Շաբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։
Մրցույթի լավագույն եռյակը կազմել են Լիբանանի ներկայացուցիչ Յասմինա Զեյթունին, Տրինիդադ եւ Տոբագոյից Աչե Աբրահամսին եւ Բոտսվանան ներկայացնող Լեսեգո Չոմբոին:
Կրիստինա Պիշկովան 25 տարեկան է, մասնագիտանում է, որպես իրավաբան եւ ուսմանը զուգահեռ զբաղվում է մոդելինգով:
Պիշկովային տիտղոսը փոխանցել է «Միսս աշխարհ 2022» Կարոլինա Բիելավսկան, որը ներկայացնում էր Լեհաստանը:
13-03-2025 14:20 46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
13-03-2025 14:08 «Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
13-03-2025 04:34 62-ամյա Գրիգորի Լեպսը պատրաստվում է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբայի հետ ապրել այն տանը, որտեղ նա ապրել է նախկին կնոջ հետ։ Դեռևս Աննա Շապլիկովայի հետ նախորդ ամուսնության ժամանակ Լեպսը սկսել էր քաղաքից դուրս թայվանական ոճով երկու տուն կառուցել: Նա նախագծի վրա աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ ռիելթորներն այն գնահատում են 400-500 մլն ռուբլի։
13-03-2025 02:12 Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
12-03-2025 12:45 ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»: Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»: Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է:
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։