Էմմի Ուայնհաուսի մահվան մասին բժշկական եզրակացությունը կարող է չեղյալ համարվել: Պատճառն այն է,որ երգչուհու մահվան հարցով բժշկական հետաքննություն անցկացնող Սյուզան Գրինվեյը համապատասխան որակավորում չի ունեցել: Համաձայն կարգի՝ Գրինվեյը պետք է ամենաքիչը 5 տարվա աշխատանքային փորձ ունենար որպես «գործող որակավորված բժիշկ», իսկ նա ունեցել է միայն բուժքրոջ որակավորում:Սյուզան Գրինվեյը հեռացվել է աշխատանքից: Փորձագետները կարծում են,որ Գրինվեյի բժշկական եզրակացությունները մոտ 30 դեպքերի համար կարող են ճանաչվել անօրինական միայն Լոնդոնի բարձրագույն դատարանի կողմից: Երգչուհու ընտանիքն արդեն սկսել է քննարկումները այս հարցով զբաղվող փաստաբանի հետ:«Մենք խորհրդակցում ենք և վերջնական որոշում կընդունենք՝ արժի արդյոք շարունակել այս խնդրի հետագա քննարկումները»,- հայտնել են Էմմիի ընտանիքի ներկայացուցիչները: Հիշեցնենք,որ 2011թ. հոկտեմբերին Լոնդոնի Սենտ Պանկրաս շրջանի դատարանն ընդունեց Էմմի Ուայնհաուսի մահվան եզրակացությունը, որի համաձայն՝ երգչուհին մահացել է 2011 թ. հուլիսի 23-ին՝ թունավորվելով ալկոհոլից:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: