Շատ համեղ ու հարուստ այս աղցանը կարող եք Դուք էլ առանց որևէ դժվարության պատրաստել:
Անհրաժեշտ մթերքներն են'
350 գրամ կարտոֆիլ
250 գրամ որսորդական երշիկ
1 հատ կարմիր սոխ
4 ճաշի գդալ կանաչ սիսեռ
մաղադանոս
2-3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ խնձորի քացախ
1-1,5 թեյի գդալ մանանեխ
սև պղպեղ' ըստ ճաշակի
աղ' ըստ ճաշակի
80 գրամ մարինացված վարունգ
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվացրեք, եփեք, մաքրեք և մանրեք' չթողնելով' սառի: Մինչ կարտոֆիլը կեփվի, թավայի մեջ լցրեք բուսական յուղը' երշիկն ու սոխը մեջը տապակելով: Մնացած բուսական յուղի մեջ լցրեք մանանեխը, քացաղն ու պղպեղը: Այնուհետև արդեն մանրեցված կարտոֆիլի վրա լցրեք սոխն ու երշիկը, կանաչ սիսեռը, վարունգը' նախապես կլոր-կլոր կտրտած և կանաչին: Վերջում վրան լցնել բուսական յուղով պատրաստածը և աղն'ըստ ճաշակի:
04-02-2025 14:47 Երգչուհի Մարի Կրեյբրերին և բլոգեր Դավիթ Մանուկյանը (հայտնի է որպես Դավա) ծնողներ են դառնալու։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով համատեղ տեսանյութ Մալդիվյան կղզիներում հանգստից։ Տեսանյութում 32-ամյա Մարին ցույց է տվել կլորացած փորիկը, իսկ 31-ամյա Դեյվիդը նրան ամուսնության առաջարկ է արել։
04-02-2025 14:45 Լույս աշխարհ են եկել հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ, 35-ամյա Լիլի Քոլինզի և նրա 41-ամյա ամուսինու՝ ռեժիսոր Չարլի Մակդաուելի առաջնեկը։ Նրանց դուստրը՝ Թովե Ջեյնը, ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
04-02-2025 14:09 Լուվր թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ներկայացնող սենյակը մտնելու համար անհրաժեշտ կլինի առանձին տոմս։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, գրում է Lenta.ru-ն։ «Լուվրի տոմսը հնարավորություն է տալիս մուտք գործել մշտական հավաքածուներ եւ ցուցահանդեսներ, բայց եթե ցանկանում եք տեսնել «Մոնա Լիզային», պետք է առանձին վճարեք»,-նշել է նա:
04-02-2025 13:48 Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ և անակնկալներով։
03-02-2025 10:36 Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթող է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն, ով իր կարիերայում առաջին անգամ ստացել է լավագույն ալբոմի մրցանակը. վերջինս շնորհվել է նրա նոր սկավառակին՝ Cowboy Carter-ին։ Նա նաև արժանացել է լավագույն քանթրի ալբոմի համար մրցանակին:
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։