Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կնոջ առողջության 10 ոսկե կանոն

10.03.2021

Ընդունեք բավարար քանակությամբ հեղուկ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր: Ցանկալի է, որ այդ ծավալի մեծ մասը սովորական մաքուր ջուր լինի: Ջրի հաշվեկշիռը պահպանելով, դուք կանխարգեկում եք ցիստիտը, այտուցը (ներառյալ հղիության ընթացքում), նպաստում բոլոր օրգանների և համակարգերի բնականոն գործունեությանը:

Ժամանակին դատարկեք միզապարկը. այդպիսով դուք նվազեցնում եք ցիստիտի, պիելոնեֆրիտների առաջացման հավանականությունը:

Հետևեք ձեր մարմնի քաշին: Կանանց առողջության համար թե գիրությունը, թե պակաս քաշը հավասարապես վտանգավոր են: Փորձեք հավասարակշռված սնվել:

Պետք է ունենաք չափավոր ֆիզիկական ակտիվություն: Սա հատկապես ճիշտ է այն կանանց համար, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են նստած. մարմնամարզությունն անհրաժեշտ է կոնքի օրգաններում արյան նորմալ շրջանառության համար: Մաքուր օդում քայլելը օգնում է արյունը հագեցնել թթվածնով, ինչը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի, այդ թվում' էնդոկրին համակարգի գործունեության համար:

600x400

Պահմանեք անձնական հիգիենայի կանոնները. սա միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների լավագույն կանխարգելումն է: Հատուկ պատասխանատվություն են կրում աղջիկների մայրերը. հենց դուք պետք է ձեր երեխային պատմեք դաշտանային գործառույթի, ցնցուղ ընդունելու կանոնների, անպայման' սեռական կյանքը սկսելու և հակաբեղմնավորիչ միջոցների մասին:

Հետևեք նյարդային համակարգի վիճակին: Թույլ մի տվեք դեպրեսիվ, ընկճված վիճակներ, մի ծանրաբեռնեք ձեզ մտահոգիչ մտքերով, բավականաչափ քնեք (առնվազն 7-8 ժամ): Հոգեհուզական ճնշվածությունը շատ վատ է ազդում էնդոկրին, իմունային համակարգգերի և վերարտադրողական օրգանների աշխատանքի վրա:
Որպես կանոն, գոնե տարին մեկ անգամ այցելեք ձեր գինեկոլոգին: Սովորական հետազոտությունը կօգնի ժամանակին հայտնաբերել խանգարումները (ներառյալ կյանքին սպառնացող հիվանդությունները) և վերացնել դրանք:

Պարբերաբար ուսումնասիրեք կաթնագեղձերը. Ամեն ամիս' ինքնաքնազնննությամբ, տարեկան' ախտորոշման մասնագիտացված հաստատությունում (կաթնագեղձերի ուլտրաձայնային հետազոտում կամ մամոգրաֆիա):

600x400

Ժամանակին բուժեք վարակները: Սա վերաբերում է ոչ միայն միզասեռական թնույթի հիվանդություններին, այլև քրոնիկ բորբոքման շրջաններին՝ բերանի խոռոչում, կոկորդում․ անհրաժեշտ պայման' էնդոկրին համակարգի և կոնքի օրգանների բնականոն գործունեության համար:

Մի հետաձգեք ձեր այցը բժշկի: Ժամանակակից բժշկական օգնությամբ' հիվանդությունների մեծ մասը կարելի է բուժել առանց մեծ դժվարությունների, հակառակ դեպքում շեղումները կարող են քրոնիկ դառնալ, բարդություններ առաջացնել, և դրանց բուժման համար մեծ ջանք ու գումար կպահանջվի:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 2716 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 647 անգամ
23.04.2024
Դիտվել է 192 անգամ
25.04.2024
Դիտվել է 141 անգամ
26.04.2024
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster