Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2025 02:12
Բրազիլիայում պոռնոաստղը երկու տղամարդկանց հետ մեծահասակների համար ֆիլմ նկարահանելիս ընկել է հյուրանոցի պատշգամբից և մահացել, հայտնում է Daily Mail-ը։ Աննա Բեատրիզ Պերեյրա Ալվեսին, ով համացանցում հայտնի է որպես Աննա Պոլլի, մահացած են հայտնաբերել Նովա Իգուաչուում գտնվող հյուրանոցի բակում: Ենթադրվում է, որ OnlyFans մոդելը, որը ըստ տեղական ԶԼՄ-ների 23 տարեկան էր, ընկել է երկու տղամարդկանց հետ մեծահասակների տեսարաններ նկարահանելիս:
30-01-2025 11:49
Ֆլորիդայից նկարչուհի Քիմբերլի Մարասկոն դատական հայց է ներկայացրել երգչուհի Թեյլոր Սվիֆթի պրոդյուսերական ընկերության դեմ՝ հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման համար։ Այս մասին գրում է Radar Online-ը։ Բողոքարկման պատճառ է դարձել Սվիֆթի The Eras Tour ֆիլմը, որտեղ նկարչուհին տեսել է իր աշխատանքին նման «կրեատիվ տարրեր»։
30-01-2025 11:44
Արքայադուստր Բեատրիսը և նրա ամուսին Էդոարդո Մապելի Մոցցին երկրորդ անգամ են ծնողներ դարձել։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Աթենա Էլիզաբեթ Ռոուզ։ «Թագավորն ու թագուհին տեղեկացված են և հիացած են նորությամբ: Նորին թագավորական մեծությունը և նրա դուստրը առողջ են և իրենց լավ են զգում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
30-01-2025 11:25
Օրական 160 միլիգրամ ասպիրին ընդունելը կրկնակի իջեցրել է քաղցկեղի կրկնության վտանգը հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ՝ PI3K գենի մուտացիայով պայմանավորված, հայտնել են գիտնականները 2025թ. Սան Ֆրանցիսկոյում Աղեստամոքսային քաղցկեղի կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության սիմպոզիումում:
30-01-2025 01:41
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Elie Saab նորաձեւության տան նոր կուտյուր հավաքածուն։ Շոուին ներկա են եղել՝ Եվա Լոնգորիան, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Օլգա Կուրիլենկոն, Պոպի Դելևինը, ով հղի է իր առաջնեկով, և այլ հյուրեր։
30-01-2025 00:52
Երգչուհի Սաթի Կազանովան երեք ամսական երեխայի և ամուսնու՝ լուսանկարիչ Ստեֆան Տիոցցոյի հետ մեկնել է Իտալիա։ Աստղն իր անձնական բլոգում գրել է, որ դստերը ներկայացրել է ամուսնու հարազատներին և նրանց հետ լուսանկար հրապարակել սոցցանցերում։
29-01-2025 11:32
Ռուս կինը ծննդաբերել է Գրենլանդիայի երկնքում թռչող ինքնաթիռում։ Սկզբում անձնակազմը սկսել է խուճապի մատնվել, սակայն հետո նրանց հաջողվել է բժիշկների գտնել ուղևորների մեջ և օգնել մորն ու երեխային։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով Նյու Յորք թռչող ինքնաթիռում հղի կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվում։ Բորտուղեկցորդուհիները սկսում են բժիշկներ փնտրել ուղևորների մեջ և գտնում եմ միանգամից երկուսին՝ մանկաբարձուհու և վիրաբույժի։
29-01-2025 11:09
Կանայք, ինչպես տղամարդիկ, նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին։ Տղամարդկանց և կանանց գրավում են ավելի երիտասարդ սեռական զուգընկերները, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ: Այս եզրակացությանն է հանգել 4500 կույր ժամադրություն անցկացրած ամերիկյան ուսումնասիրությունը: 
29-01-2025 11:07
Արյան փորձարարական հետազոտությունը կարող է արդյունավետ եւ ճշգրիտ հայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:
29-01-2025 03:22
Տիկտոկեր Դանյա Միլոխինը «Ճշմարտություն՝ փողի դիմաց» շոուի ժամանակ պատմել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել «Սառցե դարաշրջան» շոուի իր զուգընկերոուհու՝ Եվգենիա Մեդվեդևայի հետ, ում հետ իրեն կասկածում էին սիրավեպի մեջ։ Նախագծում նրանց «զույգը» ևս երկար կյանք չունեցավ։ Բլոգերը հանկարծ հայտարարեց, որ հոգնել է և լքեց նախագիծը, ինչը քննադատությունների փոթորիկ առաջացրեց՝ ուղղված իր հասցեին։ Մեդվեդևան պետք է շտապ նոր զուգընկեր գտներ, իսկ ավելի ուշ ասաց, որ վիրավորված է Դանիայից։
29-01-2025 01:19
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Armani Prive կուտյուրի հավաքածուն։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Լետիտիա Կաստան, Քրիստինա Ռոմանովան, Մերի Լիստը, դերասանուհիներ Դիանա Ագրոնը, Վալերիա Գոլինոն ու Ալբա Ռորվախերը, Քեյթ Մոսի նախկին սիրեցյալ Նիկոլայ ֆոն Բիսմարկը և այլք:
28-01-2025 11:16
Փարիզի նորաձևության շաբաթը մեկնարկել է Schiaparelli նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Նատալյա Վոդյանովան, Կարլա Բրունին, Քրիստինա Ռոմանովան, Իդա Գալիչը, Ֆարիդա Խելֆան, «Էմիլին Փարիզում»–ի աստղ Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Քելլի Ռադերֆորդը և Աննա Դելո Ռուսսոն:
28-01-2025 11:02
20 տարի շարունակ կինն ապրել է՝ ականջի մեջ խաղալիքի կտորով, օտար մարմինը հեռացրել են Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքի հիվանդանոցում։ Կինը դիմել է քիթ-կոկորդ-ականջաբանին՝ գանգատվելով լսողության կորստից: Պարզվել է, որ երբ նա 10 տարեկան է եղել, ձախ ականջի մեջ լեգոյի կտոր է հայտնվել։ Պացիենտը պատմել է, որ դեպքը թաքցրել է ծնողներից եւ մինչեւ առաջին լուրջ գանգատները չի դիմել բժշկի։
28-01-2025 10:44
Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին: Եվան ուրախալի լուրով կիսվել է ինստագրամյան իր էջում: Դերասանուհին հայտնել է, որ 2024-ին չէր հասցրել կիսվել իր կյանքի կարեւորագույն իրադարձությամբ, ինչն անում է այս պահին:
28-01-2025 01:12
Վենսան Կասսելի հետ ամուսնալուծությունից ընդամենը ամիսներ անց 27-ամյա Թինա Կունաքեյին բռնեցրել են ժամադրության մեջ: Աղջիկը ժամանակ է անցկացրել իր ընտրյալի՝ լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի հետ, ում պոդիումի աստղը վաղուց է ճանաչում։ Նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ ընդամենը մեկ տարի առաջ։ Սիրահարները մինչ այժմ միասին են՝ նրանք հանրության առաջ հայտնվեցին մեկ օր առաջ՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։
27-01-2025 12:49
63-ամյա Բարաք Օբամայի և նրա 61-ամյա կնոջ՝ Միշելի միջև ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում 55-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը հերքում է մեկ այլ լուր՝ ԱՄՆ նախկին նախագահի հետ իր սիրավեպի մասին։ Տաբլոիդները անցյալ ամառանից են սկսել գրել այն մասին, որ Ջենիֆերը, իբր, գաղտնի հանդիպում է Օբամայի հետ: Դերասանուհու ներկայացուցիչն արագ հերքել էր այս տեղեկությունը։
27-01-2025 11:32
Միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ իր ամուսնալուծությունը Մելինդա Ֆրենչ Գեյթսից 27 տարվա ամուսնությունից հետո «սխալն էր, որի համար շատ է ափսոսում»։ «Ամուսնալուծությունը Մելինդայի և ինձ համար տանջանք էր առնվազն երկու տարի»,- ասել է Բիլը Լոնդոնի «Times»-ին։
27-01-2025 11:30
Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 5 աստիճան եւ 49-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է, որը պարտվել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։
27-01-2025 03:58
Ֆրանսիացի ճարտարապետ Օգյուստ Պերեի բնակարանում ցուցադրվել է Jacquemus ապրանքանիշի նոր հավաքածուն։ Նորաձևության դիզայներ Սայմոն Պորտե Ժակեմուսը իր նոր հանդերձանքի ներկայացումը վստահել է առաջատար թոփ-մոդելներին, այդ թվում՝ Իրինա Շեյքին։
27-01-2025 02:53
Սքարլեթ Յոհանսոնը հյուրընկալվել է Today with Jenna and Friends առավոտյան շոուում և կիսվել այն խորհուրդներով, որը նա տվել է իր 10-ամյա դստերը՝ Ռոուզին: 40-ամյա Սքարլեթն ասում է, որ ինքը պետք է Ռոուզին ծանոթացնի ուրվականության գաղափարին՝ անտեսել և կտրուկ դադարեցնել հարաբերություններն առանց նախազգուշացման կամ բացատրության: Սրա պատճառը եղել է մի իրավիճակ, որը պատահել է հենց Ռոուզին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 850 անգամ
21.08.2026
Դիտվել է 401 անգամ
22.08.2026
Դիտվել է 331 անգամ
25.08.2026
Դիտվել է 212 անգամ
27.08.2026
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster