Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե ընկերության առաջարկություն աներ, կմերժեի. ԼՈւՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ

09.03.2012

LN-ի  հյուրասրահում է Երևանի Կամերային թատրոնի  ռեժիսոր Լուսինե Երնջակյանը:

-Լուսինե, անհնար է չնկատել, թե ինչքան քնքուշ ու կանացի եք: Կասե՞ք' որն է գաղտնիքը:

-Չեմ կարծում' կա  կին, ով կարող է այդ հարցի պատասխանը տալ: Պատասխանը կլինի այն, որ դու կկարմրես, համեստորեն կլռես ու կասես' չգիտեմ:

-Շուտով մայրիկ եք դառնալու: Հղիությունը  շա՞տ է փոխել Ձեր կենսակերպը:

-Ես այն ապագա մայրիկներց եմ, որոնց համար մայր դառնալը խոչընդոտ չի հանդիսանում իրենց գործերով զբաղվելու: Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ թատրոնում եւ խորասուզված իմ գործերի մեջ' չեմ էլ զգացել' ինչ կարգավիճակում եմ: Միակ փոփոխությունն այն է, որ դարձել եմ ավելի զգայուն ու շատ շուտ եմ հուզվում,առանց այն էլ միշտ եմ այդպիսին եղել, իսկ հիմա այդ ամենը կրկնապատկվել է. ամենահասարակ բանից անգամ կարող է աչքերս լցվեն:

-Պատկերացնո՞ւմ եք' ինչպիսի մայրիկ կլինեք:

-Ընդհանրապես չեմ կարող պատկերացնել ինձ այդ կարգավիճակում, բայց կարծում եմ' լավ մայրիկ կլինեմ: Իմ ամբողջ հույսն ու աջակցությունը մայրիկիս վրա է: Գիտեմ' կողքիս կլինի ու կօգնի ամեն հարցում. եթե նրա աջակցության վրա վստահ չլինեի, հիմա վախից ու անճարության զգացողությունից ինձ կորցրել էի:

-Բոլոր կանայք երազում են լինել ինչ-որ մեկի երազանքների կինը: Ե՞րբ զգացիք, որ դերասան Արշալույս Հարությունյանի երազանքների կինն եք:

-Մեզ մոտ ամեն ինչ սահուն է ընթացել. մինչեւ զգացմունքների առաջանալը մենք եղել ենք լավ ընկերներ, աշխատել ենք միասին, իսկ զգացմունքը ծնվել է ժամանակի ընթացքում ու ավելացել կաթիլ առ կաթիլ, ոչ թե մեկ օրում կամ ամսում:

-Կասե՞ք' ինչպես է Ձեզ առաջարկություն արել:

-Ընկերություն անելու առաջարկություն, որպես այդպիսին, չի եղել. եղել է սիրո խոստովանություն: Եթե ընկերության առաջարկություն աներ, կմերժեի:

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, այդպիսի տարօրինակ բաներ ունեմ:

-Ձեր  «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ»  ներկայացման մեջ գլխավոր հերոսները ձգտում են ազատության: Ըստ Ձեզ' ո՞րն իրական ազատությունը, ազատության պակաս երբեւէ ունեցե՞լ եք:

-Ինձ համար ազատությունը կարեւոր հարցերում ընտրության հնարավորություն ունենալն է: Ես միշտ ունեցել եմ այդ հնավորությունը, երբեւէ ազատությանս վրա չեն բռնացել: Բայց ճանաչված մարդու զավակ լինելը պարտավորեցնող է ու ստիպում է' միշտ զգաստ լինես, ու շատ բաներ, եթե ուրիշները իրենց կարող են թույլ տալ, ապա դու չես կարող: Չնայած պետք է ասեմ' իմ դեպքում չեն եղել ինչ-որ բաներ, որ ուզել եմ անել ու չեմ արել:

-Ձեր բեմադրած ներկայացումների մեջ ունե՞ ք հոգեհարազատ կերպար:

-Այո՛, ունեմ: «Փնտրվում է տղամարդ»  ներկայացման մեջ Լուիզա Ներսիսյանի մարմնավորած Բեատրիսի կերպարը: Երբ ներկայացումը բեմադրեցի, բոլորը զարմանում էին, թե ոնց եմ կարողացել, լինելով ընդամենը 19 տարեկան, ստանալ կնոջ այդպիսի հավաքական կերպար, որից ինչ-որ մասնիկներ ունի յուրաքանչյուր կին:

-Իսկ Արշալույսի' Ձեր երկու ներկայացումներում գլխավոր դերերում լինելը ավելի շատ խանգարե՞լ է, թե՞ օգնել:

-Ո՛չ, չի խանգարել, ավելի շուտ օգնել է, որովհետեւ աշխատանքը շարունակվել է փորձերից հետո էլ, նույնիսկ այդ քննարկումները հաճախ պատերազմի են վերածվել, ու նաեւ դա է նպաստել այդ ներկայացումների հաջողությանը:

-Իսկ վեճերը միայն մասնագիտակա՞ն են լինում:

-Եթե ընտանիքում վեճեր չլինեն, ապա այն կլինի տարօրինակ ու ձանձրալի ընտանիք: Պարզապես մենք բավարարվում ենք միայն գործերի հետ կապված վեճերով (ծիծաղում է-LN):

-Տանն ունե՞ք նախընտրելի անկյուն, ուր թեկուզ մեկ օր չլինեք, կկարոտեք:

-Ընդհանրապես տնից ինչ-որ ժամանակով բացակայելիս շատ եմ կարոտում տունը: Փոքր հասակից տունն ինձ համար եղել է այն վայրը, ուր ինձ հարյուր տոկոսով լավ եմ զգացել ու լավ եմ զգում:

-Կա՞ մեկը, ումից սովորել ու սովորում եք:

-Առաջին հերթին մայրիկն է' կանացի հարցերի հետ կապված: Բայց ինչքան էլ տարօրինակ կհնչի, նաեւ հայրիկս է. բոլոր հարցերում նա է եղել իմ ամենամեծ ուսուցիչը: Միշտ փորձել եմ նմանվել նրան, ու այդպես էլ կա. բացի նրանից, որ իմ հայրն է, նաեւ կանացի հոգեբանության մեծ գիտակ է: Ցանկացած խնդիր ունենալիս դիմել եմ նրան, հետեւել եմ նրա խորհուրդներին: Ընդհանրապես մարդիկ, որոնցից միշտ սովորել եմ ու սովորում եմ, եղել են ծնողներս:

-Ի՞նչ փոխեց ամուսնությունը Ձեր կյանքում, կտրուկ շրջադարձ եղա՞վ:

-Ընդհանրապես զույգերը հանդիպում են օրվա ընթացքում երկու-երեք ժամ, մենք աշխատանքի բերումով միասին ենք եղել մոտավորապես տասներկու ժամ, երեւի դա էր պատճառը, որ ամուսնությունից հետո կտրուկ փոփոխություն չեղավ:

-Չե՞ք վախենում, որ իրար կհոգնեցնեք' ամբողջ օրը միասին լինելով:

-Ո՛չ, ծնողներիս օրինակը կա, եւ ես չեմ վախենում. նրանք էլ ամբողջ կյանքում միասին են աշխատել, բայց նման խնդիր չեն ունեցել: Համաձայն եմ'այդ վտանգը միշտ էլ կա, բայց տա Աստված' մեր դեպքում չլինի:

-Դուք եւ Արշալույսը ավելի շատ նմա՞ն եք, թե՞ տարբեր:

-Ինքն ու հայրիկս են նման, չնայած, հենց որ իրենց այդ մասին ասում ես, երկուսն էլ ժխտում են. նույնիսկ այդ հարցում են նման:

-Սիրո՞ւմ եք շոփինգի դուրս գալ:

-Օ՜յ, շատ եմ սիրում. դա իմ թուլությունն է, հատկապես կոշիկներ գնելը, չնայած հղիության հետ կապված' ցանկությունս պակասել է: Անհամբեր սպասում եմ'երբ եմ գալու իմ նախկին չափսերին, որպեսզի կարողանամ ընտրել այն, ինչ ուզում եմ, ոչ թե այն, ինչ պետք է: Շատ եմ նախանձում բարձրակրունկ կոշիկներ հագնողներին:

-Կոկո Շանելն ասում էր, որ եթե կինը չի օգտվում դիմահարդարման միջոցներից, ուրեմն չափազանց մեծ կարծիքի է իր մասին: Դուք միշտ առանց դիմահարադարման եք: Շանելի խոսքերը ինչքանո՞վ են տեղին Ձեր դեպքում:

-Այնպես չէ, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում, ինչ-որ ուղղումներ առավոտյան անում եմ: Շանելի հետ ոչ թե չեմ համաձայնվում, այլ դիմահադարում ասելով' երեկոյան դիմահարդարում եմ պատկերացնում' շրթներկով ու մնացած ամեն ինչով: Շրթներկ ընդհանրապես չեմ օգտագործում, նույնիսկ հարսանիքիս օրը, երբ գեղեցկության սրահում ինձ դիմահարդարում արեցին,ասացի' շրթներկ մի՛ քսեք. բնականաբար ինձ չլսեցին, քսեցին. հենց դուրս եկա,անմիջապես մաքրեցի:

-Ի՞նչ եք կարծում, կայուն ու երջանիկ ընտանիք ունենալու համար կնոջի՞ց է շատ բան կախված, թե՞ տղամարդուց:

-Ե՛վ կնոջից, ե՛ւ տղամարդուց. երբեք ո՛չ կինը, ո՛չ տղամարդը միայնակ դրան չեն հասնի: Դա ճանապարհ է, որ պետք է միասին անցնեն' իրար հասկանալով, հանդուրժելով, չձգտել փոխել դիմացինին, այլ հարմարվել ու ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա: Բնականաբար,  կինն էլ պետք է մի քիչ ավելի հանդուրժող ու զուսպ լինի, քան տղամարդը:

-Ի՞նչը չեք ներում:

-Դավաճանությունը, չնայած ներել եմ ու հասկացել'պետք չէր:

- Ասում են՝ գոհանալը աշխարհում ամենադժվար բաներից է: Դուք գո՞հ եք:

-Այո՛, որովհետեւ համարում եմ ինձ երջանիկ մարդ. ունեմ ընտանիք,լավ ծնողներ, սիրած աշխատանք, սպասում եմ երեխայի: Այսինքն` ունեմ այն ամենը, ինչը կարող է կնոջը դարձնել երջանիկ:

 

                                                                                     Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Դիտվել է 7920 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 349 անգամ
15.05.2024
Դիտվել է 254 անգամ
17.05.2024
Դիտվել է 215 անգամ
21.05.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster