Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

11 կանոն համեստ տղայի հետ հանդիպման համար

11.07.2018

Երեկույթին նա կանգնած է մի կողմում և խմում իր կոկտեյլը: Ոչ, նա չի ամաչում, ուղղակի այդքան էլ չի սիրում աղմուկ և ամբոխ, իսկ այստեղ է ընկերների հրավերով: Սակայն հարաբերությունների համար նա գանձ է:

Նրա համեստությունը չի նշանակում, որ նա ինքնավստահ չէ

Մի համեմատեք համեստուտությունը շփվելու վախի հետ: Նա գիտի, թե ինչ է ուզում, նույնիսկ, եթե ոչ միշտ է դա ցույց տալիս: Նա ուղղակի իրեն չի ցուցադրում:

Նա անկախ է

Նրան այդքան էլ անհրաժեշտ չեն հարաբերություններ կամ ընկերակցություն ճաշի ժամանակ:  Նա գիտի իր կյանքի նպատակը և աշխատում է այն իրականացնել: Այդ պատճառով նա ժամանակ չի կորցնի այնպիսի մարդու հետ հարաբերությունների վրա, ով չի կարող առանձին գոյատևել:

Նրան անհրաժեշտ է անձնական տարածք

Ընթերցանությունը, սիրած երաժշտություն լսելը, ամեն ինչ: Այդ ժամանակը նրանն է, այն մաքրում է նրա գիտակցությունը և հոգին, այդ պատճառով ավելորդ հարցեր մի տվեք:

Նա ամբողջությամբ չի բացվում

Եթե պատմում է ձեզ իր ընտանիքի, նպատակների կամ ինչ-որ այլ բանի մասին, ուրեմն նա ձեզ վստահում է և պատրաստ է լուրջ հարաբերությունների:

Ցանկանու՞մ եք նրան ներկայացնել ընկերներին, ընտանիքին. արեք դա

Սակայն պլանավորեք ոչ թե մեծ երեկույթ, այլ հանդիպում մի քանի ընկերների հետ, որպեսզի նրան անհարմար իրավիճակում չդնեք:

Նա չի սիրում լինել ուշադրության կենտրոնում

Այդ պատճառով դժվար թե գնա կարաոկե և առավել ևս երբեք ելույթ չի ունենա:

600x580

Նա չի կարողանում բարեխոսություններ ընդունել

Այդ պատճառով պետք չէ նրան առանց պատճառի գովել, այլապես նա կսկսի շփոթվել և ինչ-որ անհասկանալի բան փնթփնթալ:

Նա հիանալի կարողանում է լսել

Բոլորից լավ: Նա հիշում է ամեն ինչ, ինչ դուք ասում եք և երբեք չի ընդհատում:

Անակնկալ. նա դեմ չէ երեկույթների

Որքան շատ մարդ այդքան մեծ է հնարավորությունը ուշադրության կենտրոնում հայտնվելու: Բացի այդ, համեստությունը չի նշանակում, որ նա չի սիրում նոր մարդկանց հետ շփվել: Ուղղակի նրան ավելի շատ ժամանակ է պահանջվում իր թաղանթից դուրս գալու համար:

Մի հարցրեք նրան բարկանում է, թե ոչ

Ոչ, չի բարկանում: Նրա դեմքի արտահայտությունը միշտ չէ, որ արտացոլում է այն, ինչ կատարվում է ներսում:

Մի կարծեք, որ նա չի սիրում շփվել

Նա դժվարանում է, քանի որ ծանոթությունները նրա մոտ բուռն զգացմունքներ են առաջացնում, այլ ոչ նրա համար, որ նրան տհաճ է շփվելը:

Նա սիրում է նոր բան փորձել

Նրան հատուկ է ձգտումը իմանալ նոր բաներ:

Նրան չի կարելի միանգամից բացահայտել

Աստիճանաբար ճանաչումը կարող է որոշ ժամանակ խլել: Սակայն դա արժե նրան:

Աղբյուր` LADYNEWS.am


 

 

Դիտվել է 8559 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2025 10:42
Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ Այս մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը։
13-11-2025 10:36
Քիմ Քարդաշյանը կարող է տոնել ևս մեկ ֆինանսական հաջողություն. նրա Skims ընկերությունը, ըստ Forbes-ի, հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է 225 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Սա ավտոմատ կերպով ավելացրել է ևս 200 միլիոն դոլար Քիմի անձնական կարողությանը. այժմ, ըստ Forbes-ի, նրա կարողությունը կազմում է 1.9 միլիարդ դոլար։
13-11-2025 09:39
Մարդիկ, ովքեր կարող են վերահսկել իրենց հույզերը և վճռականորեն գործել, զգալիորեն ավելի հավանական է, որ հասնեն դժվար նպատակների, քան նրանք, ովքեր հակված են տատանվելու և հետաձգելու: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Տրիերի համալսարանի հոգեբանները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Մոտիվացիա և հույզեր» (ME) ամսագրում:
12-11-2025 15:14
Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2357 անգամ
08.11.2025
Դիտվել է 361 անգամ
11.11.2025
Դիտվել է 232 անգամ
12.11.2025
Դիտվել է 178 անգամ
13.11.2025
Դիտվել է 74 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster