Երբ նրան հարցրեցի՝ ինչպես կարողացավ հասնել այն բոլոր նպատակներին, որոնք ինձ միայն հեռավոր երազանքներ էին թվում, չուշացավ իրեն բնորոշ էկզոտիկ էքսպրոմտը. «Ես այնքան տրվեցի այդ մտքին, մինչեւ հղիացա»: Ասաց, եւ ակնհայտ էր՝ ինքն էլ նոր միայն զգաց, թե ինչ է ասում. ծիծաղեցինք: Բայց իսկապես, նա կարծես ծննդաբերած լինի իր ամեն մի հաջողությունը. դրանք սկսվել ենք կրքով, հասունացել լռության մեջ, լույս աշխարհ եկել ճիչով:
Նանան առհասարակ հետաքրքիր կին է: Թե հատկապես ինչով եւ ինչու՝ առաջիկայում շատ ավելին կիմանանք… Այդ կնոջ փորձը LN-ը կկիսի իր ընթերցողների հետ պատմությունների մի ամբողջ շարքով:
Մեր ծանոթության առաջին օրվա խոսակցությունից ինձ տպավորեց հաջողության մասին նրա պատկերացումներից եւս մեկը. «Հաջողությունը պետք է մշտապես պահես «Ձեռքով կարգավորվող» ռեժիմի վրա»: Այո… Նրան հաջողվում է օրինակներ բերել հենց այդ պահից. նա միշտ ներկայում է: Իմ ձեռքում ֆոտոխցիկ էր, մենք լուսանկարվում էինք:
Նրա պատմություններից, եթե չասեր էլ, ինձ համար արդեն պարզ էր՝ հաջողությունը իսկապես մեխանիկորեն չի լինում, բայց նաեւ չի բացառում որոշակի մեխանիկա:
Այդ մեխանիկայի ամենագործուն տարրը, կարծում եմ, հաջողության մասին հաճախ մտածելն է, նրան կենդանություն հաղորդելը, ի վերջո, նրանով «հղիանալը», ինչպես ձեւակերպեց Նանան: Երբ դու «հղի» ես, կյանքդ փոխվում է: Դու ամեն ինչ սկսում ես կազմակերպել՝ ըստ այդ փաստի: «Կարելի»-ներն ու «չի կարելի»-ները հստակ սահմանազատվում են: Ամեն ինչ՝ հանուն դեռեւս չերեւացողի, ավելի ճիշտ՝ քիչ-քիչ երեւացողի, որը լույս աշխարհ է գալու…
Էլեն | 20-10-2012 16:25
Շնորհակալ եմ արձագանքի համար, Demetra!
Demetra | 19-10-2012 13:51
Ապշած եմ նման տեսակ մեկնաբանությունից, իրոք եթե մենք ամեն մի նպատակից կարողանանք հղիանալ. հաստատ արդյունքը իրեն սպասեցնել չի տա:Շնորհակալություն : Անհամբեր սպասում եմ նոր նյութերի այս թեմայով...
24-05-2026 11:02 33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00 Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17 Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում: