19-02-2025 09:50 Սոցիալական ցանցերի ինֆլուենսերները գովազդում են գերչակի յուղը որպես քաշի կորստի նոր «բնական» այլընտրանք: Գերչակի յուղը քսում են որովայնին (հաճախ «փորի փաթաթանով» կամ սեղմող վիրակապով) կամ քնելուց առաջ քսում են որովայնի կոճակին։ Շատերը պնդում են, որ «հրաշք դեղամիջոցը» բնական օզեմպիկն է, որն օգնում է նիհարել, բարելավել աղիների աշխատանքը, լավացնել քունը և նույնիսկ կարգավորել ցիկլը կանանց մոտ: Այդուհանդերձ՝ գերչակի յուղի միակ բժշկական օգտագործումը, որը հաստատվել է FDA-ի կողմից, յուղի ներքին ընդունումն է՝ փորկապությունը թեթևացնելու համար:
19-02-2025 09:46 Ալկոհոլային միջուկով կոնֆետները հակացուցված են երեխաների, հղիների և լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև նրանց, ովքեր տրանսպորտային միջոցներ են վարում, լիովին խուսափել ալկոհոլով քաղցրավենիքից:
19-02-2025 08:59 Մեգան Մարքլը հայտարարել է ամերիկյան իր Riviera Orchard ընկերության ռեբրենդինգի մասին և նոր գովազդ է ներկայացրել դստեր՝ Լիլիբեթի մասնակցությամբ։ Ամերիկյան Riviera Orchard ապրանքանիշը, որը վաճառում է ջեմեր և խոհանոցային պարագաներ, այժմ կկոչվի As Ever:
19-02-2025 07:58 Կյանքից հեռացել է 97–ամյա իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալի ներդրում է ունեցել «Նուտելլա» շոկոլադե մածուկի ստեղծման ու հանրահայտ դառնալու գործում։ Այս մասին հայտնում է իտալական Messaggero–ն։
18-02-2025 10:22 Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14 Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41 Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50 Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53 Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
17-02-2025 10:47 Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, որ հրապարակվել են American Journal of Hypertension ամսագրում, ցույց են տվել, որ յոգուրտը կարող է փրկել կաթվածից և ինսուլտից: Շաբաթական 2 բաժին և ավելի յոգուրտ օգտագործած կանանց մոտ ռիսկը նվազել է 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ 21%-ով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր յոգուրտ չեն օգտագործել կամ օգտագործել են ամսական 1 անգամ: Իսկ նրանց մոտ, ովքեր հատուկ դիետա էին պահպանել և ամենօրյա սննդակարգում յոգուրտ էին ներառել, կաթվածի և ինսուլտի հավանականությունը նվազել էր 30%-ով:
17-02-2025 10:32 Իլոն Մասկը չի ճանաչել իր տասներեքերորդ երեխայի հայրությունը: Պահպանողական ինֆլյուենսեր և մանկական գրքերի հեղինակ Էշլի Սենտ Քլերը հրապարակայնորեն կոչ է անում Իլոն Մասկին «ավարտին հասցնել իրենց պայմանագիրը»՝ երեխայի համատեղ դաստիարակության հարցում: Դա տեղի է ունեցել իր այն հայտարարությունից մեկ օր անց, որ նա հինգ ամիս առաջ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային:
17-02-2025 09:51 Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» մրցույթին Հայաստանը կներկայացնի Պարգը։ Մրցույթը կկայանա մայիս ամսին։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։
17-02-2025 09:35 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 աստիճան եւ 44-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արիան Սաբալենկան է։ Լավագույն տասնյակում են նաեւ լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացի Կոկո Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան ու Մեդիսոն Քիզը, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, չինացի Ցինվեն Չժենը, ամերիկացի Էմմա Նավարոն եւ իսպանացի Պաուլա Բադոսան։
14-02-2025 13:40 Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի առաջիկա ամուսնալուծության մասին։ Ենթադրվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ ամուսնալուծությունից հետո Բիանկան կստանա 5 միլիոն դոլարի վճար: 47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ նրանք պատրաստվում են ամուսնալուծության օրինական միջնորդություն ներկայացնել առաջիկա օրերին։
14-02-2025 13:22 Կանցնի ևս որոշ ժամանակ, և մերկության նորաձևությունը կարող է դառնալ առօրյա կյանքի մաս: Սակայն, պե՞տք է արդյոք աշխարհին դա, թե ոչ՝ այլ հարց է։ Նյու Յորքի Նորաձևության շաբաթում մի ամբողջ շոու նվիրվել է մերկության ցուցադրությունը։ Շոուն կազմակերպել է սադրանքի հայտնի սիրահար, դիզայներ Դրահան Բլեքհարթը իր Black Tape Project-ով։ Մոդելները պոդիումով շրջել են ամբողջովին մերկ՝ փատված ներքնազգեստ հիշեցնող նմանակող սև և գունավոր կպչուն ժապավեններով։
14-02-2025 11:04 Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցին անդրադարձել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ «Դա կարող է լինել արագ քայլելու, պարելու կամ աստիճաններով բարձրանալու տեսքով»,- նշել է նա:
14-02-2025 10:29 Նոր սեզոնի պահանջված գույներից է հարուստ զմրուխտե կանաչը, որը հայտնվել է 2025 թվականի գարնանային մի շարք հավաքածուներում եւ ներկայացված է տարբեր գործվածքներով եւ ուրվանկարներով՝ թափանցիկ վերնաշապիկներից եւ շքեղ ատլասե զգեստներից մինչեւ շքեղ թավշյա բաճկոններ եւ կաշվե արեւելյան-արեւմտյան պայուսակներ։
14-02-2025 02:35 Marc Jacobs-ը Էմիլի Ռատակովսկուն հայտարարել է իր նոր The Dual պայուսակի դեմքը։ Միանալով խորհրդանշական պայուսակների տպավորիչ շարքին՝ նոր Dual-ն իր դեբյուտը կատարեց պոդիումի վրա․ այն պատրաստված է հարթ իտալական կաշվից, հայտնում է Hypebae-ն:
13-02-2025 12:41 Սեւ պայուսակը ցանկացած էլեգանտ հագուստի հիմքն է։ Դարչնագույն պայուսակն ակնարկում է ռետրո-ոճի մասին, իսկ կարմիր պայուսակը վառ երանգ է ավելացնում ցանկացած հագուստին։ Այդ գույների պայուսակներն անհրաժեշտ են յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, բայց նոր, ավելի մեղմ տարբերակն ի հայտ է եկել նորաձեւության վերջին ցուցադրություններում՝ հաստատելով աճող հետաքրքրությունը բաց կապույտ պայուսակի հանդեպ։
13-02-2025 12:15 Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը դատապարտում է հակասեմիտիզմը եւ կոչ է անում օրենք ընդունել, որը կպաշտպանի հասարակությանն արհեստական բանականությունից այն բանից հետո, երբ ԱԲ-ի կողմից ստեղծված տեսանյութը տարածվել է վիրուսային հոլովակում, որտեղ նա եւ այլ հայտնի մարդիկ միջնամատ են ցույց տալիս Քանյե Ուեսթին:
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։