LN-ի հյուրասրահում է «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը:
-Կյանքն իսկապե՞ս գեղեցիկ ես համարում, ինչպես քո «Life is really beautiful» («Կյանքն իսկապես գեղեցիկ է») երգում ես ասում:
-Յուրաքանչյուրն ունի իր աշխարհը և տեսնում է այն իր ձևով: Ես տեսնում եմ, որ կյանքն իսկապես հրաշալի է: Կյանքում ամեն ինչն է գեղեցիկ: Երգը մի մարդու մասին է, ով միայն մահանալիս է սկսում գնահատել այն ամենը, ինչ շրջապատում է իրեն' իր հարազատներից սկսած մինչև ծառերն ու բնությունը:
-Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը, ունե՞ս մուսա:
-Կյանքն է մուսա: Կախված է նրանից, թե ինչ տրամադրություն ունես: Կարևոր է, որ օրդ ունենա գույն, աուրա, ինչ-որ չկրկնվող բան լինի կամ քո մեջ ինչ-որ բան փոխվի: Ու հենց դա էլ մուսա կդառնա ինձ համար:
-Երբևէ սիրահարվե՞լ ես:
-Հաճախ եմ սիրահարվում: Եվ երբ սիրահարվում եմ, երգեր են ծնվում:
-Առաջին սիրո հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք է լինում սովորաբար: Կա՞ նման բան քո դեպքում:
-Առաջին սեր եղել է դպրոցական հասակում: Պլատոնական սեր էր, նա նույնիսկ չգիտեր, որ սիրում եմ: Մենք անգամ չէինք էլ շփվում, բայց Սբ. Վալենտինի օրը քրոջս խնդրում էի, որ իմ անունից նամակ գրեր նրան: Ես էլ տանում էի իրենց դռան մոտ դնում, զանգը տալիս ու փախչում:
-Հաճա՞խ ես սեր խոստովանում:
-Եղել են սիրո խոստովանություններ: Ուղղակի ինձ մոտ մի փոքր այլ կերպ են լինում: Ես կարող եմ շատ երկար ամաչել ու ոչինչ չասել , մեկ էլ միանգամից բռնեմ ու համբուրեմ: Մարդիկ տարբեր կերպ են սեր խոստովանում: Ինչ-որ մեկը կարող է պարել, և դա իր սիրո խոստովանությունը լինի: Ես միշտ ամաչելով եմ սեր խոստովանել, կմկմալով…
-Եղե՞լ է, որ քեզ սեր խոստովանեն:
-Այ ինձ շատ են սեր խոստովանել: Գլուխ չգովեմ, բայց եղել են: Մի անգամ մեկը եկավ ու ասաց, որ սիրում է ու ուզում, որ ընկերություն անենք:
- Իսկ դո՞ւ:
-Դե ,ես էլ ասացի, որ կմտածեմ (ծիծաղում է-LN):
-Հարցազրույցներում բազմից ասել ես, որ երգի մեջ կարևոր է անկեղծությունը: Անկե՞ղծ ես քո երգերում:
-Միանշանակ, անկեղծությունը կարևոր է ամենուր: Իհարկե, անկեղծ եմ:
- Իսկ այդ ո՞ւմ պատճառով են քո գիշերներն անքուն, ինչպես Sleepless nights երգում է:
-Իմ մտքերի պատճառով: Առողջ տղամարդը գիշերը մտածում է (ծիծաղում է-LN): Գիշերը, երբ բոլորը քնած են, մտածելու համար շատ հարմար պահ է: Ազատ է մագնիսական դաշտը, հեշտ է լինում մտածել ու վերևից ինչ-որ բան քաղել:
-Fly է կոչվում «Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակը, որի մեջ կա նաև համանուն երգ, որտեղ հավատում եք, որ կարող եք թռչել, ազատ լինել, իսկապես հավատո՞ւմ ես:
-Այո՛, շատ հաճախ եմ թռչում:
-Իսկ ո՞վ է քեզ թռչելու թևեր տալիս:
-Ես ինքս ինձ: Իսկ ընդհանրապես բոլորն են ինձ թևեր տալիս' հարազատներս, ընկերներս: Իսկ եթե կին արմատ նկատի ունես, ապա դեռևս չկա այդպիսի մեկը:
-Ի՞նչ է քեզ համար ազատությունը:
-Կարևորը դու քեզ ազատ զգաս: Բայց ազատություն չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ անել: Շատերը սխալ են հասկանում էդ ազատություն ասվածը: Ինձ համար ազատությունն իմ կյանքն է, բեմը, երբ ես երգում եմ:
-Ձեր երգերից մեկում (You and me) ,եթե չեմ սխալվում այսպիսի մի հատված կա,որ տղամարդը կնոջն առաջարկում է ազատ հարաբերություններ, առաջարկում է սիրել միմյանց և հնարավոր է, որ ամուսնանան, իսկ կինն ասում է, որ նախապես ամուսնություն, հետո նոր սեր, երեխաներ… ճի՞շտ եմ ընկալել ձեր ասելիքը:
-Ընդհանրապես երգում ասվում է, որ կենդանիներն ավելի ազատ են իրար սիրում, քան մարդիկ: Մարդկանց մեջ շատացել է հաշվարկ ասվածը: Պարզապես կինն ավելի քիչ ռոմանտիկ է, քան տղամարդը…
-Իսկ դու ռոմանտի՞կ ես:
-Ունեմ աշխարհ, որտեղ ապրում եմ, պատկերացումներ ունեմ, գույներ եմ տեսնում: Կարող եմ շատ ավելի ռոմանտիկ բաներից խոսել, որ նույնիսկ կինը չկարողանա հասկանալ:
-Սերը տարբե՞ր է տղամարդկանց և կանանց ընկալմամբ: Ինչպե՞ս ես դու այն ընկալում:
-Սիրո մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց սերը միակ հաստատված ոչ հարաբերական բանն է: Նա, ով ասում է, թե սեր չկա, փուչ մարդ է: Սեր կա ու շատ կա: Երբ մի բան քեզ ստիպում է,որ քո էգոն սպանես ու ապրեցնես ինչ-որ բանի համար, այ դա է ինձ համար սերը:
-Համամի՞տ ես, որ բոլոր կանայք գեղեցիկ են:
-Իհարկե ո՛չ: Կան ԳԵՇ կանայք , որոնք ներքուստ են գեշ, ոչ թե արտաքուստ: Ամենագեղեցիկ կինն էլ կարող է բացել բերանն ու քո աչքին այլևս գեղեցիկ չթվալ: Կարող է նաև արտաքուստ շատ գեղեցիկ չլինել, բայց այնպիսի ներաշխարհ ունենա, որ դու չնկատես իր արտաքինը:
-Բազմաթիվ երկրպագուհիների համար ցանկալի փեսացու Գոռը ինչպիսի՞ն է պատկերացնում իր հարսնացուին:
-Չգիտեմ: Դեռ չեմ մտածել' մեծ աչքերով պետք է լինի, թե մեծ գլխով (ծիծաղում է-LN): Սիրահարվելիս էլ չգիտեմ' ինչին եմ սիրահարվում: Ինչ-որ լույս է հայտնվում այդ մարդու վրա, ու հասկանում եմ, որ հենց ինքն է:
-Ասում են, որ ռոք երգիչները ստանդարտից դուրս աղջիկների են հավանում , համաձա՞յն ես:
-Արդեն ռոքի մեջ էլ է ստանդարտ դարձել:Ես կփորձեմ, որ ստանդարտից դուրս լինի իմ հարսնացուն,բայց չեմ պատրաստվում ջանք գործադրել, որ ոչ մեկին նման չլինի: Տեսնենք'ոնց կլինի: Երևի չասեմ' ինչ կոմպլեկցիայով աղջիկ եմ սիրում (ծիծաղում է-LN):
-Իսկ եթե ասե՞ս:
-Դե չէ, կազմվածքի մասին չեմ ասի: Երևի միջին չափսերի էլի: Սիրում եմ բարձրահասակ' 170 –ի մոտ աղջիկների, երկար մազեր եմ սիրում: Կարևորը ժպիտը սիրուն լինի: Անպայման եկեղեցում կամուսնանանք. ես սիրում եմ էդպես' կինոյի նման:
-Իսկ այդ արարողությունը հայկական բոլոր ադաթներո՞վ կլինի:
-Չէ, չէ: Հաստատ «տանայ-նանայ»-ով, սինիներով չի լինելու: Կարմիր խնձոր էլ չի լինելու:
-Կա՞ն բնավորության գծեր, որ Գոռի հարսնացուն անպայման պետք է ունենա:
-Կարևորը անկեղծ լինի, առանց խաբելու: Ես խանդոտ եմ: Եթե մեկին նվիրվում եմ, ուրեմն խանդում եմ շատ: Պետք է ինձ համար նաև ընկեր լինի: Եթե մարդ անկեղծ է, ամեն ինչ կարելի է հանդուրժել:
-Քեզ համար նշանակություն ունի՞ նրա աշխատանքի ոլորտը:
-Ցանկալի չի լինի, որ շոու բիզնեսից լինի,բայց դե միանշանակ չէ: Ասում են, որ «սերն աթարին էլ ա կպչում»:
-Առանձնացնո՞ւմ ես սիրո տեսակներ:
-Սերը մի հատ մեծ, գլոբալ բան է, որ այսօր պակասում է աշխարհում: Երեխան սեր է, հասկանո՞ւմ ես: Արդեն երեխա ունենալը ոչ ակտուլա է դարձել աշխարհում: Մարդիկ մտածում են` դե լավ է, ինչ ամուսնանալ, ինչ երեխա: Իրենք մենակ «տժժալու» մասին են մտածում: Այնինչ շատ կարևոր է սերունդ ունենալը ու առողջ սերունդ: Պետք է մտածել այդ մասին…
-Իսկ դու մտածո՞ւմ ես: Մտադրություն ունե՞ս ընտանիք կազմելու կամ լուրջ հարաբերությունների մոտ ապագայում….
-Միանշանակ, մտածում եմ այդ մասին: Բայց մոտ ապագայում հաստատ չի լինի, 30-ից հետո:
LN-ի մնացած հարցերին Գոռը խոստացավ պատասխանել այն ժամանակ, երբ ընտանիք կկազմի և ավելի խորը պատկերացումներ կունենա կնոջ ու ընտանեկան հարաբերությունների մասին:
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03 Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։