Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքով, և այդ տեսանյութը պայթեցրել է համացանցը
17.01.2021
Կարծես թե Ջենիֆեր Լոպեսը ոսկու երակ է գտել: Նրա JLoBeauty կոսմետիկական արտադրանքը վաճառվում է նույնքան արագ, ինչպես տաք-բլիթը:
Պարզապես պետք է հիանալի տեսք ունենալ և ասել, որ դուք այդ միջոցներն եք օգտագործում: Երգչուհին իր Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցույց է տալիս դեմքը սեփական ապրանքանիշի դիմակ օգտագործելուց հետո: Ըստ նրա, այս տեսահոլովակում ոչ ֆիլտր է օգտագործել, ոչ էլ դիմահարդարում: Նա խոշոր պատկերով ցույց է տալիս իր դեմքը, և այն շքեղ է:
«Մաշկը փայլում է, այն խոնավացած է, ձգված, հարթեցման ոչ ի հետք․ դե՝ ինքներդ եք դա տեսնում», - ասում է 51-ամյա աստղը: Գաղտնիքը պարզ է՝ դիմակը:
Զարմանալի չէ, որ Ջենիֆերի քսուքների մասին արդեն խոսվում է ամերիկյան լրատվական թողարկումներում: Այս արագությամբ երգչուհին կվերափոխվի գեղեցկության միջոցների մեծահարուստի, քանի որ կոսմետիկայի համար իրենից ավելի լավ գովազդ չես գտնի:
Իսկ մենք ևս դիմակներ դնենք, քանի դեռ դրսում մինուսսյին ջերմաստիճան է:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 2867 անգամ
Читать на русском
|