5 սխալ ամառային հագուստ ընտրելիս
25.05.2023
Շոգ սեզոնի սկսվելուն պես մենք ուրախ ենք «դուրս ցատկել» ձանձրալի փակ հագուստից՝ փորձելով վայելել արեւայրուքը։ Ի վերջո, կարող ենք հագնել բաց հանդերձանք և վայելել տաք եղանակը: Սակայն ամառային նորաձեւ զգեստապահարան կազմելիս շատերը սովորական սխալներ են գործում։
Որո՞նք են այն հիմնական սխալները, որոնք ամենից հաճախ թույլ ենք տալիս ամառային հանդերձանք ընտրելիս։
Թափանցիկ գործվածքների ընտրություն
Ամառային սեզոնի մեկնարկի հետ գալիս է թեթև հագուստների ժամանակը՝ բաց զգեստներ ու կիսաշրջազգեստներ, սարաֆաններ: Այդուհանդերձ, այս հագուստներից շատերը, պարզվում է, որ արևի տակ թափանցում են, ինչը ձեր տեսքը դարձնում է գռեհիկ և նույնիսկ ոչ պատշաճ՝ որոշ միջոցառումների ժամանակ:
Շոգին բարակ բնական գործվածքները, իհարկե, լավ են, բայց, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ պայծառ արևը «երևարկում է» այն, ինչ պետք է թաքցնել հետաքրքրասեր աչքերից: Այդ իսկ պատճառով գալիք ամառային հավաքածուն կազմելուց առաջ նախ պետք է ստուգել այն՝ կանգնելով արևոտ կողմի պատուհանի առջև։
Հագնում ենք շատ բաց հագուստ
Շոգ սեզոնը թույլ է տալիս հնարավորինս «մերկանալ»՝ զբոսնելու համար սահմանափակվելով տոպով և կիսավարտիքով։ Այնուամենայնիվ, այս անխոհեմությունը կարող է դաժան կատակ խաղալ. արևի ճառագայթներին չվարժված մաշկը կարող է մեզ այրվածքներ պարգևատրել նույնիսկ առանց ծովափնյա հանգստավայր այցելելու:
Ամառվա գալուստով անպայման պետք է զինվեք ուլտրամանուշակագույն ճառագայթման առնվազն նվազագույն մակարդակով կրեմ, որպեսզի խուսափեք ոչ միայն աստիճանական «այրումից», այլև մաշկի վաղաժամ ծերացումից:
Շեշտ՝ «մարտահրավերի» վրա
Եկեք անկեղծ լինենք․ երբ մոտենում է ամառը, մեզանից շատերը մի կողմ ենք թողնում բարեպաշտությունը և սկսում հագնվել այնպես, կարծես լողափ ենք գնում: Սակայն միշտ պետք է գործի նորաձեւության գլխավոր կանոնը՝ «կա՛մ բաց վերնաշապիկ, կա՛մ բաց ներքենամաս»։
Ոչ ոք ձեզ կոչ չի անում փաթաթվել երկար շապիկներով և լայն տաբատներով, բայց մինի կիսաշրջազգեստի հետ համակցված առավելագույն դեկոլտեն նույնպես լավագույն լուծումը չէ։ Ձեր ամենօրյա ամառային զգեստապահարանը համալրելիս նկատի ունեցեք այս կանոնը: Մի բան է մեծ չափսերով շապիկն ու շորտը կամ կարճ տոպը միդի կիսաշրջազգեստի հետ համադրելը, և բոլորովին այլ՝ խիստ կարճ տոպի և ուլտրակարճ կիսաշրջազգեստի համադրությունը: Չէ՞ որ դուք չեք ուզում գռեհիկ ու ոչ պատշաչ երևալ, չէ՞։
Սեզոնից դուրս
Ե՞րբ, եթե ոչ ամռանը, մաշկը պարզապես երազում է թեթև և շնչող գործվածքի մասին։ Այնուամենայնիվ, հետևելով մեր «դեմիսեզոնային» սովորություններին, մենք շարունակում ենք հագնել կիպ ջինսեր, սև կոմբինեզոններ և այլ հագուստներ, որոնք բարձրացնում են մեր մարմնի ջերմաստիճանը, կլանում արդեն իսկ կիզիչ արևը՝ դրսում լինելը դարձնելով գոյատևման խնդիր։
Մի կողմ թողեք ծանր գործվածքները և մուգ հագուստը՝ հօգուտ բամբակի, կտավատի և բաց գույնի հագուստի: Ձեր մաշկն արժանի է այդ հանգստին:
Հագնում ենք անհարմար կոշիկներ
Ամառային զգեստապահարանի պատրաստման ոչ պակաս կարևոր կետը կոշիկներն են։ Դուք չպետք է շոգ կամ անհարմար զգաք դրանցում: Հրաժարվեք ցանկացած անհարմար կամ ոչ պատշաճ կոշիկից՝ բարձրակրունկ բոկոտիներից կամ վիետնամական սանդալներից, եթե դա չի պահանջում դրես-կոդը կամ չեք պատրաստվում լողափ գնալ:
Ամենահարմար կոշիկները շատ դեպքերում թեթեւ լոֆերներն են կամ բաժակ-կրունկներով կոշիկները։ Մի մոռացեք նաև, որ բաց կոշիկները պահանջում են թարմ պեդիկյուր (եղունգները պարտադիր չէ, որ ներկված լինեն, այլ խնամված):
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2475 անգամ
Читать на русском
|