Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կուլիչ' շոկոլադով եւ ընկույզով. Զատկի խոհանոց

06.04.2012

Զատկի սեղանի զարդը կուլիչն է: Սկզբում այն ընկալվում էր որպես տոնական հաց, որն օրհնվում էր տոնի նախօրեին եւ մատուցվում Զատկի սեղանին: Այսօր տոնական սեղանները մրցում են ավելի գեղեցիկ ու համեղ կուլիչներով. գլխավոր պայմանն է, որ այն լինի փքուն ու գունառատ, մնացածը թողնված է մեր երեւակայությանը: Դե ինչ, պատրաստենք շոկոլադով եւ ընկույզով այս կուլիչը...

Անհրաժեշտ է'

3 բաժակ ալյուր,
0.75 բաժակ շաքարավազ,
0.5 բաժակ կաթ,
11գ' 1տուփ խմորիչ (դրոժ),
4 հատ ձու,
սերուցքային կարագ 150 գ,
քրքում (куркума) 1 թ. գ.,
վանիլի փոշի 1թ.գ.,
կիտրոնի քերած կեղև,
բոված հնդկական ընկույզ,
մի պտղունց աղ,
շաքարի փոշի 100գ,
շոկոլադ 100գ,
բուսական յուղ 1թ.գ.,
չորացրած մրգեր (цукаты) 1 բաժակ:

Պատրաստման եղանակը.

Քրքումի վրա լցնել 2 ճաշի գդալ եռացրած ջուր: Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել 1 թ.գ. շաքարավազ և 2 ճ.գ. ալյուր: Թողեք 30 րոպե, մինչև զանգվածը փրփրի: Ընկույզները դանակով մանրացնել:

Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցը և մնացած 3 ձվերը հարել շաքարավազի հետ մեծ տարայի մեջ: Աստիճանաբար լցրեք 1 բաժակ ալյուր և լավ խառնեք: Փափկեցրեք սերուցքային կարագը և լցրեք այն խառնուրդի վրա: Ավելացրեք վանիլի փոշին, քրքումը, կիտրոնի քերած կեղևը և աղը: Հարեք խառնուրդը մինչև միատարր զանգված դառնա:

Ավելացրեք խմորիչը, 1.5 բաժակ ալյուր և հարեք այնքան, մինչև միասեռ խառնուրդ ստացվի: Փակեք տարան և դրեք սենյակայինից մի փոքր ավելի բարձր ջերմաստիճանով վայրում: Թողնել մեկուկես ժամ, հետո տրորել զանգվածը և էլի թողնել տաք տեղում 1-1.5 ժամ:

Թխվածքի համար նախատեսված ֆորմայի պատերին բուսական յուղ քսեք, ալյուր ցանեք: Ներքևում դրեք ստվարաթուղթ: Խառնուրդին ավելացրեք մնացած ալյուրը, չորացրած մրգերը և ընկույզների 2/3 մասը: Խառնեք ձեռքերով:

Ֆորմայի մեջ լցրեք խառնուրդը և այնպես արեք, որ տարայի մեջ այն զբաղեցնի 1/3 մասը: Դրեք տաք տեղում 30 րոպե: Այնուհետև դրեք այն ջեռոցի մեջ և թխեք 50-60 րոպե 180°С ջերմաստիճանում: Եթե վրայի շերտը շատ շուտ կարմրի, ապա ծածկեք այն փայլաթիթեղով:

Գլազուրի համար շոկոլադը բաժանեք մի քանի կտորների և հալեցրեք գոլորշու վրա: Ավելացրեք 3 ճ.գ. ջուր, կարագ և շաքարի փոշի: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: Պատրաստի կուլիչի վրա լցրեք գլազուրը և զարդարեք մնացած ընկույզներով:

Տոնական վայելք!

Դիտվել է 19292 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 827 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 192 անգամ
26.04.2024
Դիտվել է 161 անգամ
27.04.2024
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster