|
Ցուրտ եղանակ․ ընտրում ենք ձմեռային շրթներկ
15.01.2016
Եթե ամառը վառ, փայլուն, կիսաթափանցիկ երանգների ժամանակն է, ապա ձմեռն ավելի հագեցված, խորը, մուգ հատապտղային երանգների շրջանն է:
Ձմռանը, երբ շուրթերն ավելի են ենթարկվում քամու և ցրտի ազդեցությանը, ընտրեք սնուցող կայուն շրթներկ: Պինդ շրթներկը ապահովում է կատարյալ ծածկույթ և չի չորացնում շուրթերը: Այսպիսի շրթներկը քսում են մեկ-երկու անգամ և այն առանց թարմացնելու մնում է մի քանի ժամ՝ շնորհիվ իր մեջ պարունակող ջրակայուն և մոմանման բաղադրիջների: Այս շրթներկը միայն վախենում է յուղոտ սնունդից:

Ընտրեք թանձր, անփայլ շրթներկ, այն չի ծորում և շքեղ տեսք է տալիս շուրթերին: Տարվա ցուրտ եղանակին շատ արդիական է անփայլ կարմիր շրթներքը: Գույն ընտրելիս պետք է հաշվի առնեք ձեր ատամնաշարի բնական գույնը: Որքան սառը գույն ունենա շրթներկը, այնքան ավելի դեղին կերևան ձեր ատամները: Տաք գույները այդ խնդիրը ավելի քիչ նկատելի են դարձնում:

Աչքերի գույնը նույնպես կարող է ուղղորդել այս հարցում: Երկնագույն, կանաչ, մոխրագույն աչքերին կսազեն վարդագույնը, բալի գույնը, մուգ կարմիր կամ մարջանագույնը, իսկ շագանակագույն աչքերի համար ավելի սազում են նարնջագույնը, դեղձի, ծիրանի, բաց դարչնագույն երանգները:

Եթե դուք չեք հավանում պինդ շրթներկ, ապա ընտրեք սնուցող շրթներկ՝ վիտամին Е-ով:
 
 
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 13773 անգամ
Читать на русском
|