Տորթ Էսկիմո՝ ձեր ամանորյա սեղանին
23.12.2016
Էսկիմոն հիանալի աղանդեր է մեկ կորժով և եփված օդային կրեմի հաստ շերտով:
Վանիլինը, սերուցքային համը և շոկոլադե օշարակն այն համադրությունն է, որը մեզ հիշեցնում է հայտնի պաղպաղակը․ ըստ երևույթին հենց այդ պատճռով է այդ հեքիաթային աղանդերը ստացել է իր անվանումը:
Բաղադրիչները․
- Հավկիթ՝ 6 հատ - Շաքարավազ՝ 2,5 բաժակ - Ջուր՝ 10 ճաշի գդալ - Կակաոյի փոշի՝ 4 ճաշի գդալ - Սոդա՝ 0,5 թեյի գդալ - Ցորենի ալյուր՝ 1,5 բաժակ - Վանիլին՝ 1,5 թեյի գդալ - Կաթ՝ 1 բաժակ - Սերուցքային կարագ՝ 300 գր - Թթվասեր՝ 2 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը․
1. Չորս հավկիթները բաժանեք սպիտակուցների և դեղնուցների:
2. Դեղնուցները հարեք 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրեք սոդա, ջուր, 1 ճաշի գդալ կակաո և 1 թեյի գդալ վանիլին:
3. Առանձին հարեք սպիտակուցները, միացրեք դեղնուցների հետ, խառնելով լցրեք 1 բաժակ ալյուր:
4. Ջեռոցի ամանին քսեք սերուցքային կարագ, լցրեք խմորը և դրեք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոց 35-40 րոպեյով:
5. Մինչ կորժը թխվում է, պատրաստեք կրեմը.
- Հարեք 1 ձու` 1 բաժակ շաքարավազով, 0,5, բաժակ ալյուրով, այնուհետև ավելացրեք գոլ կաթ:
- Դրեք կրակի վրա, խառնելով հասցրեք եռման աստիճանի և եփեք ևս մեկ րոպե, այնուհետև թողեք ամբողջությամբ սառի:
- Խառնեք 250 գր փափկացրած սերուցքային կարագին մնացած վանիլինը և հարելով ավելացրեք կրեմի զանգվածին:
6. Այնուհետև պատրաստում եք շոկոլադե օշարակը.
- Խառնեք մնացած շաքարավազը, կակաոն և թթվասերը:
- Դրեք թույլ կրակի վրա, հասցրեք եռացնելու աստիճանի, հանեք կրակից:
- Ավելացրեք մնացած սերուցքային կարագը և սառեցրեք:
7. Սառեցրեք կորժը, քսեք կրեմը և դրեք սառնարան 30-40 րոպեյով:
8. Այնուհետև վրան լցրեք շոկոլադե օշարակը և կրկին դրեք սառնարան՝ առնվազն 2 ժամով:
Էսկիմոն պատրաստ է․ անուշ համտեսում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 20218 անգամ
Читать на русском
|