«Քո հարցը». անձամբ ճշտելու հնարավորություն
25.02.2013
Նոր ձևաչափ LN-ի հյուրասրահում: Այսուհետ «Հյուսրասրահ» խորագրում հյուրընկալված հայտնիներին հարցեր տալու հնարավորություն ունեք նաև դուք, սիրելի ընթերցողներ: «Քո հարցը» շարքում կլինեն ձեր հարցերով ձևավորված հարցազրույցներ այն մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ անգամ հյուրընկալվել են LADYNEWS-ին:
Նրանց կարող եք հարցեր ուղղել Ձեզ հետաքրքրող ցանկացած թեմայով: Հարցազրույցում կգտնեք Ձեր անունը, հարցը և պատասխանը, որը LADYNEWS-ը կճշտի հատուկ Ձեզ համար:
Շարքը բացում է Գոռ Սուջյանը, ում հետ LN-ի հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ձեր հարցերը նրան կարող եք հղել հենց այս նյութի տակ մեկնաբանություն թողնելով, մեր ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով կամ նամակ գրել contact@ladynews.am հասցեին:
Բաց մի թողեք անձամբ ամեն ինչ ճշտելու առիթը: Սպասում ենք! :) Հ.Գ. Հարցերը կարող են լինել կրեատիվ, շատ համարձակ, բայց… խնդրում ենք լինել կոռեկտ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8101 անգամ
|