկարի» համարժեքը օծանելիքի արտադրության ոլորտում։

The Fragrance Foundation-ի որոշմամբ՝ այս տարի իրենց Փառքի սրահում ընդգրկվել է L՝Oreal-ի գործադիր տնօրեն Նիկոլաս Հիերոնիմուսը:

Պարֆյումերիայի բնագավառում նվաճումների համար Lifetime Achievement Perfumer մրցանակը ստացել է պարֆյումեր Անն Ֆլիպոն։ Նրա հաշվին գրանցվել է ավելի քան 170 բույր՝ աշխարհի ամենատարբեր ապրանքանիշերի համար՝ Givenchy, Jo Malone, Yves Rocher, Giorgio Armani, Burberry, Yves Saint Laurent, Lancome, Paco Rabanne, Diesel, The Body Shop, Caudalie և այլն:

Հենց Ֆիլիպոն է ստեղծել այնպիսի օծանելիքի հիթեր, ինչպիսիք են L՝Interdit-ը (Givenchy), La Vie Est Belle-ը ու Tresor Midnight Rose-ը (Lancome), Lady Million-ը (Paco Rabanne):

Time Magazine ամսագրի վարկածով տարվա կին ճանաչված Քեյթ Բլանշեթը միջոցառմանը ներկայացել է Armani Prive-ի սև զգեստով: Նույն հանդերձանքը, բայց այլ ժանյակավոր ներդիրներով, կրկնակի օսկարակիրը կրում էր նաև այս տարվա փետրվարին՝ SAG մրցանակաբաշխության ժամանակ:

Օծանելիքի մրցանակաբաշխությանը ներկա էին նաև 65-ամյա դերասանուհի Միշել Պֆայֆերը (կրելով սև բլեյզեր և մինչև հատակը հասնող շողշողացող շրջազգեստ) և դիզայներ Վերա Վանգը (հագած իր «Վերա Վանգ» ապրանքանիշի վերնաշապիկ և փքված կիսաշրջազգեստ). հունիսի 27-ին մոդելյորը կնշի ծննդյան 74-ամյակը։ Կարմիր գորգով քայլել են նաև 46-ամյա դերասանուհի Դայան Կրյուգերը (կարմիր բաճկոնով և Ջեյսոն Վուի մերկ ժանյակավոր մինի զգեստով), դերասանուհի Կեկե Պալմերը և այլք։

Տեսեք, թե ինչ տեսք ունեին աստղերը միջոցառմանը.

600x400

Քեյթ Բլանշեթ

600x400
Միշել Պֆայֆեր

600x400
Վերա Վոնգ

600x400
Դայան Կրյուգեր

600x400
Կեկե Պալմեր

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1044 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 576 անգամ
15.05.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster