Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ հագուստով դիմվորել նոր՝ Նապաստակի տարին

29.12.2022

Առաջին հերթին կարեւոր է ուշադրություն դարձնել այն գույներին, որոնք տարվա գլխավորն են։ Ու-Սին համակարգի համաձայն՝ սա ջրի տարերքի երկրորդ տարին է, որը համապատասխանում է սեւ ու ալիքաձեւ գծերին։

Դա կլինի նաև Երիկամային միջօրեականի գործունեության տարի։ Չինական փիլիսոփայության մեջ դա կարևոր է Սև ջրային նապաստակի տարում ներդաշնակության և լավ առողջության հասնելու համար:

Ըստ փորձագետների՝ Երիկամային միջօրեականի համար համապատասխան են տոնիկ երանգները՝ կարմիր և նարնջագույն, ինչպես նաև հանգստացնող երանգները՝ կապույտ ու կանաչ։

 600x400

600x400

Սակայն բացի այն գույներից, որոնք դուր են գալիս Նապաստակին, պետք է ուշադրություն դարձնել տարվա գույներին, որոնք ավանդաբար հայտարարվում են դեկտեմբերի սկզբին՝ 2000 թվականից սկսած, ամենահին՝ Pantone գունային ինստիտուտի, կողմից։

Վաղուց է նկատվել Pantone-ի հայտարարած տարվա գույների և համապատասխան ակտիվ միջօրեականի  գույների հարաբերակցությունը։ Ըստ մասնագետների՝ 2023 թվականի գույն է հայտարարվել Viva Magenta- 18-1750-ն։ Սա կարմիրի հմայող երանգ է:

Բացի այդ, տարվա գույնը՝ Viva Magenta-ն կատարյալ ներդաշնակության մեջ է պաստելային բեժ երանգների, ինչպես նաև սպիտակի, մոխրագույնի և հանդիսավոր սևի հետ։ Մասնավորապես, այս գույները հիմնականում կապված են քնքույշ կենդանիների՝ նապաստակների, ճագարների և կատուների հետ։

600x400

Ինչ հագուստով դիմվորել 2023-ի ամանորը

Նոր տարվա գիշերը, որպես կանոն, առիթ է ցուցադրելու արտասովոր զգեստ կամ ոճային կոստյում, որը հազվադեպ եք կրում առօրյա կյանքում։ Բացի այդ, Սեւ ջրային նապաստակի տարին ձեզ չի պարտավորեցնում կոնկրետ հագուստ ընտրել՝ բավական է, որ կերպարը լինի աչքին հաճելի և հարմարավետ։

Արգելքի տակ են բնական կաշվից ու մորթուց պատրաստված, անբնական երանգներով, երկրաչափական նախշերով հագուստները։ Կտորները պետք է լինեն պարզ, բայց ամուր, հարթ կամ ծաղկային նախշերով:

Դիմահարդարումը

Դիմահարդարման մեջ դուք կարող եք հավատարիմ մնալ այն գույներին, որոնք խորհուրդ են տրվում կենդանակերպի տարբեր նշաններին 2023 թվականին։ Բայց ամենահարմար տարբերակը փափուկ և չեզոք դիմահարդարում անելն է նուրբ գույներով՝ առանց վառ ստվերների և շրթներկի։

Հագուստ տղամարդկանց համար

Ամանորյա տոնի համար տղամարդկանց բավական է ունենալ դասական տեսք՝ ընտրել տաբատ, վերնաշապիկ, բաճկոն և փողկապ։ Եթե ցանկանում եք ավելի հանգիստ ոճ ունենալ, կարող եք հանել բաճկոնը և տաբատը փոխարինել ջինսով։

Խորհրդանշաններ

Նապաստակի տարվա հետ շատ նշաններ են կապված։ Օրինակ՝ մարդիկ կարծում են, որ Ամանորին կարևոր է պատրաստել չոր ծաղիկների մի փունջ (անգամ ցորենի կամ տարեկանի) և դնել այն անկյունում՝ դրական էներգիան կենտրոնացնելու համար։ Մեկ այլ տարբերակ է անկյուններում ջրով անոթներ տեղադրելը: Սա պետք է գրավի ոգեղեն կենդանուն:

Արևելյան կրոններում համարվում է, որ հավաքական միտքը մեծացնում է օգուտներ ստանալու հնարավորությունները: Թեև նշանների մեծ մասը կապված չէ ամսաթվերի հետ, սակայն հենց հունվարի 1-ին է, որ մենք նոր կյանք ենք սկսում զրոյից: Աստղագուշակության առումով այն նույնպես ամենաբարենպաստ ժամանակն է։

Իսկ որպեսզի 2023 թվականին նվիրական ցանկություններն իրականանան, փորձագետները խորհուրդ են տալիս.

• Ամենակարեւորը տան մաքրություն հաստատելն է։ Արժե նախօրոք ազատվել ավելորդ իրերի կուտակումներից, լվանալ պատուհանները, վարագույրները, բաժանել չմաշված իրերը։

• Դարձեք «կախարդ» ինչ-որ մեկի համար: Օրինակ՝ մի փոքրիկ նվեր արեք աշխատանքային գործընկերոջը, օգնեք հարեւանին կամ փոքր գումար փոխանցեք մանկական հիմնադրամին:

• Մինչև հունվարի 1-ը վերադարձրեք բոլոր պարտքերը, ավարտեք հին նախագծերը և լուծեք նախկինից մնացած հարցերը։

• Ժամացույցի ամանորյա կեսգիշերային զանգերի ներքո մի փոքրիկ թղթի վրա գրեք ցանկություն, այրեք այն և խառնեք մի բաժակ շամպայնի մեջ ու խմեք:

• Նման գործողությունները օգնում են ճանապարհել Վագրին և դրականորեն դիմավորել Նապաստակին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3677 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024
Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար:

Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր

28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։

Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի

25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-03-2025 11:30
32-ամյա Դավիթ Մանուկյանն ու Մարի Կրեյբրրին կիսվել են իրենց հարսանիքի առաջին լուսանկարով։ Դավան (բլոգերի ստեղծագործական կեղծանունը) տեսանյութ է հրապարակել տոնակատարությունից և մի քանի ջերմ խոսք նվիրել կնոջը։
17-03-2025 11:27
Ջոնաթան Անդերսոնը լքում է Loewe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 11 տարի։ Այս մասին 40-ամյա դիզայները հայտնել է սոցցանցերում։ Նա Instagram-ում հրաժեշտի գրառում է հրապարակել և հետահայաց պահեր` տանը աշխատելու շրջանից։ Ջոնաթան Անդերսոնը, ով նաև ղեկավարում է իր սեփական ապրանքանիշը՝ JW Anderson, կարող է դառնալ Dior-ի կրեատիվ տնօրեն:
17-03-2025 11:22
Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
17-03-2025 11:13
Երկրպագուները զայրացած են արձագանքել Քանյե Ուեսթի նոր երգին, որում մասնակցություն ունեն նաեւ նրա դուստրը՝ Նորթ Ուեսթը, եւ սեքսուալ հանցանքի մեջ մեղադրվող Շոն «Դիդի» Կոմբսը: Քիմ Քարդաշյանը վրդովված է թրեքից եւ այն փաստից, որ իր դստերը ներքաշել են Դիդդիի պատմության մեջ։
17-03-2025 06:18
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 3 աստիճան առաջադիմել է Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում եւ կարիերայում առաջին անգամ 36-րդն է։ Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային հաղթած ռուսաստանցի Միրա Անդրեեւան առաջին անգամ 6-րդ տեղում է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 589 անգամ
13.03.2025
Դիտվել է 550 անգամ
17.03.2025
Դիտվել է 424 անգամ
14.03.2025
Դիտվել է 419 անգամ
15.03.2025
Դիտվել է 399 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster