Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024

2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ: Կյանքի ո՞ր ոլորտները մեզ կուրախացնեն ցանկությունների իրականացմանբ, և որտե՞ղ հարկ կլինի շատ աշխատել՝ նպատակներին հասնելու համար: Ո՞ր մարտավարությունն ու ռազմավարությունը կլինի առավել շահավետ: Ինչի՞ վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել կորուստներից խուսափելու և սուր անկյունները շրջանցելու համար։


Խոյ

Խոյերի համար 2024 թվականը շատ լուրջ փոփոխություններ կբերի։ Ամենակարևորն այն է, որ կենտրոնանաք այն ոլորտների վրա, որտեղ արդյունքն ամենակարևորն է ձեզ համար։ Ձեր ջանքերն ուղղեք այնտեղ՝ պահպանելով բնածին ինքնավստահությունը։ Աստղագուշակը 2024-ի համար երաշխավորում է երջանկություն անձնական կյանքում։

Ցուլ

Ցուլերին նոր տարում իրենց նպատակներին հասնելու համար կօգնեն նրանց գլխավոր հաղթող կողմերը՝ համբերությունն ու աշխատասիրությունը։ Թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները խանգարեն ձեր հստակ ծրագրին: Որոշեք ամեն ինչ մեկնարկին և փորձեք չփոխել ուղենիշերը ճանապարհին, հակառակ դեպքում ձեր նպատակին հասնելը կարող է հետաձգվել:

Երկվորյակ

2024-ին Երկվորյակները պետք է իրենց առավելագույնը տան, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա: Հավանական է, որ ի հայտ կգան հանգամանքներ, որոնք կսովորեցնեն ձեզ դժվար որոշումներ կայացնել։ Բայց դուք կստանաք անգին պարգևատրում՝ անկախություն, փորձ և կյանքի իմաստություն: 2024 թվականի Կենդանակերպի նշանի աստղագուշակը խոստանում է, որ Երկվորյակները կդառնան ճակատագրի հատուկ ընտրյալները։

Խեցգետին

Խեցգետինների համար 2024 թվականը փոխակերպումների տարի է լինելու։ Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց և կյանքից վերցրեք ամեն ինչ: Ճակատագիրը ձեզ շատ հնարավորություններ կտա, իսկ ինքնավստահությունը կօգնի իրացնել այդ հնարավորությունները։

Առյուծ

Առյուծներ, եկել է ձեր տարին: Այս շրջանը բարենպաստ է ընկերների, գործընկերների և ընտանիքի շրջապատում ձեզ լավագույն լույսի ներքո դրսևորելու համար։ Ընկղմեք ճանաչման ճառագայթների տակ և վայելեք ուշադրությունը, քանի որ դուք այն շատ եք սիրում: Այնուամենայնիվ, եղեք կոռեկտ և խաղացեք կանոններով: 2024 թվականի աստղագուշակը խոստանում է, որ աստղերը կօգնեն ձեզ, եթե վճռական լինեք։

Կույս

2024 թվականի համար Կույսերի գլխավոր խորհուրդն է՝ զգույշ լինել և տեղեկացված որոշումներ կայացնել։ Որքան մեծ լինեն ձեր առջև ծառացած խնդիրները, այնքան ավելի լուրջ մարտահրավերներ պետք է հաղթահարեք: Համառությունն ու աշխատանքը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած հանգամանք, սակայն աշխատեք ձեր էներգիան ռացիոնալ ծախսել։

Կշեռք

Հաջորդ տարի իրենց նպատակին հասնելու համար Կշեռքները պետք է շատ աշխատեն։ Սակայն հզոր ներքին ռեսուրսները կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած խնդիր։ Ակտիվ եղեք, մի նստեք ստվերում, եթե իրավիճակը ձեզնից առավելագույն ներգրավվածություն է պահանջում, և այդ ժամանակ կգա պարգևը։ Հակառակ դեպքում տարվա արդյունքները ձեզ կհիասթափեցնեն։

Կարիճ

Կարիճների համար տարին կարող է բերել լավ արդյունքների և բոլոր պլանավորված պլանների իրագործմանը։ Հիմնականը՝ որոշումներ կայացնելիս ժամանակ հատկացնելն է և թույլ չտալ, որ զգացմունքները տիրեն ձեր բանականությանը: Գործեք որքան հնարավոր է պրագմատիկ, որի պարգայում կհաղթեք։ 2024 թվականի աստղագուշակը խոստանում է նաև երկարատև վեճի լուծում, բայց դուք ստիպված կլինեք երկար մտածել, որպեսզի ճշմարտությունը ձեր կողմում լինի:

Աղեղնավոր

Լավատես Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի իրատեսորեն նայել տեղի ունեցողին և չզբաղվել ինքնախաբեությամբ։ Շատ կարևոր է, որ խնդիրները մի կողմ չթողնեք, այլ քայլ առ քայլ լուծեք։ Ոչ ոք դա չի անի ձեր փոխարեն: Տարին արդյունավետ դարձնելու համար ուշադրություն դարձրեք ինքնաիրացմանը։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, ձեզ սպասվում է հնարավորություններով լի տարի։ Պատրաստվեք օգտագործել դրանք ամբողջությամբ՝ ձեր ներուժն առավելագույնի հասցնելու համար: Նույնիսկ ամենաբարձր գագաթները ձեր հասանելիության սահմաններում են: Հիմնական որակը, որը կօգնի ձեզ՝ լուրջ որոշումներ կայացնելու քաջությունն է և պատասխանատվություն ստանձնելու կարողությունը։

Ջրհոս

Որպեսզի տարին հաջող լինի, Ջրհոսների համար կարևոր է այն սկսել իրենց կյանքի բոլոր ոլորտների վերլուծությամբ։ Մանրակրկիտ ստուգեք ձեր հավասարակշռության անիվի թերի կողմերը և կազմեք դրանք շտկելու ծրագիր: Վերանայելով ձեր տեղն Արևի տակ, դուք կարող եք նոր մակարդակի հասնել: Պարզապես աշխատեք հանկարծակի շարժումներ չկատարել և միաժամանակ չշարժվել տարբեր ուղղություններով։ Ավելի լավ է կենտրոնանաք ձեր ուժեղ որակներն ուժեղացնելու վրա, ինչը ձեզ կօգնի ճիշտ ուղղությամբ քայլել: 2024 թվականի աստղագուշակը ձեզ կրակոտ սիրավեպ է խոստանում։ Փորձեք չխեղդվել կրքի անդունդում։

Ձկներ

Ժամանակն է, որ Ձկները պատասխանատվություն ստանձնեն իրենց կյանքի համար: Արժեքների լայնածավալ վերագնահատման ժամանակ դուք կարող եք բախվել կյանքի շատ ոլորտներ լրջորեն վերանայելու անհրաժեշտության հետ՝ հարաբերություններ, ֆինանսներ, առողջություն և այլն: Լրջորեն վերաբերվեք ճակատագրի յուրաքանչյուր դասին և ձեռք բերեք օգտակար փորձ, որը կօգնի ձեզ ապագայում:

 

Դիտվել է 8285 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2026
Դիտվել է 495 անգամ
13.11.2026
Դիտվել է 329 անգամ
16.11.2026
Դիտվել է 254 անգամ
15.11.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster