Կան մի խումբ մթերքներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող փչացնել ձեր կազմվածքը, եթե անգամ դրանք ուտեք գիշերային ժամերին:
Մեկ բաժակ մածուն քնելուց առաջ: Եթե քաղցած եք, մեկ բաժակ մածունը լավագույն լուծումն է: 100գ. յուղոտ մածունը 56 կիլոկալորիա է պարունակում, անյուղը՝ 30 կիլոկալորիա: Հետևաբար` գիշերը մեկ բաժակ մածունը կպարունակի համապատասխանաբար 140 կամ 75 Կկ:
Թուրինջ: Համեղ է, օգտակար և չի վերածվում ճարպի: Այն ունի այսպես կոչված կալորիականություն, այսինքն օգանիզմը թուրիջի մարսողության վրա ծախսում է նույնքան էներգիա, որքան կալորիականություն այն պարունակում է:
Մի կտոր թարմ արքայախնձոր: Դա իհարկե շքեղություն է, որը միշտ չէ, որ կարող է ձեռքի տակ լինել, սակայն հիանալիորեն հագեցնում է քաղցը և ունի ցածր կալորիականություն:
Խնձոր:Այստեղ կարևորը չպետք է չարաշահել: Խնձորը կարող է քաղց առաջացնել:
Չորացրած մրգեր: Հատկապես այն դեպքերում, երբ գիշերը քաղցր ուտելու ցանկություն եք ունենում, 2-3 կտոր չորացրած ծիրանը կամ սալորը կօգնեն ձեզ:
Ընկույզ:Իհարկե ընկույզն ունի բարձր կալորիականություն, սակայն քիչ քանակությամբ ուտելը կարող է հագեցնել քաղցը:
Մեկ բանան: Ճիշտ կլինի այն կտրատել և դանդաղ, առանց շտապելու ուտել կտոր առ կտոր: Քաղցը կնահանջի:
Եփած բանջարեղեն: Մի փոքրիկ ափսեով բանջարեղենը չի վնասի ձեր մարմնի կառուցվածքին:
07-05-2026 13:07 Սարիկ Անդրեասյանը իր Ինստագրամում հայտարարել է, որ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի իր էկրանավորումը, որը կթողարկվի հաջորդ տարի, առաջադրվել է Հոլիվուդի 2026 թվականի «Ոսկե թրեյլեր» մրցանակաբաշխության: Ֆիլմը ուշադրության է արժանացել «Լավագույն արտասահմանյան պաստառ» անվանակարգում: Այս մրցանակը գնահատում է կինոմարքեթինգի ոլորտում նվաճումները և հայտնի է որպես կինոմարքեթոլոգների «Օսկար»:
07-05-2026 13:02 33-ամյա Սելենա Գոմեսը ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ դուրս է եկել զբոսանքի։ Զույգը մասնակցել է «Մարտի, կյանքը կարճ է» ֆիլմի Լոս Անջելեսյան պրեմիերային։
07-05-2026 12:53 Եգիպտոսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը 77 կգ կաննց մրցումներում երկամարտի 240 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
07-05-2026 03:15 Դերասան Նիկոլաս Բրենդոնը, որն առավել հայտնի է «Բաֆի՝ վամպիրների մարդասպանը» պաշտամունքային սերիալում Քսանդեր Հարիսի դերով, 54 տարեկան հասակում մահացավ 2026 թվականի մարտի 20-ին: Page Six-ի կողմից ստացված դիահերձման եզրակացության համաձայն՝ դերասանը մահացել է աթերոսկլերոտիկ և հիպերտոնիկ սրտանոթային հիվանդությունից: Սուր թոքաբորբը և նախկինում կրած սրտի կաթվածը լրացուցիչ նպաստող գործոններ են եղել:
06-05-2026 12:10 2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: