Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա
26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։
Ջոնս Հոփկինսի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն՝ սնվելու ժամանակի սահմանափակումն ավելի արդյունավետ չէ քաշի կորստի համար, քան պարզապես ընդունվող կալորիաների կրճատումը:
Փորձարկումներին մասնակցել է գիրություն և նախադիաբետով տառապող ավելի քան 40 մարդ։ 12 շաբաթ մի խումբը հետևում էր ընդհատվող ծոմապահությանը, այսինքն՝ նրանք կարող էին ուտել միայն 10 ժամվա ընթացքում, մինչդեռ երկրորդ խումբը նորմալ սնվում էր: Երկու խմբերն էլ ստացել են նույն սննդային արժեքներով պատրաստի կերակուրներ:
«Մենք չենք կարծում, որ ժամանակով սահմանափակված ուտելը կարող է օգտակար լինել քաշի կորստի համար, եթե ընդունած կալորիաների չափը մնում է անփոփոխ», - Yahoo Life-ին ասել է հետազոտության հեղինակ Նիսա Մարութուրը:
Մասնագետներն ընդհատվող ծոմապահության վերաբերյալ դրական կարծիքները բացատրում են կալորիաների ընդհանուր քանակի նվազմամբ։ Թեև կարիք չկա վախենալ ընթրիքը մեկ-երկու ժամ ուշ ուտելուց, սակայն, այդուհանդերձ, խորհուրդ է տրվում չուտել քնելուց չորս ժամ առաջ։
![food-26.04-24-1-LN 600x400](/images/mixed/food-26.04-24-1-LN.jpg)
Ընդհատվող ծոմապահության վերաբերյալ հետազոտությունները, ընդհանուր առմամբ, տվել են տարբեր արդյունքներ. վերջին ուսումնասիրություններից մեկի հեղինակները եզրակացրել են, որ ընդհատվող ծոմ պահող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը 91%-ով ավելի բարձր է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 998 անգամ
Читать на русском
|