Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025

«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել: Այնուամենայնիվ, որոշ կանանց մոտ այս զգացմունքային տատանումներն անհանգստություն են առաջացնում և հարց առաջացնում. «Ի՞նչը ես այնպես չեմ անում»:

Հոգեբան և ընտանեկան արժեքների «G-Point» դպրոցի հիմնադիր Եվգենյա Ալեքսանդրովան lady.mail-ում բացատրել է, թե ինչ կարող է թաքնված լինել տղամարդու նման պահվածքի հետևում, և ինչ նշաններ են ցույց տալիս, որ չպետք է լուրջ մտադրություններ սպասել նրանից։

1. Նա ձեզ լուրջ չի ընդունում

Որոշ տղամարդիկ ի սկզբանե հարաբերությունները կարևոր չեն համարում: Նրանք հմտորեն խաղում են զգացմունքների վրա, հաճելի խոսքեր ասում և հաճոյախոսություններ անում միայն իրենց ուզածին հասնելու՝ ձեզ համար հետաքրքիր դառնալու համար։ Հասնելով իրենց նպատակին՝ նրանք անհետանում են նույնքան հանկարծակի, որքան հայտնվել էին։

Կանայք հաճախ գեղեցիկ արտահայտությունները շփոթում են անկեղծության հետ՝ մոռանալով, որ տղամարդու իրական մտադրությունները բացահայտվում են նրա արարքների միջոցով: Եթե նա ասում է, որ դուք առանձնահատուկ եք, բայց նրա գործողությունները չեն հաստատում դա, ապա սա նշան է, որ այդ խոսքերը ոչինչ չեն նշանակում, և նրա հետաքրքրությունը ձեր հանդեպ մակերեսային է:

2. Նրան պարզապես հարմար է

Որոշ տղամարդիկ չեն ցանկանում կորցնել կնոջ ուշադրությունը, նույնիսկ, եթե նրանց չեն հետաքրքրում լուրջ հարաբերությունները: Նրանք պարբերաբար հայտնվում են հազվագյուտ հաղորդագրություններով, ինչպիսիք են «Քնո՞ւմ ես» կամ «Կարոտում եմ քեզ»՝ ստուգելով, թե արդյոք «կարթի վրա» եք:

Հաղորդակցության այս ձևաչափը վտանգավոր է. այն կարող է վերածվել հարաբերությունների, որտեղ ամեն ինչ հանգում է սիրախաղի կամ մտերմության («միայն սեքսի»), երբ դա իրեն է հարմար։ Նման հարաբերություններում տղամարդը ձեզ չի գնահատի ու քայլեր չի ձեռնարկի։

3. Դուք անտեսում եք «կարմիր դրոշները»

 600x400

Երբեմն զգացմունքները ստիպում են ձեզ աչք փակել ակնհայտ նշանների վրա, որ գործ ունեք մանիպուլյատորի, նարցիսիստի կամ բռնարարի հետ: Եվ հենց այս տիպի տղամարդիկ են սիրում կնոջը «դնել» էմոցիոնալ պտույտի մեջ՝ հերթափոխելով շփումը և անտեսելը։

Սակայն անհամապատասխանությունը, անուշադրությունը կամ նվազագույն հետաքրքրությունը ի հայտ են գալիս նույնիսկ հարաբերությունների վաղ փուլերում։ Եթե տղամարդը շփման առաջին օրերին իրեն լավագույնս չի պահում, ապա չպետք է հուսալ, որ նա ժամանակի ընթացքում կփոխվի, կսիրահարվի և կամուսնանա։

Ստորև բերված են ակնհայտ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ նա հետաքրքրված չէ ձեզնով, և ավելի լավ է դադարեցնել շփվելը (հանուն ձեր լավի):

1. Նա հազվադեպ է առաջինը գրում կամ զանգում:

2. Նրա խոստումները դատարկ են դուրս գալիս։

3. Նա խուսափում է ապագայի մասին խոսելուց։

4. Նրա խոսքերը հակասում են իր արարքներին:

5. Դժվար իրավիճակներում նա սահմանափակվում է «Դիմացիր, ամեն ինչ լավ կլինի» արտահայտությամբ։

6. Նա ասում է, որ չի ցանկանում հարաբերություններ կամ ամուսնություն: Նկատի ունեցեք` նա այս ամենը չի ուզում ձեզ հետ:

Ի՞նչ անել, եթե նա սկսի անհետանալ

600x400

Հոգեբան, «G-Point» դպրոցի հիմնադիր Եվգենյա Ալեքսանդրովա

Եթե տղամարդը դադարել է նախաձեռնություն դրսևորել, դուք չպետք է փորձեք «արթնացնել» կամ վերադարձնել նրան: Ձեր ժամանակն ու զգացմունքներն ավելի արժեքավոր են։ Մտածելու փոխարեն, թե ինչու նա այլևս չի հետաքրքրվում ձեզնով, կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա՝ մարզվեք, զբաղվեք նոր հոբբիով, հանդիպեք ընկերների հետ:

Սերը սկսվում է ինքդ քեզ հարգելուց, ուստի կարևոր է ընտրել ձեզ ընտրողներին:

Հիշեք. արարքները միշտ ավելի արտահայտիչ են, քան խոսքերը, այնպես որ թույլ մի տվեք, որ գեղեցիկ խոստումները ստվերեն իրականությունը: Հետաքրքրված տղամարդը դա կապացուցի իր արարքներով։ Եվ նա անպայման կհայտնվի ձեր կյանքում, հենց որ դադարեք ձեր նյարդերը վատնել մանիպուլյատորների վրա և սովորեք պաշտպանել ձեր անձնական սահմանները։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4815 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։ Ահա այն սխալները, որոնք դիզայները համարում է անընդունելի:

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2025 10:42
Սառա Փոլսոնը մեծ իրարանցում է առաջացրել «All’s Fair» նոր սերիալի ցուցադրության ժամանակ՝ տեսախցիկների առջև խաղային կերպով հարվածելով Քիմ Քարդաշյանի հետույքին։ Դերասանուհիները հավաքվել էին Նյու Յորքի Whitby հյուրանոցում՝ նշելու Ռայան Մերֆիի իրավական դրամայի առաջիկա թողարկումը։ Նախագծի մյուս աստղերը՝ Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշը, նույնպես ներկա էին երեկույթին։
30-10-2025 09:50
Նոր ուսումնասիրությունը, ցույց է տվել, որ վիրահատության ընթացքում երաժշտական թերապիան զգալիորեն նվազեցնում է պրոպոֆոլի և ֆենտանիլի քանակը, որոնք անհրաժեշտ են ընդհանուր անզգայացման տակ կատարվող լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի համար։ Երաժշտություն լսած պացիենտների մոտ արթնանալն ավելի հեշտ է եղել, իսկ ֆիզիոլոգիական սթրեսը ցածր է եղել, ինչի մասին վկայում է պերիօպերացիոն շրջանում կորտիզոլի մակարդակի իջեցումը։
30-10-2025 09:02
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։  Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 214 կգ արդյունքով գրավել է առաջինն տեղը։
30-10-2025 01:10
Չորեքշաբթի Բևեռլի Հիլզում տեղի է ունեցել Variety ամսագրի ամենամյա «Կանանց ուժը 2025» գալա-երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել Եվա Լոնգորիան, Շերոն Սթոունը, Սիդնի Սուինին, Քեյթ Հադսոնը, Ջեյն Ֆոնդան, Նիկոլ Շերզինգերը և այլք։
30-10-2025 00:12
Իտալական Måneskin ռոք խմբի 26-ամյա վոկալիստ Դամիանո Դավիդեն ամուսնության առաջարկ է արել իր 29-ամյա ընկերուհուն՝ դերասանուհի և երգչուհի Դոուվ Քեմերոնին, հաղորդում է TMZ-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.10.2025
Դիտվել է 2013 անգամ
24.10.2025
Դիտվել է 431 անգամ
25.10.2025
Դիտվել է 403 անգամ
28.10.2025
Դիտվել է 338 անգամ
29.10.2025
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster