Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մայրությունը կծնի ավելի գեղեցիկ աշխարհ. շնորհավոր Ապրիլի 7

07.04.2012

Մայրության եւ գեղեցկության տոն. սա՝ Հայաստանում, իսկ աշխարհում ապրիլի 7-ին այլ տոներ էլ են նշվում: Նախևառաջ ապրիլի 7-ն առողջության համաշխարհային օրն է, ԱՄՆ-ում այս օրը նշում են Վերացինոյի (ծովագնաց Ջովաննի Վերացինո) օրը, Ռուսաստանում' ռունեթի (www. …. .ru) : Կա մեկ երկիր ևս, որտեղ ապրիլի 7-ին տոնում են կանանց օրը: Մոզամբիկն է:

Ապրիլի 7-ը, թերևս, հայ տղամարդկանց ամենասիրելի տոներից մեկն է' միամսյակի ավարտը: Եվս մի քանի խոնարհում գեղեցկության առաջ և վերջ: Երբ տեսնում ես, որ որոշ տղամարդիկ իրոք այսպես են վերաբերվում օրվա խորհրդին, հասկանում ես, որ Մարտի 8-ն էլ, միամսյա՛կն էլ, Ապրիլի 7-ն էլ կեղծ կատեգորիաներ են, քանի որ մորն ու գեղեցիկ կնոջը հարգող տղամարդը չի նստի և սպասի այդ օրերին իր սերը արտահայտելուն: Մի խոսքով' գնահատեք կանացի հմայքն ամեն օր, ամեն ժամ. ախր ո՞վ է փրկելու աշխարհը, եթե ոչ' մենք:)

Ինչպես գիտեք, Ապրիլի 7-ը քրիստոնեական հիմքեր ունի: Դա Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետեց Մարիամին բարի լուրը Քրիստոսի սպասվող ծննդյան մասին: Չգիտեմ' ձեզ ինչպես, ինձ օրվա նման մեկնությունն ավելի է դուր գալիս:

Ենթադրվում է, որ նման աստվածահաճո օրվա ծնունդներն էլ ինքնին հետաքրքիր մարդիկ պիտի լինել: Եթե հավատանք աստղերին, ապրիլի 7-ին լույս աշխարհ եկած մարդկանց բնավորությունը չափազանց առանձնահատուկ է: Նրանք արդեն մանկությունից աչքի են ընկնում ըմբոստությամբ: Տարիքի հետ սովորում են ենթարկվել օրենքներին, բայց չեն կորցնում էնտուզիազմն ու ստեղծագործելու ձիրքը: Դժվար են կառավարում իրենց կատաղության պահերին, ու այդ պատճառով նրանց հաճախ պետք է լինում դուրս թափել ներսում կուտակվածը. շատերն այս խնդիրը լուծում են մարզվելով: Պատահում է, որ լավատեսությունը խանգարում է նրանց օբյեկտիվ ներկայացնել իրավիճակները: Սիրո հարցում ևս արկածախնդիր են. նետվում են տարբեր սենտիմենտալ պատմությունների մեջ, որոնք հաճախ պսակվում են հիասթափությամբ: Աշխատասեր են, բայց երբեմն գալիս է մի շրջան, երբ էլ չեն կարողանում աշխատել ու փոխում են աշխատավայրը: Բացի գումարից նրանց առաջ է մղում հայտնի դառնալու մոլուցքը: Լավ մարդիկ են, բայց ոչ միշտ են համբերատար գործընկերների նկատմամբ: Այս պատճառով ապրիլի 7-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս աշխատել իրենց վրա:

LN-ն իր ընթերցողների համար փնտրեց և գտավ մի աղջկա, ով այսօր տոնում է իր 20-ամյակը: Լիլիթ Պետրոսյանը կարդաց իր բնավորության մասին աստղագիտական կարծիքն ու չհերքեց, մասնավորապես, մի քանի կետեր ըմբոստության ու անհամբերատարության մասին:)

Ի դեմս Լիլիթի' LN-ն շնորհավորում է բոլորին, ում դեպքում ապրիլի 7-ը ոչ միայն Մարիամ Աստվածածնի, այլև իրենց մայրերի համար է ավետման տոն:

Լարա Առաքելյան

Դիտվել է 7683 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 582 անգամ
15.05.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster