Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023

Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։ Այս ըմպելիքները կլիցքավորեն ձեզ էներգիայով և լավ տրամադրություն կպարգևեն ողջ օրվա համար։

Կիտրոնով և մեղրով ըմպելիք

Այս ըմպելիքը ոչ միայն բարձրացնում է աշխատունակությունը, այլեւ օգնում նիհարել եւ բարձրացնել իմունիտետը։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ գցեք 1-2 կիտրոնի շերտ և մեկ թեյի գդալ մեղր, ապա լավ խառնեք։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մեկ թեյի գդալ աղացած դարչին։ Դրա համար նախ դարչինի ու կիտրոնի վրա լցրեք տաք ջուր, իսկ մի փոքր հովացած զանգվածին որոշ ժամանակ անց ավելացրեք մեղրը։

600x400

Կակաո նարնջի հյութով

Այս ըմպելիքը ձեզ առավոտյան հիանալի տրամադրություն կպարգևի և կենսուկակություն կապահովի ողջ օրվա ընթացքում։ Բացի այդ, նարնջի հետ կակաոն օգնում է կարգավորել խոլեստերինի հավասարակշռությունը և արագ հագեցվածության զգացում առաջացնում։ Հրաշք ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է նարնջի մի փոքր կեղև քերեք և մրգի կեսը քամեք։ Այնուհետև եփեք կակաոն, վրան ավելացրեք կաթը և ստացված նարնջի հյութը՝ կեղևով։ Ըստ ճաշակի կարող եք մի կաթիլ մեղր կամ շագանակագույն շաքարավազ ավելացնել։

600x400

Թեյ կիտրոնախոտով

Այս ըմպելիքը լիովին փոխարինում է սուրճին։ Կիտրոնախոտի թեյը ուժ և էներգիա կհաղորդի, ինչպես նաև կօգնի հաղթահարել դեպրեսիան։ Բացի այդ, կիտրոնախոտը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա և լավացնում հիշողությունը։ Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես 10 գրամ չորացած երիտասարդ բողբոջների և տերևների վրա լցնեք 1 լիտր եռման ջուր։ Կարող եք նաև տերևները լցնել սովորական թեյի մեջ։

600x400

Կոճապղպեղով թեյ

Կոճապղպեղի թեյը, ի տարբերություն սուրճի, ունի երկարաժամկետ խթանող ազդեցություն։ Կոճապղպեղի հոտն ի զորու է թոթափել հոգնածությունն ու բարձրացնել տրամադրությունը։ Ըմպելիքը հատկապես օգտակար է ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդկանց։ Կազդուրիչ կոճապղպեղի էլիքսիր պատրաստելը շատ պարզ է՝ դրա համար արմատի մի կտոր պետք է կեղևազրկել, դանակով մանր կտրատել և վրան լցնել եռման ջուր։ Համի համար կարող եք մեղր և կիտրոն կամ մեկ-երկու անանուխի տերեւ ավելացնել։

600x400

Կանաչ թեյ հասմիկով

Կանաչ թեյը նույնպես կարող է փոխարինել սուրճին։ Դրա առույգացնող հատկությունները իզուր չեն հիշեցնում սուրճը. կանաչ թեյը նաև կազդուրիչ կոֆեին է պարունակում, որի ազդեցությունը, սակայն, ավելի ուշ է սկսվում, քան սուրճի մեջ պարունակվող կոֆեինը։ Բացի այդ, կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ կատեխիններ՝ նյութեր, որոնք ունեն հակամանրէային, հակաօքսիդանտ և հակաուռուցքային ազդեցություն։ Նման թեյի մեջ կարելի է ավելացնել նաև կիտրոն․ հիմնական պայմանն այն է, որ ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 80-85 ° C:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3165 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2025 13:50
Սոլսբերիի համալսարանի գիտնականները պարզել են, որ բժիշկը, որի հերթափոխը տևում է 12 ժամ և ավելի, կարողանում է կենտրոնանալ այնքան, որքան հարբած վարորդը: Աշխատելով նման գերբեռնվածությամբ՝ բժիշկները և հատկապես վիրաբույժները 27 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն սխալ կատարելու, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, գրում է Daily Mail-ը:
19-01-2025 13:46
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնության կանանց մրցաշարում։
19-01-2025 13:43
Քայլի Ջեններին դուր է գալիս Թիմոթի Շալամեի կողքին լինել կարիերայի կարևոր իրադարձությունների ժամանակ: Հակտնի զույգը վերջերս հաճախ է միասն հայտնվել մի շարք հրապարակային վայրերում, այդ թվում՝ 2025 թվականի «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, որտեղ 27-ամյա Ջենները շփվել է իր ընկերոջ գործընկերների հետ: Աղբյուրը հայտնում է PEOPLE-ին, որ նրան դուր է գալիս աջակցելը 29-ամյա Շալամեին, երբ սկսվում է մրցանակաբաշխության սեզոնը:
19-01-2025 13:41
Երևանում իսկական արվեստի բում է. Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Ալեք Մոնոպոլին, ում գլուխգործոցները զարդարում են աշխարհի ամենահարուստ մարդկանց հավաքածուները, այժմ ստեղծագործում է հենց մեր քաղաքի փողոցներում։ Նկարիչը հայտնի է իր վառ փոփ-արտ գրաֆիտիներով և շքեղ ապրանքանիշերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ TAG Heuer, Dom Pérignon և Philipp Plein:
19-01-2025 13:37
Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու նրա ամուսինը սպասում են իրենց երկրորդ երեխային: Ամուսիններն օրերս են պարզել իրենց փոքրիկի սեռը. նրանք դուստր են ունենալու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.01.2025
Դիտվել է 1174 անգամ
14.01.2025
Դիտվել է 670 անգամ
16.01.2025
Դիտվել է 664 անգամ
15.01.2025
Դիտվել է 485 անգամ
18.01.2025
Դիտվել է 381 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster