Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են
07.02.2012
Բրիտանացի սոցիոլոգների մի խումբ հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ կանանց համար ամենագրավիչ տղամարդիկ ակնոց կրողներն են: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հրաժարվում են ակնոցից' փոխարինելով դրանք կոնտակտային ոսպնյակներով: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետազոտության արդյունքները, նրանք շատ իզուր են այդպես վարվում. կանանց մեծամասնությունն ակնոցավոր տղամարդկանց համարում է հիանալի սիրեկաններ: Բրիտանացի գիտնականները եկան այն եզրակացության, որ ակնոց կրող տղամարդիկ կանանց համար անչափ սեքսուալ են և անդիմադրելիորեն գայթակղիչ: Ակնոց կրելը նորաձև է և սեքսուալ Հետազոտությանը մասնակցած աղջիկների և կանանց խմբին բաժանվեցին տղամարդկանց լուսանկարներ' ակնոցներով և առանց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է գնահատեին տղամարդկանց մի քանի չափանիշներով' սեքսուալության, գրավչության, արհեստավարժության և մտավոր հատկանիշներով: Գրեթե բոլոր չափանիշներով ակնոցավորները գերադասելի էին մյուսներից: Մասնակիցների կեսից շատը խոստովանեց, որ ամենասեքսուալ և ամենագրավիչ տղամարդիկ նրանք են, ովքեր ակնոց են կրում: Հետազոտությունը ներառում էր մի փոքր խորամանկություն: Նույն տղամարդը ներկայացված էր երկու լուսանկարում' ակնոցով և առանց ակնոցի: Հարցմանը մասնակից աղջիկների և կանանց ավելի քան 75% -ը խոստովանեց, որ ակնոցով լուսանկարներում տղամարդիկ ավելի սեքսուալ տեսք ունեն: Ակնոց կրելուց անհարմար զգալը վաղուց արդեն արդիական չէ: Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի: Կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, ակնոցը դեմքի ձևին համապատասխանեցնելը:
Դիտվել է 3516 անգամ
|