Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2017 09:18
Հյուսիսային Ամերիկայի բնակիչները կարտոֆիլ են կերել դեռ 10 հազար տարի առաջ, պարզել են Յուտայի համալսարանի հետազոտողները։
05-07-2017 05:39
Սկանդալային սթրիթսռեյսեր Մառա Բաղդասարյանը երշիկ է վաճառելու իր հայրիկին պատկանող «Նուչար» ընկերությունում, ստանալու է 50 հազար ռուբլի աշխատավարձ, որի 15 տոկոսը կհատկացվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների վճարմանը։
05-07-2017 04:44
Հուլիսի 4-ին իտալացի հանրահայտ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի նշել է ծննդյան օրը. նա տոնել է իր 90-ամյակը:
03-07-2017 07:33
Դուբայում առաջիկայում շտապօգնություն կհայտնվի միայն կանանց համար. վարդագույն ներկված մեքենան բուժաշխատողներին կտեղափոխի կանանց եւ երեխաներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, մասնավորապես` ծննդաբերության ժամանակ:
03-07-2017 07:28
Ժուստինա Վոլոդկիեւիչը 3D ասեղնագործություն է ստեղծում. նկարչուհին ասեղնագործությունը համադրում է կավե աբստրակտ կառուցվածքների հետ` ստեղծելով եռաչափ աշխատանքներ, որոնք հայտնվում են ասեղնագործության համար ավանդական օղագոտիներին:
03-07-2017 06:46
Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը՝ Լիլիթ Շահնազարյանը, երկրորդ անգամ է ամուսնացել. ընտրյալը սփյուռքահայ է, զույգն օրիգինալ վայր է ընտրել պսակադրության համար` Վենետիկի հայկական կղզին` Սուրբ Ղազարը։
03-07-2017 05:35
Ընտանի կենդանիների մատնահարդարումը վիրուսային թրենդ է դարձել. սոցցանցերի օգտատերերը հրապարակում են լուսանկարներ, որոնցում նկարված են իրենց նույն մատնահարդարմամբ չորքոտանիների հետ։
03-07-2017 04:43
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը համերգի ժամանակ շնորհավորել է իր թիկնապահին ծննդյան օրվա կապակցությամբ. երգչուհին կենդանի կատարել է Happy Birthday To You-ն:
01-07-2017 08:07
Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր հարսանիքի համար։
01-07-2017 08:03
Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ստացել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավոր մրցանակն ու 50 մլն ռուբլու չափով պարգևատրում` 39-րդ Մոսկովյան միջազգային կինոփառատոնի փակման արարողության շրջանակում։
01-07-2017 07:53
Villa Italian Kitchen պիցերիաների ամերիկյան ցանցը վաճառքի է դրել «պիցցա- կինի»՝ պիցցայից պատրաստված բիկինի. ընկերությունը նյույորքցի դիզայներ Ջեսի Բիրդենի հետ միասին մշակել է ուտելի լողազգեստ։
01-07-2017 07:51
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն ամուսնացել են հայրենի Ռոսարիոյում. մանկությունից ծանոթ, արդեն 10 տարի միասին ապրող եւ երկու որդի ունեցող զույգը նախընտրել է ամուսնության քաղաքացիական արարողություն։
01-07-2017 07:09
«Գրեմմի» ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
30-06-2017 07:58
Դիետոլոգները հերքել են աղի վնասակարության մասին տարածված միֆը՝ նշելով, որ աղի վնասակար հատկությունը դրսևորվում է միայն արյան ճնշման բարձրացմամբ. միևնույն ժամանակ աղը հագեցնում է օրգանիզմը նատրիումով և նպաստում խոլեստերինի նվազմանը:
30-06-2017 07:53
Բրիտանական Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ սթերլինգ է շահել, որոշել է շարունակել իր աշխատանքը, որպես սուպերմարկետի գանձապահ:
30-06-2017 05:55
Մադրիդի ոստիկանությունը կալանավորել է երկու տղամարդու ու մի կնոջ, որոնք այգում բոլորի աչքի առաջ սեքսով էին զբաղվում մանկական խաղահրապարակի մոտ։
30-06-2017 05:02
Գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին բարձր IQ ունեցած մարդիկ ավելի երկար են ապրում:
30-06-2017 04:00
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը օդանավակայանում կոպտորեն պատասխանել է լրագրողին, ով փորձել է շոյել նրա փոքրիկ շանը՝ ասելով․ «Ձեռք մի տուր իմ շանը, տխմար»:
29-06-2017 07:59
Շոգը վտանգավոր է ոչ միայն երեխաների, ապագա մայրիկների և տարեց մարդկանց, այլև սեքսով զբաղվողների համար. սեռական մտերմությունը տապի ժամանակ նույնպես կարող է օրգանիզմին մեծ վնաս հասցնել:
29-06-2017 07:55
Ցանկանում ես, որ քո սեռական հարաբերությունը կրքո՞տ լինի, ուրեմն ճիշտ կերակրիր քո տղամարդուն. ահա  թե ինչ մթերքներ են անհրաժեշտ ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու համար՝ ոստրե, հնդկական ընկույզ, իմբիր, ծնեբեկ, զեյթուն, խավիար, ռեհան։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 520 անգամ
09.05.2024
Դիտվել է 235 անգամ
15.05.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster