Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին
09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։ Իրենք՝ տոնական նվերներ պատրաստողներն էլ ձեռքները ծալած չեն նստել․ ամեն ինչ արել են, որպեսզի նոր, գեղեցիկ, մատչելի տեսականին ժամանակին հայտնվի վաճառակետերում։
Այս առումով բացառություն չէ նաև Light Your Home–ը, որը հայտնի է որպես առաջին ու ամենամեծ հայկական ձեռագործ մոմագործական ընկերություն։ Այն ամանորյա տեսականին հարստացրել է սիրելի անձանց համար նվերներով, տան դեկորներով ու անուշահոտության տարածման միջոցներով, կոորպորատիվ տարատեսակ արտադրանքով։
Ընկերության հիմնադիր Մարթա Արսենյանի ներկայացմամբ՝ Light Your Home–ն իր գործունեությունը սկսել է հենց հեղինակային մոմերի արտադրությամբ։ Այսօր ընկերությունը շուկային առաջարկում է ավելի քան 50 տեսակի մոմեր։
Light Your Home-ը հիմնադրվել է 2018 թվականին։ Բարձր պատասխանատվության և հաճախորդի կարիքներին առաջնահերթ մոտեցման շնորհիվ ընկերությունն այսօր ունի լայն տեսականի ու արտադրանք, որն արտահանվում է 11 երկիր։
Ընդլայնելով իր գործունեությունը՝ ներկայումս ընկերությունն առաջարկում է ձեռագործ դեկորների նոր ուղղություն՝ աբստրակտ դեկորներ և պատկերներ: Այս շարքում ներառված են, անհատական դիմանկարներ՝ տարբեր երանգների ու ոճի, արձանիկներ, տարատեսակ ձեռագործ դեկորատիվ իրեր՝ տան և հանդիսությունների համար։
Աշխատանքներ են տարվում տեքստիլ արտադրանքի զարգացման ուղղությամբ, որի շրջանակներում նույնպես շեշտադրվում է ձեռագործությունը:
Մարթա Արսենյանի խոսքով՝ Light Your Home-ը կարևորում է իր արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելը, երկար տարիների ընթացքում նմուշների տեսքի պահպանությունը, սպասարկման բարձր որակը և հաճախորդի կարիքների ամբողջական բավարարումը։ Ընկերության յուրաքանչյուր պատվեր մանրամասն քննարկվում է բոլոր դետալներով, համաձայնեցվում հաճախորդի հետ, պատրաստվում փորձնական օրինակ, որը հաստատվում է վերջնական արտադրությունից առաջ։
Հաշվի առնելով, որ տեսականու մեծ մասը բացառապես հեղինակային աշխատանքներ են, Light Your Home–ը կազմակերպում է նաև սեմինարներ՝ անհատական և խմբակային տարբերակներով: Դիտվել է 746 անգամ
|