Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021

Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

Հաճախ դրանք խանգարում են լուծել առաջադրված խնդիրները, թուլացնում մեզ: Այս ամենն այնքան էլ համոզիչ չի հնչում, բայց փորձենք հանգամանալի պարզաբանել:


1. Արգելակող արտահայտություններ

Այս բառերը կրկնելով շաբաթական թեկուզև մի քանի անգամ, ինքներս մեզ ծրագրավորում ենք հոռետեսության, անկարողության, բացասականի:

Դրանք մեզ զրկում են գործելու, մտածելու, որոշելու, անհրաժեշտին հասնելու հնարավորությունից:

• «Ես այլևս չեմ կարող»:
• «Իմ ուժերից վեր է»:
• «Ոչինչ չի ստացվի»:

Սրանք ուղիղ ուղղորդումներ են, որոնք անխուսափելիորեն տանում են ձախողման ամեն ինչում:

2. Վիրուսային արտահայտություններ

Յուրաքանչյուր մարդ ունի առնվազն մեկ այդպիսի արտահայտություն, որն անընդհատ շրջանառվում է նրա բառապաշարում.

• «Կոկորդիս է կանգնել».
• «Կյանքս փչացրեցին»:
• «Այստեղս են հասցրել...»:

Մենք սովոր ենք դրանք օգտագործել նույնիսկ ամենաաննշան իրավիճակներում, իսկ դրանք կարող են մեզ ոչնչացնել ներսից:

3. Անցյալի համար ափսոսանք հայտնող արտահայտություններ

Դրանք սկսում են «Այ՝ եթե ...» բառով և արտահայտում երազանքներ, որոնք երբեք չեն իրականանա, պարզապես այն պատճառով, որ իրավիճակն արդեն իսկ տեղի է ունեցել, և այն հետագայում հնարավոր չի լինի կրկնել.

• «Այ՝ եթե ես այլ համալսարան ընդունված լինեի»:
• «Այ՝ եթե ես լսեի»:
• «Այ՝ եթե ժամանակին գայի»:

Հնի նկատմամբ ափսոսանքները կանխում են նոր երազների և ձգտումների ծնունդը, մեզ ստիպում կանգնած մնալ նույն տեղում, թույլ չեն տալիս առաջ գնալ:

600x400

Կյանքը մեզ միշտ տալիս է այն, ինչ մենք անընդհատ խնդրում ենք նրանից: Բայց նա չի ընկալում մարդկային աշխարհիկ կատեգորիաները: Ասելով «Ես ուզում եմ հարուստ լինել», գուցե չհասկանաք, թե որքան եք արդեն ստացել․ սիրող ծնողներ, իմաստուն ամուսին, առողջ երեխաներ:

Երբ անգիտակցաբար բարձրաձայնում եք բացասական խոսքեր, ապա չեք նկատում, թե ինչպես եք դառնում կոպիտ, ներփակված, ծույլ: Ձեր շուրջը սկսում են հավաքվել չար, երկդիմի, անտարբեր մարդիկ, վրա է հասնում դեպրեսիան, թուլությունն ու հիվանդությունները գլուխ են բարձրացնում:

Այսպիսի փորձ կատարեք. շաբաթվա ընթացքում մի արտաբերեք վերոնշյալ արտահայտությունները, աշխատեք մարդկանց մասին վատ չմտածել, լավ գործեր անել և ոչ մի հատուցում, երախտագիտություն չակնկալել: Դուք կզարմանաք, թե որքան կենսունակություն կավելանա, իսկ բախտն ու հաջողությունը դեմքով կշրջվեն դեպի ձեզ:

Պատրա՞ստ եք հրաժարվել բացասական վերաբերմունքից և կյանքին դրականորեն նայել: Հրաշքները միշտ շրջակայքում են՝ հիշեք սա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 699 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գեղեցիկ, թե՞ վախեցնող թիվ: Ինչ է նշանակում 2022 թվականը թվագիտության մեջ

29.12.2021
Անսովոր «հրեշտակի թիվ», որի նշանաբանի ներքո կանցնի ամբողջ տարին։

3 բան, որ կնոջն արժեզրկում են տղամարդու մոտ

10.12.2021
Տղամարդկանց կողմից կնոջ հարգանքի թեման հաճախ է քննարկվում. oրինակ՝ ինչն է ազդում դրա վրա, ինչպես հարգանք վայելել և այլն։ Միաժամանակ անտեսվում է կանացի կողմը։

2022 թվականի Ամանորյա գիշերվա 5 հիմնական գույները

18.11.2021
Ձեր ամանորյա հանդերձանքի մասին մտածելը նույնքան կարևոր քայլ է, որքան նվերներ գնելն ու տոնածառ զարդարելը:

Սովորություններ, որոնք խանգարում են ձեզ նոր հարաբերություններ սկսել

29.10.2021
Որոշ մարդկանց համար հեշտ է նոր սիրավեպեր ունենալը, իսկ ոմանք ամիսներով կամ, նույնիսկ, տարիներով մենակ են մնում: Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, փորձենք պարզաբանել:

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-01-2022 10:03
Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան 2021թ. վաստակել է 28 մլն դոլար: Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։
17-01-2022 09:55
44 տարեկանում մահացել է դերասանուհի Լաուրա Քեոսայանի նախկին ամուսինը՝ «Խոհանոց» եւ «Մեդիում» սերիալներից հայտնի ռուս դերասան Իվան Ռուդակովը։ 
17-01-2022 07:24
Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են:
17-01-2022 02:17
Հունվարի 15-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։
17-01-2022 01:21
The Sun թերթը բացահայտել է Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ II թագուհու լավ քնի գաղտնիքները։ Նորին Մեծության սովորությունների ցանկում ներառված են ամենօրյա զբոսանքները, շամպայնը և առանձին ննջասենյակը, պնդում է թերթը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 873 անգամ
11.01.2022
Դիտվել է 777 անգամ
14.01.2022
Դիտվել է 459 անգամ
12.01.2022
Դիտվել է 427 անգամ
13.01.2022
Դիտվել է 300 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster