Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մանիկյուրի «երկարակեցությունն» առաջին հերթին թանկ լաքից չէ կախված

15.09.2020

Դու դեռ երեկ ես եղունգներդ հարդարել, իսկ այսօր արդեն նկատում ես, որ մանիկյուրդ ճաքեր է տվել... Եթե ամեն օր մաքրես և նորից լաք քսես, եղունգներդ երկար չեն դիմանա, շուտ կվնասվեն: Պետք է ուրիշ ճանապարհ փնտրել՝ եղունգների տեսքը երկար պահպանելու համար:

Նախ որպեսզի լաքն ավելի հարթ «նստի» եղունգների մակերեսին, ամեն անգամ հինը մաքրելուց հետո սառը ջրով և օճառով լավ լվացեք եղունգները: Իսկ որպեսզի արդյունքը շատ ավելի լավը լինի, եղունգները կարելի է մաքրել նաեւ սպիրտով:

Մանիկյուրի «երկարակեցությունը» կախված է, այսպես կոչված, «օգնող նյութերից»: Ձեռք բերեք հատուկ գլոսս (ամրացուցիչ): Թանկարժեք լաքեր գնելու կարիք իրականում չկա. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային շատ մեծ տատանումները սպասվող որակական տարբերությունը չես ապահովում: Խնայեք գումարը հենց այս «օգնող պարագաների» համար:

Եթե անհարթ է եղունգների մակերեսը, նախապատվությունը տվեք հավասարեցնող հեղուկին՝ «բազային»: Եթե փխրուն են, շուտ են կոտրվում կամ շերտավորվում, պետք է ընտրել ամրացնող տեսակը: Այս հեղուկները քսելուց հետո սպասեք, մինչև ամբողջովին ներծծվեն, և նոր միայն անցեք լաքին: Եթե եղունգներդ հարթ են, կբավականացնի մի շերտ լաքը, իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում ես քսել նաև երկրորդ շերտը, ապա անպայման սպասիր, մինչև առաջինը լավ չորանա:

Ավելի ամուր կլինի, եթե մի բարակ շերտ էլ անգույն լաք քսեք:

Սովորաբար լաքը փչանում է հենց եղունգի ծայրերի հատվածում: Դրա համար ցանկալի է այն քսել՝ սկսելով եղունգի արմատից: Այդ կերպ ծայրերում լաքի շերտն ավելի բարակ կլինի, հետևաբար ավելի ուշ «կթռչի»:

Տնային գործեր անելիս, հատկապես ջրի հետ շփվելիս կրեք ռետինե ձեռնոցներ. այդպիսով կպաշտպանեք ոչ միայն եղունգներն ու մանիկյուրը, այլեւ ձեռքի մաշկը:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 7553 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
NADYA | 24-03-2012 11:01
Հարգելի ամսագիր խնդրում եմ ասացեք այն բաղադրատոմսն որն օգնում է տան պայմաններում հարթեցնել աչքերի տակ առաջացած կնճիռներն: Ինչպես գիտենք 40 տարեկանից հետո շատ նուրբ լինելով մաշկի այդ հատվածն նկատելի է դարնում: հարգանքով:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 821 անգամ
01.05.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster