| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
06-03-2025 11:31 51-ամյա Գարիկ Մարտիրոսյանը հանուն նոր դերի որոշել է փոխել կերպարը, հայտնում է Газета.Ru-ն։ Առավոտյան TNT հաղորդման եթերում շոումենն ասել է, որ ստիպված է եղել սափրել գլուխը և բեղեր աճեցնել «Наша Russia. 8 марта» շոուում Ժորիկ Վարտանովի դերի համար:
|  |
|
|
06-03-2025 11:28 Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե ձեր սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով,- նման խորհուրդ են տալիս Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները: Ձիթապտղի յուղի հաճախակի օգտագործումը հանգեցրել է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկի նվազմանը 19%-ով, քաղցկեղից՝ 17%-ով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 29%-ով, շնչառական հիվանդություններից՝ 18%-ով:
|  |
|
|
06-03-2025 11:18 Գիտնականները կարծում են, որ պարզել են, թե ինչպես էժան ցավազրկող ասպիրինը կարող է կանգնեցնել քաղցկեղի տարածումը, հայտնել է BBC News-ը։ Կենդանիների վրա կատարված փորձերի ժամանակ նրանք ցույց են տվել, որ դեղամիջոցը մեծացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը:
|  |
|
|
06-03-2025 11:15 BMJ ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչեւ 2050թ. ամբողջ աշխարհում Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը կհասնի 25,2 միլիոն մարդու (2021թ. համեմատ 112 տոկոսով ավելի), ինչը պայմանավորված է բնակչության ծերացմամբ:
|  |
|
|
06-03-2025 11:12 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ուրախացրել է հատկապես իր ֆուտբոլասեր հետեւորդներին։ Երգչուհին Instagram-ում կիսվել է հրապարակումներով, որոնցում աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ է։ Երգչուհին ու հայտնի ֆուտբոլիստը հանդիպել են սպորտային միջոցառումներից մեկի ժամանակ։
|  |
|
|
05-03-2025 12:14 Ավելի քան 60 երկրներից շուրջ 192,000 կամավորների (նրանցից գրեթե 52,000-ը ունեցել է սրտանոթային հիվանդություններ) տվյալների լայնամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, թե որքան կարևոր է պարբերաբար յուղոտ ձուկ ուտելը: Ըստ Մաքմաստերի համալսարանի գիտնականների՝ յուղոտ ձուկն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունները բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում:
|  |
|
|
05-03-2025 12:05 Սուպերմոդել Իրինա Շեյքը կառնավալում իր դեբյուտն է կատարել Ռիո դե Ժանեյրոյում՝ ընկղմվելով Բրազիլիայի աշխույժ տոնակատարության սրտում: Գեղեցկուհին հրապուրիչ լուսանկարների շարք է հրապարակել, որում կապույտ լողազգեստով Ռիոյի փողոցներում սամբա է վայելում։
|  |
|
|
05-03-2025 12:03 Աշխարհի 39-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը ինստագրամյան գրառումով մեկնաբանել է մասնակցությունը Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարին, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել ամերկացի Էմմա Նավարոյին։ «Հպարտ եմ, որ WTA-ի վարկանիշային աղյուսակում լավագույն 40-ի մեջ առաջին հայ թենիսիստուհին եմ։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Շնորհակալ եմ այս ճանապարհի համար եւ մոտիվացված եմ նոր նվաճումների»․- գրել է Էլինա Ավանեսյանը։
|  |
|
|
04-03-2025 11:47 Միլանում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Ferrari-ի աշնանային հավաքածուն։ Հյուրերի թվում էին Gossip Girl-ի աստղեր Էդ Ուեսթվիկը և Էլիտ Օմար Այուսոն, Վենսան Կասելի նախկին սիրեցյալը՝ Թինա Կունակին, Էլիս Պագանին, Եվա Ռիկոբոնոն՝ Մատեո Չեկարինիի հետ, Էլլի Թումանը, ինֆլենսեր Ժան-Կարլո Լեոնը և այլք:
|  |
|
|
04-03-2025 11:35 Բժշկական ախտորոշման ոլորտում մեծ առաջընթաց է կատարվել. կորեացի գիտնականների շնորհիվ իրականություն է դարձել արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշելու և դրա միկրոբիոմը մեկ նմուշից վերլուծելու հնարավորությունը։ Ավանդաբար, այս նպատակների համար առանձին ընթացակարգեր էին պահանջվում, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել ավելի արդյունավետ և արագ մոտեցում:
|  |
|
|
04-03-2025 11:19 82 տարեկանում մահացել է Դոլլի Պարթոնի ամուսինը՝ Կարլ Թոմաս Դինը։ 79-ամյա քանթրի երաժշտության ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել է ամուսնու մահվան մասին։ Նրանք միասին ապրել են գրեթե 60 տարի։
|  |
|
|
04-03-2025 10:49 Սելենա Գոմեսը խուսափել է հանդիպել Հեյլի Բիբերի հետ Vanity Fair երեկույթի ժամանակ։ Աստղաշատ միջոցառման ժամանակ, որը հաճախ անվանում են «Օսկար»-ի հետընտրական երեկույթ, 32-ամյա երգչուհին միտումնավոր ընտրել է այնպիսի, որպեսզի չբախվելի իր նախկին ընկերոջ ներկայիս ուղեկցուհու հետ, հայտնում է Daily Mail-ը։
|  |
|
|
04-03-2025 08:23 Այսօրվանից խանութներում հասանելի կլինեն Սիրուշոյի նոր՝ բրենդային տիկնիկները: Հերթական կերպարը ոգեշնչված է երգչուհու հայտնի տեսահոլովակներից մեկի կերպարից: «Ինձանից Ավել»-ից հետո հասկացել էինք, որ այս կերպարը պետք է անպայման վերածել տիկնիկի, իր էջերում հրապարակված տիկնիկի լուսանկարներին կից գրել է Սիրուշոն:
|  |
|
|
03-03-2025 08:51 Հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը այն երջանիկներից էին, ովքեր բարձրացան «Օսկարի» բեմ, քանի որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան», ընդհանուր առմամբ, շահեց հինգ մրցանակ՝ դառնալով առաջին ֆիլմը «Օսկար»-ում, որտեղ հնչում էր նաեւ հայերեն խոսք՝ ի դեմս Կարենի ու Վաչեի հերոսների:
|  |
|
|
03-03-2025 08:04 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի կանայք, եթե մարտի 8-ին ձեզ համար ապահովենք արև, իսկ Երևանում՝ +15 աստիճան տաքություն, մեզանից գոհ կլինե՞ք»։
|  |
|
|
03-03-2025 07:59 Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Մասնագետների կարծիքով' մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը:
|  |
|
|
03-03-2025 07:57 Մաքմասթեր համալսարանի հետազոտողները արյան մեջ փոքր մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք վաղ տարիքում կարող են ազդել երեխաների զարգացման վրա և ցույց են տվել, թե ինչպես են սննդակարգը, վաղ կենսական փորձը և աղիքների առողջությունն ազդում երեխայի աճի և նրա ճանաչողական կարողությունների վրա:
|  |
|
|
03-03-2025 02:08 62-ամյա Գրիգորի Լեպսը «Վիկտորիա» մրցանակաբաշխությանը պատմել է, թե երբ է տեղի ունենալու իր հարսանիքը 19-ամյա Ավրորա Կիբայի հետ և մանրամասներ է հայտնել գալիք տոնակատարությունից։ Երգիչը մամուլի հետ զրույցում ասել է, որ Ավրորայի հետ ամուսնանալու է այս ամառ։ Նա նշել է, որ ցանկանում է համեստ տոնակատարություն կազմակերպել իր ամենամոտ ընկերների շրջապատում և մտադիր չէ դրան հրավիրել շոու բիզնեսի ներկայացուցիչներին։
|  |
|
|
27-02-2025 11:01 ԱՄՆ Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ պարը կարող է նույնքան արդյունավետ լինել ֆիզիկական առողջության համար, որքան վազքը եւ այլ մարզումները: Նույնիսկ եթե պարզապես շարժվում եք երաժշտության ռիթմով կամ առանց դրա, ձեր մարմինը ստանում է ֆիզիկական ակտիվության անհրաժեշտ չափաբաժինը: Աշխատանքը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
|  |
|
|
27-02-2025 10:56 Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 6:4։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ ավստրալացի Մայա Ջոյնթը:
|  |
|
|