5 միֆ կեսարյան հատման մասին. ի՞նչ չի կարելի ասել երիտասարդ մայրիկներին
15.08.2017
21-րդ դարն է, սակայն որոշ թյուրըմբռնումներ կեսարյան հատման մասին մինչև հիմա գոյություն ունեն: Դրանցից որոշը ցավ են պատճառում երիտասարդ մայրիկներին, այդ պատճառով, եթե ձեր շրաջապատում կան կեսարյան հատումով երեխա ունեցած մայրիկներ, ապա իմացեք, թե ինչ չի կարելի ասել:
Միֆ 1. Կեսարյան հատումով երեխա ունեցած մայրիկի և երեխայի միջև չի ստեղծվում «հատուկ կապ»
Երեխայի լույս աշխարհ գալու ձևը ոչ մի կերպ չի ազդում մայրիկի հետ նրա հետագա հարաբերությունների վրա: Ինչպես մայրիկն է սիրելու իր փոքրիկին, անկախ նրանցից, թե ինչպես է նրան լույս աշխարհ բերել, այնպես էլ հակառակը: Հաճախ նույնիսկ կեսարյան հատումից հետո մայրիկներն ավելի են կապնվում փոքրիկի հետ, քանի որ երկարատև և ծանր ծննդաբերությունն առաջացնում են երեխա-ցավ ասոցեացիա:
Միֆ 2. Կեսարյան հատում անում են ծույլ և եսասեր մայրերը
Կեսարյան հատումից հետո վերականգնումը տևում է մի քանի շաբաթ, իսկ բնական ծննդաբերությունից հետո սովորաբար մի քանի օրը բավական է: Կեսարյանից հետո մնում է սպի: Ի՞նչ եսասիրության մասին կարելի է խոսել: 99%-ի դեպքում կեսարյան հատումը կատարվում է բժշկական ցուցումների հիման վրա՝ երեխայի և մայրիկի անվտանգությունից ելնելով և ոչ մի ծուլության մասին այստեղ խոսք գնալ չի կարող: Կեսարյան հատման որոշումը կայացնում է բժիշկը, եթե դրա անհրաժեշտությունը չկա՝ ոչ մեկ չի կարող խնդրել բժշկին այդպես ընդունել ծննդաբերությունը:

Միֆ 3. Կեսարյանով խնված երեխաները հոգեկան խնդիրներ են ունենում, քանի որ չեն անցել ծննդական ուղիներով
Ըստ վիճակագրույթան, երեխաները, ովքեր ծնվել են կեսարյան հատմամբ միջինում ավելի լավ են քնում և ավելի քիչ են լացում, իսկ զարգացման մեջ ոչինչով չեն տարբերվում բնական եղանակով ծնվածներից:
Միֆ 4. Հաջորդող բոլոր երեխաները կեսարյան հատումով են ծնվելու
Որոշ դեպքերում դա այդպես է, սակայն մեծամասնությամբ՝ ոչ: Կեսարյան հատումից հետո հնարավոր է բնական ծննդաբերություն, եթե վիրահատությունը գրագիտորեն է արվել և վերականգնողական շրջանը անցել է առանց բարդությունների և կտրվածքի տեղում ձևավորվել է ամուր հյուսվածք: Որքան երիտասարդ է կինը, այդքան մեծ է հավանականությունը բնական ծննաբերության:
Միֆ 5. Կեսարյան հատումը հետծննդային դեպրեսիայի է հանգեցնում
Հետծննդային դեպրեսիան այդքան էլ հազվադեպ հանդիպող երևույթ չէ, սակայն վիրահատությունը դրա հավանականության մեծացման հետ որևէ կապ չունի, ի տարբերություն շրջապատի մարդկանց, ովքեր, իրոք, կարող են վատացնել նոր ծննաբերած մայրիկի վիճակը՝ մշտապես ինչ-որ արտահայտություններ անելով:
Եվ հիշեք՝ ոչ մի մայրիկ չպետք է արդարանա որևէ մեկի առջև իր ծննդաբերած եղանակի համար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11330 անգամ
Читать на русском
|