Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դերասանուհի Եվա Գրինի գեղեցկության գաղտնիքները

17.05.2015

Նա արդեն խաղացել է Բոնդի աղջկա դերը և պետք է նկարահանվի Թիմ Բերթոնի նոր ֆիլմում, իսկ, ընդհանուր առմամբ, ամենահաս ֆրանսիցի դերասանուհի և մոդել Եվա Գրինն արդեն հասցրել է իրեն դրսևորել շուրջ 20 կինոնկարներում և սերիալներում:

Այս աստղը ոչ միայն տաղանդավոր է, այլև հիանալի արտաքին ունի, իսկ վերջերս էլ դարձել է L՝Oréal Professionnel-ի «դեմքը»: Որո՞նք են Եվա Գրինի գեղեցկության գաղտնիքները, և ի՞նչ կարող է նա խորհուրդ տա իր ժամանակակիցներին:

Պարզվում է. որ էկրանում այս «Ճակատագրական կինը» իրական կյանքում գերադասում է «տղայական» կերպարը, ինչպես նաև առավելագույն պարզություն ու բնականություն: Ունի՞ արդյոք դերասանուհին սիրելի կոսմետիկական ապրանքներ,և որո՞նք են նրա պարտադիր գեղեցկության արարողակարգերը:

600x580

-Որո՞նք են Ձեր հիմնական գեղեցկության արարողակարգերը

Նախևառաջ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է շատ ջուր խմել և մանրակրկիտ հետևել սննդակարգին: Հատկապես օգտակար է ուտել օրգանական կանաչ բանջարեղեն:

Այնուհետև, եթե խոսենք մաշկի խնամքի մասին, ապա ամեն երեկո ես պարտադիր կարգով մաքրում եմ իմ ողջ դիմահարդարանքը՝նուրբ և զգուշորեն, հատուկ միջոցներով, օրինակ, սիրում եմ Cetaphil-ը, որը թե էժան է, թե չի վնասում մաշկը: Բացի այդ օգտագործում եմ շատ խոնավացնող կրեմներ և արևապաշտպան քսուկներ:

Շատ կարևորում եմ մազերի խնամքը: Ես դերասանուհի եմ, այդ պատճառով իմ մազերի հետ ինչ ասես՝ անում են։ Դրանից մազերը փչանում են, ուստի հատուկ խնամք է հարկավոր: Նկարահանումների ժամանակ աշխատանքային օրերին դա դժվար է, քանի որ ստիպված եմ լինում օգտագործել թեթև շամպուն, որպեսի չդժվարացնեմ դիմահարդարների աշխատանքը: Սակայն հանգստյան օրերին իմ մազերի համար կազմակերպում եմ լուրջ խնամք, օրինակ, L՝Oréal Professionnel-ի Pro Fiber Treatment միջոցով, որը դեռևս զանգվածային վաճառքի չի հանված, սակայն շատ արդյունավետ է և աչքի է ընկնում երկարատև ազդեցությամբ ու շամպունի մեկ անգամ օգտագործմամբ չի լվացվում:

600x580

-Որո՞նք են ձեր հիմնական կոսմետիկ միջոցներն ամռանը։

-Իմ մաշկը չափազանց նուրբ է, որը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու խիստ կարիք ունի։ Բանը հասնում է նրան, որ, իմ բժշկի խորհրդով, արևապաշտպան կրեմ օգտագործում եմ ոչ միայն փողոցում, այլև շենքերի ներսում։ Այդուհանդերձ՝ գլխավոր գաղտնիքը խոնավացնելը և կրկին անգամ խոնավացնելն է։ Ես մշտապես եմ օգտագործում խոնավացնող կրեմ և ամենից շատ սիրում եմ SkinCeuticals, որը չափազանց ներգործուն է։

600x580

-Ո՞րն է ձեր ամենասիրելի կոսմետիկական արտադրանքը։

-Ես նախընտրում եմ պարզ, բնական արտադրանքը։ Եթե խոսելու լինենք ֆրանսիական արտադրության մասին, ապա իմ նախընտրելի ապրանքանիշերը Avéne և La Roche-Posay են։ Օրնակ, շատ հաճախ երեկոյան ես քսում եմ Avéne-ի Cold Cream կրեմը, որը գիշերվա ընթացքում լավ վերականգնում է մաշկը։ Մի ժամանակ նկարահանումների էի մասնակցում կղզիներից մեկում, և հենց այդ կրեմն էր, որ իմ մաշկը փրկեց անտանելի եղանակային պայմաններից՝ ներառյալ քամուց և արևից։

600x580

-Որն է ձեր նախընտրելի դիմահարդարումը նկարահանումներից դուրս։

-Օ, այն չափազանց պարզ է։ Մաքուր, ուղիղ մազեր։ Սիրում եմ թարթիչների համար նախատեսված Diorshow Mascara ներկը և վառ կարմիր շրթներկ։ Իսկ դիմահարդարման հիմքի հետ ես միշտ խնդիրներ եմ ունենում և, ընդհանրոպես, չեմ սիրում դրանից օգտվել։ Կարծում եմ ավելի լավ է շեշտը դնել պարզության վրա, իսկ կարմիր շրթներկերից ընտրել Mac’s Ruby Woo կամ Lady Danger։

600x580

-«Կարմիր գորգի» վրա Դուք նախընտրում եք շեշտադրում անել «փոխրագույն աչքեր» դիմահարդարմա՞ն վրա, թե՞ կարմիր շրթներկի վրա։

-Գիտեք, բոլորն ասում են, որ պետք է ընտրություն կատարել, սակայն կարծում եմ, որ կարելի է մեկը մյուսի հետ համադրել, իհարկե, այն դեպքում, եթե դուք լավ դիմահարդրար ունեք, կամ ինքներդ եք վարպետացել այդ գործում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շեշտադրումն անում եմ կարմիր շրթներիկի վրա, գումարած՝ լավ մաշկ և Yves Saint Laurent ոճի սանրվածք, եթե անգամ այն երբեմն տղամարդու տեսք է հաղորդում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12461 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 413 անգամ
08.05.2024
Դիտվել է 223 անգամ
09.05.2024
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster