Ո°վ չի սիրում թխվածքաբլիթից և կակաոյից պատրաստված շոկոլադե ռուլետներ: Այն շատ հեշտ է պատրաստվում. կարագ, թխվածքաբլիթ, կակաո, և նրբահամ աղանդերը պատրաստ է: Մնացածը կարող եք ինքներդ որոշել ըստ ճաշակի: Կակաոյին կարող եք ավելացնել նաև բոված նուշ' յուրահատուկ համ տալու համար: Հնարավոր է նաև փորձել մարմելադով, մաշմելոուով կամ զեֆիրով: Այս աղանդերի ծագումը հայտնի չէ, բայց նման բաղադրատոմս եղել է իտալական բարձրաճաշակ բաղադրատոմսերի մի գրքում՝ «Շոկոլադե սալյամի» անվանումով:
Բաղադրիչները'
չոր, կիսաքաղցր թխվածքաբլիթներ՝ 2-2.5 տուփ կամ 250 գ մի բուռ բոված նուշ կարագ՝ 150-200 գ 1-2 ձու 3-4 ճաշի գտալ կակաոյի փոշի 1 բաժակ շաքարավազ՝ 200-250 գ 1 գավաթ կոնյակ (ցանկալի է, բայց ոչ պարտադիր)
Տաքացնում եք թավան, լցնում մի քանի բուռ նուշ ու անընդհատ խառնում, որ չվառվի: Որոշ ժամանակ անց անջատում եք գազօջախը ու էլի խառնում բովվող նուշը: Հետո թողնում ենք սենյակային պայմաններում' հովանալու: Կարագը հալեցնում եք թույլ կրակի վրա, ավելացնում շաքարավազը, ձուն' չդադարեցնելով խառնելը: Երբ դառնում է համասեռ զանգված, լցնում եք կակաոն:Ստացվում է հալեցրած շոկոլադի թանձրության շագանակագույն զանգված: Կարևոր է, որ շաքարավազը լավ լուծվի ատամների տակ չխրթխրթալու համար: Այնուհետև աղում եք բոված նուշը և խառնում շոկոլադե զանգվածին: Թխվածքաբլիթի առաջին տուփը փոշիացնում եք և ավելացնում շոկոլադին, հետո լցնում ենք կոնյակ և լավ խառնում: Թխվածքաբլիթի երկրորդ տուփը ավելացնում ենք առանց մանրացնելու, որպեսզի մնան փոքրիկ կտորներ շոկոլադե երշիկում և կատարեն «յուղային կետիկների» դեր: Եթե թխվածքաբլիթը բավարար չէ, ապա ավելացրեք երրորդ տուփը: Երբ ստացվի պինդ զանգված, այն տարածեք նախօրոք յուղած թղթի վրա և ոլորելով տվեք երշիկի տեսք: Փաթաթեք թղթով և դրեք սառնարանում մի քանի ժամ: Հանելով այնտեղից' կտրտեք ինչպես երշիկը և վայելեք թեյի, սուրճի կամ կաթի հետ:
25-05-2026 10:56 Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43 Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25 Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46 Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09 Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը: