Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար. հոգեբանի խորհուրդները

11.05.2012

Դայակի ընտրությունը երեխայի համար շատ կարևոր է, և կարող է նույնիսկ ճակատագրական դառնալ: ճի՞շտ է արդյոք փոքրիկին վստահել դայակին, ինչպե՞ս  ընտրություն կատարել. LN-ի հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Այսօրվա ակտիվ կյանքի պայմաններում այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Իհարկե, իդեալական տարբերակ կլինի, որ ծնողը լիարժեք զբաղվի իր երեխայով: Բայց անպես է ստացվում, որ երկու ծնողներն էլ աշխատում են, և չի ստացվում համատեղել: Հաճախ կինն ունենում է նաև հոգեբանական խնդիրներ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ նա աշխատի, որպեսզի հեշտ ապրի: Այս դեպքում դայակի առկայությունը դառնում է դրական: Պարզապես դայակի ընտրությունը պետք է կատարել շատ խիստ, շատ մանրակրկիտ կերպով: Պետք է լիարժեք գիտակցել, որ իրենց կյանքի ամենաթանկ բանը վստահում են ինչ-որ մեկին, և բնականաբար այդ մեկը կյանքում պետք է լինի հարազատ. հարազատ ասելով հասկանում ենք վստահելի անձնավորություն»:

Դայակ հասկացությունը Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ  է մտել  հատկապես վերջին տարիներին: Հայ մայրիկները սկսել են դայակին մեծ նշանակություն տալ: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նրանք կարողանում են ճիշտ դայակ ընտրել: Եվ ընդհանրապես, դայակ ընտրելիս որ հարցին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել, ինչպիսի՞ դայակ պետք է ընտրել:

«Դայակը նոր մասնագիտություն չէ: Թագավորական և հարուստ ընտանիքներն  ունեցել են իրենց դայակները: Այն հնուց է եկել և բավականին լուրջ ինստիտուտ է: Աշխարհի բոլոր ծայրերում եղել են և կան խնդիրներ ու թյուրիմացություններ՝ կապված դայակների հետ, և նույնիսկ ամենաառաջադեմ երկրներում կան հատուկ գործակալութություններ, հիմնարկներ, որոնք երաշխավորում են իրենց ներկայացրած դայակներին, քանի որ վերջիններիս կողմից լինում են նաև բռնություններ երեխաների նկատմամբ: Այստեղ իհարկե հայ կամ իտալացի ծնողի մասին չէ խոսքը, այստեղ միայն ծնողի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ կարևոր: Եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ խիստ ադեկվատ է լինում և նորմալ, բնականաբար նա շատ ուշադիր է լինում և՛ դայակի ընտրության հարցում, և՛ յուրաքանչյուր այլ հարցում: Այդ դեպքում միայն նա կնկատի որևէ անորմալ երևույթ իր երեխայի հետ կապված և կկանխի ի սկզբանե: Կան ծնողներ, որոնք անպատասխանատու են: Բնականաբար սա արդեն դայակի խնդիրը չէ, սա ավելի լուրջ և խոր խնդիր է, և այստեղ էլ կարող են բազմաթիվ թյուրիմացություններ տեղի ունենալ: Մենք հաճախ տեսնում ենք ծնողներ, որոնք իրենց երեխաներին ավելի վատ են վերաբերվում, քան որոշ դայակներ, որոնք շատ ավելի հոգատար են: Օրինաչափություն այստեղ չկա: Առաջին հերթին կարևոր են դայակի մարդկային որակները: Եթե դայակն ունի նորմալ, մարդկային որակներ, լավ պատկերացնում է երեխա-ընտանիք գաղափարը, սա բնականաբար շատ ավելի կարևոր է, քան լեզուների իմացությունը, որը մենք շատ հաճախ առաջնային ենք համարում: Երկրորդ կարևոր պայմանը փոխադարձ համակրանքն է երեխա-դայակ հարաբերություններում, քանի որ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ երեխան դայակի հետ կապվում է մի հետաքրքիր և լուրջ կապով»:

Դեպքեր են լինում, երբ ինչ-ինչ պատճառներով դայակին ժամանակ առ ժամանակ փոխում են: Բայց չէ՞ որ երեխան հուզական կապ ունի արդեն այդ մարդու հետ, և դա կարող է վատ անդրադառնալ նրա ներաշխարհի վրա:

«Դա շատ բացասական երևույթ է: Երեխայի համար տրավմատիկ կարող է լինել, եթե նա դայակի հետ ընդհանուր լեզու է գտել:

Իդեալական տարբերակն այն է, երբ երեխան սկսում է կարոտել դայակին, սիրում է դայակին, նա մաքսիմալ ստանում է այն հուզական կապը, որի կարիքը կա: Սակայն մայրը չպետք է մտածի, որ եթե երեխային հանձնել է դայակին, ուրեմն կարող է ձեռքերը լվանալ, և ամբողջ օրը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել: Այստեղ պետք է հասկանալ, որ դայակը կատարելու է ինչ-որ ֆունկցիա կոնկրետ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ծնողի համար: Իսկ մնացած ժամանակահատվածում, երբ մայրը տանն է, պիտի փորձի մաքսիմալ լրացնել բացը: Այսինքն՝ երեխան չպետք է մտածի, որ լքված է մոր կողմից և իրեն մեծացնում է դայակը: Որքան էլ որ դայակը լավը լինի, նա չի կարողանա մոր տեղը զվաղեցնել: Բացի այդ, երեխան ոչ մի դեպքում չպետք մտածի, որ մարդկային վերաբերմունքը գնվում է գումարով, չպետք է տեղյակ լինի, որ այդտեղ գումարային հարց կա, որ այդ կինը գալիս է նրա համար, որ նրան վճարում են: Այլ իմանա, որ այդ կինը սիրում է իրեն և գալիս է իր հետ խաղալու: Իհարկե, հասուն տարիքում նա իմանալու է, որ դա վճարովի է, բայց սկզբնական նստվածքները շատ կարևոր են:

Դայակ ընտրելիս  առաջին հերթին խորհուրդ կտայի մտածել՝ դայակ վարձելն արդյոք այդքան անհրաժեշտ է ձեզ համար, որովհետև մարդիկ հաճախ դայակ են վարձում անհրաժեշտություն չունենալով: Նման դեպքում պետք է ստեղծվի այն մթնոլորտը, որ դայակը մայրիկի օգնականն է, եկել է մայրիկին օգնելու, և ոչ թե դայակի վրա պետք դնել բոլոր ֆունկցիաները, իսկ մայրը փակվի իր սենյակում և ժամերով հեռուստացույց դիտի: Այսինքն՝ մայրը միշտ պետք է լինի, դայակն էլ պետք է օգնի: Դայակի ֆունկցիան օգնելն է: Երկրորդ խորհուրդս հետեւյալն է. շատ ճիշտ կլիներ, եթե դայակներն անցնեին որոշակի հոգեբանական թեստավորում, որպեսզի ընտանիքները խուսափեին թյուրիմացություններից: Նման թեսթավորում անցնելուց հետո մենք գոնե կկարողանանք կանխատեսել հետագա ընթացքը: Նաեւ պետք է կարողանալ հավատալ սեփական երեխային նրա յուրաքանչյուր տարիքում: Երեխան հաճախ, չգիտակցելով, չունենալով համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, կարող է տալ այնպիսի ենթագիտակցական ռեակցիաներ, որոնք շատ կարևոր են: Չորրորդ և ամենակարևոր խնդիրը մարդկային հարգանքն է դայակի նկատմամբ: Այսինքն՝ վարձելով դայակին, երբեք չպետք է մտածել, որ վարձել ես բանվոր կամ ստրուկ, որին դու վճարում ես ու պիտի պահանջես: Դայակ վարձելով պիտի հասկանաս, որ նրա հետ դու երկար ժամանակ ես անցնելու, և երեխայի մեծանալուց հետո այդ մարդու հետ մնալու ես լավ բարեկամ»:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 5446 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 04:21
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն անցած տարվա մջոցառման ժամանակ արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին: Էուգենիո Կասնիգին TikTok-ում հայտարարել է, որ այլեւս չի աշխատի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող միջոցառման ժամանակ, որի ընթացքում դիմավորում էր հյուրերին, քանի որ մեկ տարի առաջ իր գեղեցիկ արտաքինը դարձել էր վիրուսային:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 975 անգամ
06.05.2024
Դիտվել է 270 անգամ
03.05.2024
Դիտվել է 184 անգամ
04.05.2024
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster