Երբ է նպատակահարմար երկրորդ երեխա ունենալ
15.01.2018
Ընտանիքում երկրորդ երեխայի ծնունդը պետք է կշռադատված որոշում լինի։ Ըստ գիտնականների՝ այս հարցում չարժե շտապել։
Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ երկրորդ երեխայի ծննդի հարցում պետք է փոքր-ինչ սպասել։ Պարզվել է, որ զույգերի մոտ, ովքեր երկրորդ երեխային ունենում են առաջնեկի ծննունդից երկու տարի հետո, ավելի հաճախ աուտիզմով հիվանդ երեխաներ են ծնվում։ Այս հիվանդությամբ ծնվելու հավանականությունը մեծանում է 50%։ Չնայած երկար սպասելը նույնպես կարող է վտանգավոր լինել։
Հետազոտության արդյունքում մասնագետները վերլուծել են 356 աուտիզմով հիվանդ, զարգացման խնդիրներ ունեցող 600, ինչպես նաև 524 խնդիրներ չունեցող երեխաների տվյալներ։
Արդյունքում պարզվել է, որ չափազանց փոքր կամ շատ մեծ տարբերությունը մոր երկու ծննդաբերությունների միջև կարող է նշանակալիորեն մեծացնել աուտիզմի հավանականությունը։ Երկար սպասելու դեպքում էլ խնդիրներ են ծագում բեղմնավորման հետ կապված։
Նշվում է, որ մոտավորապես 18 ամիս է հարկավոր օրգանիզմում սննդարար նյութերի վերականգման համար։ Եթե հետևել այս խորհուրդներին, ապա բացասական հետևանքների ռիսկը կնվազի։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5658 անգամ
Читать на русском
|