Ամերիկացի սեքսիոլոգները հետազոտություն են անցկացրել, որում 209 ուսանողուհի լրացրել է «սեռական առողջության մասին», ինչպես նաև հատուկ հարցաթերթիկներ: Վերջիներում աղջիկները պետք է գնահատեին, թե որքանով են իրենք գոհ իրենց մարմինից և նկարագրեին իրենց ակնկալիքները սեռական հարաբերությունից:
Ստացված տվյալները օգնել են ուսումնասիրել այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են կանանց օրգազմի վրա: Արդյունքները հրապարակել է PsyPost հրատարակությունը:
Ինչպես պարզվել է, հաճույքի գագաթնակետին հասնելուն կանանց առաջին հերթին օգնում է վստահությունը՝ հաճույք ստանալու յուրաքանչյուրի իրավունքի՝ ինչպես սեռական հարաբերության, այնպես էլ ինքնաբավարարման ընթացքում, նաև՝ սեփական սեքսուալության նկատմամբ:
Կանայք, ովքեր մյուսներից ավելի հաճախ են օրգազմ ունենում, համաձայն են եղել հարցաթերթիկի վրա նշված հետևյալ պնդումների հետ. «Համոզված եմ, որ ուրիշներն ինձ ընկալում են սեքսուալ առումով գրավիչ», «Ինձ համար կարևոր է, որ իմ զուգընկերը հոգ տանի իմ հաճույքի մասին», «Ես կարող եմ խնդրել իմ զուգընկերոջը սեռական հարաբերության ժամանակ անել ինչ-որ բան, ինչ ես եմ ցանկանում» և «Ինձ համար ընդունելի է, որ սեփական կարիքները կարելի է բավարարել ձեռնաշարժության միջոցով»:
Գիտնականները նշել են, որ այն կանայք, ովքեր վստահ չեն եղել իրենք իրենց հաճույք պատճառելու ունակության մեջ՝ ապավինելով միայն զուգընկերոջը, ավելի քիչ են օրգազմ ունենում, քան մյուսները:
16-02-2026 10:42 Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
16-02-2026 10:29 Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ «Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Մայա Հոուքը, ամուսնացել է։ 27-ամյա դերասանուհին և նրա վաղեմի ընկերը՝ երաժիշտ Քրիստիան Լի Հաթսոնը, ամուսնացել են Սուրբ Վալենտինի օրը։
16-02-2026 09:47 Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12,000 տարի մնացել է երկրի ընդերքում, հաղորդում է Popular Mechanics-ը։ Այս եզակի գտածոն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Քուգար լեռան քարանձավում, որտեղ 20-րդ դարի կեսերին հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ փայտ, ոսկորներ, քարե գործիքներ և բուսական մանրաթելեր։ Սակայն, մինչև վերջերս, այդ առարկաների տարիքը և նպատակը անհայտ էին մնում։
16-02-2026 02:10 30-ամյա Ջիջի Հադիդը պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Զեյն Մալիկի վերջերս արած խոստովանությանը, որ ինքը երբեք չի սիրել նրան։ Չնայած Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը տարիներ առաջ համաձայնվել են միմյանց մասին հրապարակայնորեն չխոսել, 33-ամյա երգիչը երկիմաստ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրա այն մեկնաբանությունը, որ իրեն ու մոդելին կապել է կրքը, այլ ոչ թե իրական սիրը, Հադիդին անակնկալի են բերել, հաղորդում է Mirror-ը։ Աղբյուրի խոսքով՝ մոդելը «ապշած» է Մալիկի մեկնաբանություններից և դրանք «նվաստացուցիչ» է համարում։
16-02-2026 01:04 Սիդնեյի օպերային թատրոնում տեղի է ունեցել Vogue–ի «Australia Summer Ball 2026» գալա-երեկոն: Նորաձևության միջոցառմանը ներկա են եղել Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սառա Սնուկը, Ջեյքոբ Էլորդին, Ռիտա Օրան, Լիամ Հեմսվորթը իր հարսնացուի՝ Գաբրիելա Բրուքսի հետ, H2O: Just Add Water-ի աստղ Ֆիբի Տոնկինը, Բելլա Հիթքոթը և շատ ուրիշներ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: