Ինչը կօգնի ազատվել քնկոտությունից
21.07.2017
Քնկոտությունը օրվա ընթացքում քնելու հաճախակի ցանկությունն է: Ինչպես և անքնությունը, այն սխալ կենսակերպի հետևանք է:
Քնկոտության պատճառները
Հաճախ քնկոտությունը հոգեբանական գործոն է, որը վկայում է պատասխանատվությունից խուսափելու ցանկության մասին: Ավելի հազվադեպ դա հիվանդություն է: Սակայն յուրաքանչյուր դեպքում արժե պարզել և վերացնել պատճառը:
Սովորաբար քնկոտությունը ուղեկցվում է հետևյալ գործոններով․
- Հոգնածություն
- Պատասխանատու որոշումներ ընդունելու ցանկության պակաս
- Ֆիզիկական և հոգեկան ակտիվության բացակայություն:
Խնդրի լուծման համար պետք է հասկանալ դրա պատճառները: Ավելի հաճախ դա տեղի է ունենում հոգեբանական փոփոխությունների պատճառով: Քունը թույլ է տալիս մարդուն մոռանալ սթրեսի, ձանձրույթի, դեպրեսիվ տրամադրության մասին: Քնի մեջ մենք շեղվում են մեր ամենօրյա խնդիրներից: Այդ պատճառով, երբ իրական կյանքում մարդը բախվում է տհաճ կամ բարդ իրավիճակի, ենթագիտակցաբար նրա մոտ ցանկություն է հայտնվում քնի մեջ մտնել: Դա է հենց բերում քնկոտության:
Դրանից ազատվելու համար հարկավոր է լուծել տհաճ կամ սթրեսային իրավիճակը, այլ ոչ թե փախչել դրանից:
Թուլացած վահանաձև գեղձը նույնպես կարող է քնկոտության պատճառ լինել: Այս օրգանը արտադրում է օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալությունը ապահովող հորմոն: Եթե այն չի բավականացնում, բացի այլ նշաններից, կարող է առաջանալ քնկոտություն:
Երբեմն քնկոտությունը կարող է առաջանալ ավելորդ քաշի պատճառով: Վերջինս բացասաբար է անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և, ազատվելով դրանից, մարդը կհեռացնի պատճառները:
Քնկոտության բուժում

Անհրաժեշտ բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը, սակայն որոշ բաներ կարելի է անել արդեն հիմա:
Մարդը միջինը պետք է քնի 8 ժամ: Փորձեք պահպանել այդ չափը: Հստակ ժամ սահմանեք հանգստանալու համար: Օգտակար են քնելուց առաջ զբոսանքները և առավոտյան մարզանքը:
Ամենօրյա սննդակարգ մցրեք մրգեր և բանջարեղեն: Վիտամինները առողջության և լավ ինքնազգացողության գրավականն են: Հրաժարվեք ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց:
Քաղցրավենիքը և սուրճը հարկավոր է սահմանափակել: Առույգացնող ըմպելիքներն ուժեղացնում են ուղեղի ակտիվությունը, սակայն շատ շուտ այն սպառվում է: Սուրճի հաճախակի օգտագործումը բերում է օրգանիզմից կալցիումի դուրս բերման և օրգանիզմի թուլացման:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8637 անգամ
Читать на русском
|