Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սիրուց կարևոր ոչինչ չկա. Համո Ադիյան

11.09.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան, ռեփեր Համո Ադիյանը:

 -Համո´, ասում են' տղամարդու կյանքում կինն ամենամեծ «հանելուկն» է, ի՞նչ կասեք կանայք իրո՞ք «հանելուկներ» են:

 -Այո´, հանելուկներ են, երբեք չես իմանա' ինչ են մտածում, կարծում եմ' դա նրանից է, որ կանայք ավելի զգացմունքային են:

 -Դուք ունեք երկու «հանելուկ» Ձեր կյանքում' Ձեր կինը և դուստրը, իսկ նրանցից ո՞վ է ավելի անկանխատեսելի, ո՞ր մեկի մեջ եք ավելի շատ «անհասկանալի» բաներ տեսնում:

 -Երեխան անկանխատեսելի է, քանի որ երեխա է, բայց տվյալ դեպքում' կինս. անհասկանալի ու հրաշալի այնքան բան կա նրա մեջ, ինչքան անկանխատեսելի է, այդքան դրանից իմ կյանքը գունավոր ու հետաքրքիր է դառնում:

 - Առհասարակ սիրո՞ւմ եք, որ կնոջ մեջ առեղծված լինի, թե՞ նախընտրում եք, որ լինի «թափանցիկ»:

 -Առեղծված միշտ էլ կա կնոջ մեջ, թափանցիկ միայն զգացմունքն է, որը կինը տածում է քո հանդեպ, բայց այդ զգացմունքի ալիքները պետք է անկանխատեսելի լինեն:

600x580

 -Հիշո՞ւմ եք Ձեր և Ձեր կնոջ առաջին հանդիպումը, նա Ձեզ վրա առաջին հայացքից է տպավորություն գործե՞լ, թե՞ ժամանակի ընթացքում:

 -Նկարահանումների ժամանակ եմ նրան հնադիպել, ռեժիսորի էի փնտրում ու հայացքս գտավ նրան, այսօրվա պես հիշում եմ. այդ պահից սրտիս ռիթմը փոխվեց, դարձավ առիթմիկ, մինչև հիմա այդպես է, և դա հրաշալի է:

 -Լիկայի մեջ ամենաշատը ի՞նչը սիրեցիք:

 -Նրա անկրկնելի ժպիտը, Լիկան ինձ համար կնոջ գեղեցկության իդեալ է, մարդկային տեսակը ևս անկրկնելի է, չեմ ուզում' թվա' իմ կինն է գովաբանում եմ, բայց իրոք այդպես է, ժողովրդական խոսք կա' «երկու երնեկ մի տեղ չի լինում», բայց Լիկայի դեպքում հաստատ կարող եմ ասել' լինում է:

600x580

 -Լիկան մի առիթով նշել է, որ Դուք շատ խանդոտ եք, ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ նայեցիք նրա խաղը' «Ինչ տարբերություն, թե ում հետ է ներկայացման» մեջ:

 -Չէի ասի' շատ խանդոտ եմ: Հետաքրքիր է' երբ առաջին անգամ նայեցի ներկայացումը, հասկացա' դա Լիկա չէր, գուցե տարօրինակ է, բայց բեմում ես տեսա ոչ թե Լիկայի, այլ Ջիլին' կերպարին, որ կերտել էր Լիկան:

 -Իսկ կան կերպարներ, որոնք խաղալիս հնարավո՞ր է' Լիկայի առջև սահմանափակումներ դնեք, թե՞ նա ունի մասնագիտական լիարժեք ազատություն:

 -Կան բաներ, որոնք ինձ համար անընդունելի են, բայց ոնց ասում են' «այր ու կին մի մարմին», վստահ կարող եմ ասել' իր համար էլ են անընդունելի:

600x580

 -Ինչպիսի՞ խոհարարուհի է Լիկան, գո՞հ եք նրա պատրաստած ուտեստներից:

 -Երբ մենք ամուսնացանք, ես շատ նիհար էի, իսկ հիմա… (ծիծաղում է): Նա հրաշալի է պատրաստում, հետաքրքիր իմպրովիզներ է անում:

 -Ո՞ր «դերում եք» ավելի շատ հպարտանում Լիկայով' կնոջ, մոր, դերասանուհու, թե ՞ ռեժիսորի:

 -Իմ Լիկայով հպարտանում եմ ամեն առումներով' առանց բացառության:

 -Իսկ ընդհանրապես կնոջ մեջ ի՞նչն եք առաջին հերթին նկատում և գնահատում:

 -Արդեն երեք տարի է, ինչ չեմ նկատում (ծիծաղում է): Իսկ գնահատում եմ գույնը, կնոջ Գույնը:

 -Որպեսզի ընտանիքը լինի կայուն և ամուր, ումի՞ց է ավելի շատ «աշխատանք» պահանջվում կնոջի՞ց, թե՞ տղամարդուց:

 -Կկրկնվեմ, բայց «այր ու կին մի մարմին»:

600x580

 -Համո´, միայն սերը բավարա՞ր է, որպեսզի կառուցվի վերը նշված ամուր ու կայուն ընտանիքը, թե՞ բացի սիրուց, այլ' ոչ պակաս կարևոր գործոններ էլ կան, եթե կան, ասացեք' որոնք են….

 -Ո´չ, սիրուց կարևոր բան չկա. դա Աստծուց տրված է, սերն օրհնությունն է մեր տիրոջ, իսկ մնացած դռները կբացվեն:

 -Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը մինչ այժմ:

 -Իմ ընտանիքը, որի անչափ սիրում եմ, որի համար ամեն օր աղոթում եմ, փոքրիկ աղջիկս' Էլմիս, որի համար խելագարվում եմ:

 -Որպես եզրափակիչ խոսք….

 -Աստված օրհնի բոլորին, մեր կանայք էլ թող երջանիկ լինեն, իսկ մենք' տղամարդիկս, «հանելուկներ» լուծել սիրում ենք:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 10926 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 401 անգամ
15.05.2024
Դիտվել է 264 անգամ
17.05.2024
Դիտվել է 230 անգամ
21.05.2024
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster