Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-06-2017 08:02
Բրիտանացի գիտնականները համարում են, որ միջինվիճակագրական զույգի սեքսն ահավոր է. դա տեղի է ունենում երկար ժամանակ համատեղ ապրելու պատճառով, երբ ամուսինները այնքան են սովորում իրար, որ այլևս չեն ձգտում որեւէ բանով զարմացնել զուգընկերոջը։
06-06-2017 06:07
Մերիլին Մոնրոյի ու Ջո Դի Մաջիոյի ամուսնության վկայականը աճուրդում վաճառվել է 122 500 դոլարով:
06-06-2017 05:12
Ամերիկուհի Հարիետա Թոմփսոնը 94 տարեկան հասակում Սան Դիեգոյում կազմակերպված վազքի շրջանակներում հաղթահարել է մարաթոնյան մրցատարածության կեսը` 21 կիլոմետր եւ 97,5 մետր:
06-06-2017 04:09
ԶԼՄ-ները քննարկում են 50-ամյա Հոլի Բերիի հղիությունը. դերասանուհին երկու երեխա ունի, անցյալ տարեվերջին Հոլի Բերին ու Օլիվյե Մարտինեսը պաշտոնապես ամուսնալուծվել են։
06-06-2017 03:13
«Հրաշք կինը» ֆիլմը վարձույթում 223 մլն դոլար է հավաքել չորս օրում:
05-06-2017 08:05
5 բան, որ պետք չէ անել սնունդ ընդունելուց անմիջապես հետո. լոգանք ընդունել, թեյ խմել, քնել, զբաղվել սպորտով, ծշխել։
05-06-2017 08:02
Դերասանուհի Նատալի Փորթմանը 7 մլն դոլարով տուն է ձեռք բերել Սանտա-Բարբարայի խաղաղօվկիանոսյան ափին։
05-06-2017 07:59
Քնաբեր հաբերի գործածումը առողջ մարդու համար կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան օրական մեկ տուփ ծխախոտ ծխելու սովորությունը։
05-06-2017 07:09
70-ամյա ավստրալուհի Կարոլին Հարթսը պահպանել է կազմվածքը՝ 30 տարի շարունակ հրաժարվելով այն ամենից, ինչը ռաֆինացված շաքար է պարունակում։ 
05-06-2017 06:13
Քանի դեռ Ջենիֆեր Լոպեսը տալիս էր համերգներ, նկարահանվում է ֆիլմերում և մասնակցում  պարային շոուների, Ալեկս Ռոդրիգեսը միշտ գտնվում է նրա կողքին՝ չեղյալ է համարելով բոլոր գործերը:
03-06-2017 11:02
Ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ ոչ թանկ մեթիլենային կապույտ ներկանյութն արդյունավետ է մաշկի երիտասարդացման համար. ներկանյութի ներգործությամբ մաշկը զգալիորեն բարեավվում է ֆիբրոբլաստների կյանքի երկարացման շնորհիվ։
03-06-2017 11:01
Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիրի կոմսության բնակչուհին որոշել է դաջվածք անել 82 տարեկանում. Ջուն Բրայթը դաստակի վրա դաջել է իր ամուսնու` Դերեքի անունը:
03-06-2017 10:59
Ռուսական Petrushka ներքնազգեստի ապրանքանիշը գովազդում նկարահանել է 61-ամյա մոդել Տատյանա Նեկլյուդովային. նա Պետերբուրգում է բնակվում, ունի երկու երեխա և երեք թոռնիկ:
03-06-2017 05:12
Թոփ մոդել Տատյանա Վոդյանովան հպարտանալու ևս մեկ առիթ ունի․ Ռուսաստանում հայտնվել են Բարբի Վոդյանովա տիկնիկներ։
02-06-2017 08:05
Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը զգեստի դիզայն է մշակել Քեյթ Միդլթոնի պատվին. զգեստն արդեն հայտնվել է վաճառքում եւ ներկայացված է Net­a­Porter կայքում, գինը՝ 2 հազար 675 դոլար է:
02-06-2017 08:03
Hermes ֆրանսիական բրենդի կանացի պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով . այսպիսով, սահմանվել է այս աքսեսուարի գնի համաշխարհային ռեկորդ:
02-06-2017 07:54
19-ամյա նախկին մարմնավաճառուհի Սելեստա Գուապը կստանա 1 մլն դոլարի փոխհատատուցում. Օքլենդի քաղաքային իշխանությունների որոշմամբ փոխհատուցում կվճարվի աղջկան, ով հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել 30 ոստիկանների կողմից։
02-06-2017 07:48
Մոդել Ռեյչել Ռիքերթը հայց է ներկայացրել Hyundai կոնցեռնի դեմ, որը, աղջկա խոսքով, դաշտանի պատճառով իրեն ազատել է աշխատանքից. 27-ամյա մոդելը Նյու Յորքում ավտոշոուի ընթացքում խնդրել է զուգարան գնալ, բայց արգելել են՝ պատճառաբանելով, որ մեծ թվով հաճախորդներ ունեն:
02-06-2017 07:07
Արդեն 2024 թվականին թարգմանիչները կմնան առանց աշխատանքի, քանի որ արհեստական ինտելեկտը կկարողանա աշխատել ցանկացած լեզվով․ ևս երկու տարի անց ԱԻ-ն կկարողանա ինքնուրույն էսսե գրել, իսկ ևս մեկ տարուց՝ կփոխարինի բեռնատար ավտեմեքենայի վարորդներին։
01-06-2017 08:24
Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 249 անգամ
29.04.2024
Դիտվել է 240 անգամ
25.04.2024
Դիտվել է 215 անգամ
26.04.2024
Դիտվել է 192 անգամ
27.04.2024
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster