Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023

Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։ Cherchinyan cosmetics-ի հիմնադիր Նելլի Չերչինյանի խոսքով, հենց նման պայմաններում է ծնվել կոսմետիկ խնամքի միջոցների արտադրման գաղափարը։

Ու առաջնահերթությունը եկամտաբեր գործ սկսելը չէր, այլ որակյալ կոսմետիկա, քսուքներ արտադրելը, որոնք առողջարար կլինեին և օգտակար ազդեցություն կունենային մաշկի վրա:

Բարձր որակն ապահովելու նպատակով ընտրվեց բավականին թանկարժեք արտասահմանյան հումք (հիալուրոնաթթու, կոլլագեն, տարբեր յուղեր, տարատեսակ նյութերի մզվածքներ), որոնց ներկրումը ևս բավական դժվարությունների հետ էր կապված: Ընդ որում նյութերի համադրությունը ևս իրականացվել է արտերկրում` արհեստավարժ մասնագետների կողմից:

600x400

Երեք տարվա հետևողական աշխատանքի շնորհիվ Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում ստացավ։ Կատարելագործվեցին նաև փաթեթավորման տուփերը, որոնք օդի հետ շփումը գրեթե բացառում են, ինչի շնորհիվ քսուքների բաղադրիչները երկար պահպանում են իրենց ակտիվությունը: Իսկ համագործակցությունը հայտնի դեղագործական ընկերության հետ, թույլ է տալիս արտադրական գործընթացը կազմակերպել մանրէազերծ պայմաններում, ներգրավել գիտակ մասնագետների, արդիական սարքավորումներ:

600x400

Այսօր արդեն տեսականիում առկա են նաև խոնավացնող և հակակնճիռային այնպիսի քսուքներ, որոնք պարունակում են արևապաշտպան բաղադրիչ (20%)։ Հատկապես ամռանը տոնային քսուքից առաջ օգտագործելով, դրանք թույլ կտան խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, միաժամանակ ձերբազատվել հավելյալ արևապաշտպան քսուքներից:

600x400

Նելլի Չերչինյանը չի թաքցնում նաև ապագա ծրագրերը՝ ընդլայնել տեսականին խնամքի համար նախատեսված նոր միջոցներով, տարատեսակ քսուքներով, դեմքի դիմակներով։ Ի դեպ, նորություններ կլինեն նաև նախատեսված տղամարդկանց համար:

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6272 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-11-2025 12:29
Կանոնավոր և զգալի քանակությամբ ալկոհոլի օգտագործումը «երիտասարդացնում» է ինսուլտը ավելի քան 10 տարով, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։ Հետազոտության տվյալներով՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով օգտագործել են օրական երեք կամ ավելի ալկոհոլային խմիչք, գլխուղեղի արյունազեղում են ունեցել՝ ավելի հաճախ, ավելի երիտասարդ տարիքում և միջինում ավելի ծանր ձևով, քան նրանք, ովքեր քիչ էին խմում կամ ընդհանրապես չէին խմում։
15-11-2025 12:02
Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այն առաջին անգամ ղեկավարել է կին-դիրիժոր Փանիզ Ֆերյուսեֆին։ Երեկոյի գագաթնակետն է դարձել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից։ Փանիզ Ֆարյուսեֆին իր ելույթում համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին։
15-11-2025 11:54
Ռուս երգչուհի Վալերիան հանգիստ է ընդունել այն փաստը, որ ինքը չի ընդգրկվել «Գրեմմիի» անվանակարգերի ցուցակում: Այս մասին հայտնել է նրա ամուսինը և պրոդյուսերը՝ Իոսիֆ Պրիգոժինը: Վերջինիս խոսքով՝ կազմակերպիչները որոշել են, որ ներկայացված երգը «չի համապատասխանում միջազգային չափանիշներին և թեկնածուների համար սահմանված պահանջների մեծ մասին»: Նա հավելել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցելն իրենց համար ավելի շատ զբաղմունք է, քան կյանքի նպատակ։
15-11-2025 07:58
Սելենա Գոմեսը պատմել է, թե ինչպես է ամուսնական կյանքն անդրադարձել իր վրա: Նոյեմբերի 13-ին Apple Music-ին տված հարցազրույցում 33-ամյա երգչուհի-դերասանուհին ասել է, որ պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ ամուսնության առաջին շաբաթները «պարզապես երազանք են եղել»՝ հավելելով, որ չնայած յուրաքանչյուր հարաբերություն ունի վերելքներ և վայրէջքներ, Բլանկոն «ամենագեղեցիկ մարդն» է, որի հետ ինքը կարող է ապրել: Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 27-ին՝ Սանտա Բարբարայում:
14-11-2025 11:16
Վիրջինիայի համալսարանի ուսումնասիրությունից, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական վեճերի և թյուրըմբռնումների ու քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում: Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2624 անգամ
11.11.2025
Դիտվել է 334 անգամ
12.11.2025
Դիտվել է 319 անգամ
13.11.2025
Դիտվել է 259 անգամ
14.11.2025
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster