Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով թռչել

17.08.2021

Հատկապես ամառային եռուն արձակուրդային շրջանում հաճախ է հնչում այս հարցը՝ կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով ուղևորություններ կատարել։

«Անհրաժեշտության դեպքում, կարող ես»,-այսպիսի կարճ և տարողունակ պատասխան է տալիս գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովան այս հուզող հարցին: Նրա խոսքով՝ շատ ուսումնասիրություններ ապացուցել են թռիչքների անվտանգությունը, և վիճակագրորեն որևէ կապ չի բացահայտվել ինքնաթիռային թռիչքների ու հղիության բարդությունների միջև: Հղիության վաղ շրջանում ինքնաթիռում գտնվելը չի մեծացնում պտղի անոմալիաների հավանականությունը, իսկ ավելի ուշ շրջանում չի խորացնում ընդհատման կամ այլ բարդությունների վտանգը:

Իհարկե, խոսքը գնում է բնականոն հղիության մասին: Եթե հղիության ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս պաթոլոգիական ախտանիշներ՝ ցավ, բծեր, արյան բարձր ճնշում և այլն, ապա դուք պետք է ձեռնպահ մնաք թռիչքից, որպեսզի անհապաղ բժշկական օգնություն ստանալու և իրավիճակը կայունացնելու հնարավորություն ունենաք:

Իսկ մինչև հղիության ո՞ր փուլը կարելի է թռչել։

«Խստորեն ասած, սահմանափակումներ չկան, դուք կարող եք թռչել մինչև ծննդաբերությունը, թռիչքի փաստը ծննդաբերության չի հանգեցնում: Բայց պետք է հաշվի առնել, որ ծննդաբերության գործընթացն ինքնին կարող է սկսվել «առանց նախազգուշացման» և ժամանակից շուտ, որի դեպքում հղի կինը կծննդաբերի «օդում»: Այդ իսկ պատճառով, ավիաընկերությունները նախընտրում են ռիսկի չդիմել և սահմանափակումներ են դնում հղիների թռիչքների հնարավորության վրա, սովորաբար՝ մինչև 32-34 շաբաթը: Թռիչքների համար ամենաապահով և հարմար ժամանակահատվածը 14-28 շաբաթն է»,-նշում է Ելենա Գևորկովան։

Նրա խոսքով՝ ամենակարևորը, թերևս, նյարդերն են: Եթե հղի կինը թռիչքի մեծ փորձ չունի, վախ է զգում, չի կարողանում ինքնաթիռն ընդունել որպես անվտանգ, ապա իմաստ ունի նախապատվությունը տալ այլ տեսակի փոխադրամիջոցի կամ հրաժարվել ճանապարհորդությունից: Ի վերջո, ամենակարևորն ապագա մայրիկի հանգստությունն է:

Ճառագայթման առումով նույնպես՝ և այո, և ոչ: Ցանկացած ինքնաթիռ թռիչքի ընթացքում անցնում է օզոնային անցքերի միջով և ենթարկվում ճառագայթման կարճաժամկետ ազդեցության: Բայց ինքնաթիռի պատյանը պաշտպանում է ուղևորներին, և ճառագայթման ազդեցությունը էական վնաս չի պատճառում՝ այն կարճաժամկետ է և աննշան: Վիճակագրությունը չի հայտնաբերել ճառագայթմամբ պայմանավորված խնդիրների աճ թե վաղ, թե ուշ շրջանների համար:

600x400

Թռիչքի հիմնական անհարմարությունը շարժվելու սահմանափակումներն են: Սեղմված վիճակում պարտադրված դիրքը թռիչքի ամենամեծ անհարմարությունն է: Հղի կանայք պետք է ընտրեն ամենահարմար նստատեղերը՝ բիզնես դասում, առաջին շարքերում կամ միջանցքին մոտ: Դա հնարավորություն կտա պարզել ձեր ոտքերը, հաճախ շրջել սրահում և թեթև վարժություններ կատարել: Քանի որ երկարատև անշարժ դիրքը մեծացնում է երակային լճացման ռիսկերը և կարող է առաջացնել երակների թրոմբոզ, պետք է ընտրել ոչ հեռավոր թռիչքներ, օգտագործել սեղմող ներքնազգեստ, հագնել հարմարավետ հագուստ և փորձել մարմնի դիրքը փոխել ամեն 20-30 րոպեն մեկ:

«Ջուրն ամեն ինչի հիմքն է: Ինքնաթիռում հենց սովորական մաքուր խմելու ջուրն է փրկում ջրազրկումից, և թռիչքի ընթացքում հղի կանայք պետք է ջուր խմեն՝ փոքր չափաբաժիններով, դուրեկան ջերմաստիճանում»,-ընդգծում է Ելենա Գևորկովնան:

Մասնագետի խոսքով՝ կարևոր և անհրաժեշտ է թռիչքից առաջ բժշկի թույլտվությունը ստանալը: Որպես կանոն, եթե հղիությունն ընթանում է առանց բարդությունների, ապա բավական է հետազոտությունը և ուլտրաձայնային ուսումնասիրությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10096 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47
Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34
Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 559 անգամ
03.11.2026
Դիտվել է 470 անգամ
04.11.2026
Դիտվել է 441 անգամ
05.11.2026
Դիտվել է 377 անգամ
06.11.2026
Դիտվել է 347 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster