Աբովյան փողոցի կանաչ, փոքրիկ նստարանին չորս հոգի էինք արդեն, երկուսս՝ կողք կողքի, մյուս երկուսը՝ մեզ հետ մեջք մեջքի: Չորսս էլ իրար անծանոթ էինք, չորսս էլ՝ իգական սեռի, նստարանին տեղավորվել էինք հերթով, առաջինը ես էի: Երբ այս պատկերը մտքումս գծագրվեց փողոցի կողմից նայողի աչքով, ծիծաղս եկավ: Կողքերի նստարանները ոչ միայն գրեթե ազատ էին, այլեւ նոր ու շատ ավելի հարմարավետ (ընկերուհուս ասած, «Երեւան» նստարաններ), իսկ մենք չորս հոգով հարձակվել էինք խեղճ սովետականի վրա:
Բայց «ամենամեղավորը» ես էի, որովհետեւ թողած կողքերի 3 նոր նստարանները, որոնցից մեկին հիմա մի տղամարդ էր նստած, իսկ մյուս երկուսն ազատ էին, չգիտես ինչու լափթոփիս հետ տեղավորվել էի այս երկաթե նստարանին: Ու ինչպես հասկանում էի, իմ ընտրությունից էին կախված նաեւ կողքիս տեղավորված կնոջ եւ թիկունքով դեպի մեզ նստած երկու աղջիկների կայացրած «որոշումները»:
-Ախր էնքան անհարմար ա էս ճանապարհի եզրին, ասենք, մարդու ես սպասում, չգիտես, ոչ մենակ նստելն ա մի բան, ոչ էլ…,- վերջապես ստեղծված իրավիճակից իր տպավորություններով որոշեց կիսվել հարեւանուհիս՝ նախադասության վերջում նայելով կողքի նստարանից քմծիծաղով մեր դրության մեջ մտնող տղամարդու ուղղությամբ: Մեզ թիկունքով նստած աղջիկներն էլ էին հավանաբար «մարդու սպասում»՝ դատելով հեռախոսազանգերի ինտենսիվությունից:
Կողքի նստարանի տղամարդը հինգիցս առաջինը լքեց տարածքը, եւ մենք ութս՝ երեք դատարկ «Երեւան» նստարաններն ու չորսս՝ սովետականի վրա, եւս մի տասը րոպե նույն ձեւաչափով միասին անցկացրեցինք:
24-05-2026 11:02 33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00 Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17 Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում: