Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025

Կանանց մեծ մասը, երբ մտնում է լուրջ հարաբերությունների մեջ, անհամբեր սպասում է ամուսնության նվիրական առաջարկին։ Հարսանիքն ընկալվում է ոչ միայն որպես հանդիսավոր իրադարձություն, այլ որպես խորը կապվածության, փոխադարձ սիրո և միասին ապագա կառուցելու պատրաստակամության խորհրդանիշ: Սակայն իրականությունն այն է, որ ոչ բոլոր սիրավեպերն են հասնում խորանի մոտ ուրախ ավարտի։

Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները: Կարևոր է հիշել, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, հաճախ ավելի ռացիոնալ և գործնական են մոտենում ամուսնության հարցին։

Կան մի շարք պատճառներ, թե ինչու տղամարդը կարող է չշտապել ամուսնության առաջարկություն անել. գուցե նա ֆինանսական դժվարություններ ունի և կարծում է, որ դեռ չի կարողանա ապահովել ընտանիքը: Կամ նա մեծ կարիերայի հավակնություններ ունի և կարծում է, որ ամուսնությունը կարող է խոչընդոտ դառնալ մասնագիտական հաջողության համար։ Ընտանեկան կյանքի հետ կապված պատասխանատվության վախը, անցյալ հարաբերություններից տրավմատիկ փորձառությունները, սեփական զգացմունքների վերաբերյալ կասկածները՝ այս ամենը կարող են զսպող գործոններ լինել: Չի կարելի բացառել շրջապատի ազդեցությունը՝ լինեն դրանք ընկերներ, թե ընտանիք։

Փորձեք հասկանալ, թե այս պատճառներից որն է հիմնականը ձեր կոնկրետ դեպքում:

Երբ է հարկավոր չշտապեցնել ամուսնանությունը

600x400

Մի շտապեք խզել հարաբերությունները, եթե ծանոթության առաջին մի քանի ամիսների ընթացքում ամուսնության առաջարկ չեք ստացել: Սա հենց այն դեպքն է, երբ իմաստ ունի մի փոքր դանդաղեցնել ու պարզապես վայելել զգացմունքները։

Սխալ է նաև զուգընկերոջից անհապաղ հարսանիք պահանջելը, եթե, օրինակ, գիտեք նրա ֆինանսական ժամանակավոր դժվարությունների կամ այլ պատճառների մասին, որոնք նա խոչընդոտ է համարում ընտանեկան կյանք սկսելու համար։

Հատկապես չպետք է շտապեք, եթե ձեր զուգընկերը բացահայտորեն քննարկում է ձեր ապագան, կիսում իր վախերն ու կասկածները, թե ինչու արժե հարսանիքը հետաձգել: Մեկ այլ կանաչ դրոշն այն է, որ դուք կիսում եք նույն արժեքներն ու կյանքի պատկերացումները, և տղամարդը ձեզ համապատասխան է:

Երբ պետք չէ առաջարկի սպասել

600x400

Այնուամենայնիվ, երբեմն պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ ձեր հարաբերությունները դատապարտված են խզման, և դուք չպետք է ամուսնության առաջարկ ակնկալեք: Օրինակ, այդ մասին ահազանգ է, եթե ձեր զուգընկերը խուսափում է ապագայի մասին խոսելուց, համատեղ պլաններ չի կազմում կամ որևէ կերպ չի անդրադառնում ամուսնությանը:

Իր ընտանիքի հետ ձեզ ծանոթացնել չցանկանալը, հարաբերություններում առաջընթացի բացակայությունը, ձեր հանդեպ անհարգալից վերաբերմունքը, խաբելը կամ ստելը՝ այս ամենը լուրջ պատճառներ են՝ վերանայելու ձեր միությունը: Ընդունեք դա. դժվար թե ինչ-որ բան փոխվի, նույնիսկ, եթե դուք հանդիպեք ևս մեկ կամ երկու կամ տասը տարի:

Ինչպե՞ս իմանալ, արդյոք ձեր զուգընկերը կդառնա՞ ձեր ամուսինը (և արդյոք դուք դա ցանկանում եք)

600x400

1) Խոսեք ձեր գործընկերոջ հետ

Հարաբերություններում միշտ կարևոր է խոսել ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ հարսանիքի ձեր ցանկության մասին: Կարիք չկա հուսահատվել և ինքնուրույն փորձել պարզել՝ արժե՞ արդյոք սպասել ամուսնության առաջարկին։ Ավելի լավ է բացահայտորեն կիսվեք ձեր զգացմունքներով, սպասումներով և մտահոգություններով, ինչպես նաև ուղղակիորեն հարցնեք նրա ապագայի պլանների մասին:

Ուշադիր լսեք ձեր սիրելիի պատասխանները՝ առանց ընդհատելու և փորձելով հասկանալ նրա դիրքորոշումը։

Սա կօգնի ձեզ եզրակացություններ անել, թե արդյոք ձեր ընտրյալը պատրա՞ստ է աշխատել հարաբերությունների վրա, և արդյոք նա ձգտո՞ւմ է նույն բաներին, որոնց մասին երազում եք: Եթե նա անկեղծություն չի դրսևորում, խուսափում է հարցերին պատասխանելուց կամ ստում է, ապա դա ակնհայտորեն ցույց է տալիս լուրջ հարաբերությունների հանդեպ հետաքրքրության պակաս։

2) Ինքնավերլուծություն կատարեք

Զուգընկերոջ հետ զրույցին զուգահեռ անհրաժեշտ է խորն ինքնավերլուծություն կատարել։ Ինքներդ ձեզ անկեղծորեն պատասխանեք այս հարցերին.

• Ի՞նչ եմ ես ուզում այս հարաբերություններից:

• Պատրա՞ստ եմ անվերջ սպասել, թե՞ ինձ համար կարևոր է մոտ ապագայում ընտանիք կազմելը:

• Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր՝ հենց այդ մարդու հետ լինելը, թե՞ ամուսնանալը:

Այս հարցերի պատասխաններից է կախված ձեր հարաբերությունների ապագան։ Բայց անկախ նրանից, թե որ ճանապարհն եք ընտրում, հիշեք, որ դուք արժանի եք երջանկության, սիրո և հարգանքի:

Եթե կորոշեք, որ արժե էլի սպասել, ապա զինվեք համբերությամբ և ըմբռնումով։ Այնուամենայնիվ, մի մոռացեք ձեր մասին. եթե զգում եք, որ այդ հարաբերությունները ձեզ ուրախություն և բավարարվածություն չեն բերում, մի վախեցեք հեռանալ: Բաժանումները «փոքրիկ մահ» են, բայց երբեմն դա ազատություն ձեռք բերելու և մեկին գտնելու միակ միջոցն է, ում հետ երջանիկ կլինեք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5979 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1538 անգամ
15.11.2026
Դիտվել է 557 անգամ
17.11.2026
Դիտվել է 366 անգամ
18.11.2026
Դիտվել է 346 անգամ
20.11.2026
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster