«Աշնանային» աղցան. համեղ գույներ
09.10.2012
«Աշնանային» բաղադրատոմսերի Ձեր ցանկը LN-ն առաջարկում է համալրել եւս մեկով: Այն յուրահատուկ է և հետաքրքիր, բայց ամենակարևորը' շատ համեղ:
Անհրաժեշտ է`
հավի կրծքամիս' 1հատ, պահածոյացված եգիպտացորեն' 1տուփ, վարունգ' 2 հատ, չամիչ, բուլղարական պղպեղ' 2 հատ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը.
Հավի կրծքամիսը կտրատեք խորանարդիկների և տապակեք: Վրան աղ և պղպեղ ցանեք: Դրեք թղթե սրբիչի վրա, որպեսզի յուղը ներծծվի:
Եռացող ջրի մեջ գցել չամիչը 5 րոպեով, ապա հանել, չորացնել: Կտրատեք վարունգն ու բուլղարական պղպեղը: Խառնեք այս ամենին նաև եգիպտացորենը, ավելացրեք մայոնեզը, և «Աշնանային» աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12773 անգամ
|