Օրեր առաջ կինը TikTok-ում մի հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որը ապշեցրել է սոցցանցի շատ օգտատերերի։
Տեսահոլովակի հեղինակը որոշել է խաղալ իր ընկերոջ հոգու հետ, ինչի համար համար օգտագործել է սմարթֆոն և մի տող «High School Musical» ֆիլմի «I Gotta Go My Own Way» («Ինձ հարկավոր է իմ ճանապարհով գնալ») երգից։ Տեսանյութը սկսվում է նամակագրությամբ, որտեղ կինը շիկացնում է մթնոլորտը։ Տղամարդը ոչինչ չի հասկանում և ամեն կերպ փորձում է պարզել իրավիճակը, բայց հետո շատ անսպասելի խոստովանություն է անում։
Երբ կինը հասնում է երգի «Ես պետք է անեմ այն, ինչ ինձ համար լավագույնն է» խոսքերին, տղան սկսում է խուճապի մատնվել և հայտարարել, որ այժմ տաքսի է նստելու և գա նրա մոտ: Սրան կինը պատասխանում է մեկ այլ տողով. «Ես պետք է առաջ շարժվեմ և հավատարիմ մնամ ինքս՝ ինձ»: Ի պատասխան՝ տղամարդը գրում է. «Ի՞նչ է, նա ասե՞լ է, որ դավաճանել եմ»։ Սիրեցյալի վերջին բառերը կնոջը ստիպեցին չշարունակել կատակը, և նա պատասխանեց. «Ի՞նչ։ Շնորհակալություն դրա համար»:
Կատակը բացահայտեց դավաճանին, իսկ անսպասելի խոստովանությունը տեսահոլովակին մեծ ժողովրդականություն բերեց։ Զարմանալի չէ, որ կադրերը կարճ ժամանակում հավաքել են բազմաթիվ մեկնաբանություններ՝ աջակցության խոսքերով և ավելի քան 2,5 միլիոն դիտումներով։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: