Վիկտորյա Բեքհեմը զգեստներ է կարում «Օսկարի» համար
09.02.2012
Մոդելավորողի համար մեծ հաջողություն է, երբ իր ձեւավորած հագուստները կրում են ամենահայտնիներն ամենանշանակալից առիթներով: Այդպիսի իրավիճակ է ստեղծվել մոդել, մոդելավորող Վիկտորյա Բեքհեմի համար: Ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, Վիկտորյան զօրուգիշեր աշխատում է, որպեսզի մինչեւ փետրվարի վերջ պատրաստ լինեն «Օսկարի» մրցանակաբաշխության համար աստղերից ընդունած պատվերները: Թեեւ դեռեւս գաղտնի են պահվում նրանց անունները, ովքեր փետրվարի 26-ին Վիկտորյայի նորաձեւության սրահի մոդելավորած զգեստներով կհայտվեն կարմիր գորգին, սակայն լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրանց թվում են Գվինեթ Փալթրոուն, Շարլիզ Թերոնը, Քեմերոն Դիասը: Տեղեկությունը հաստատել է նաեւ Բեքհեմի մտերիմներից մեկը: Դիտվել է 2046 անգամ
|