Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-10-2017 08:13
Սերենա Ուիլյամսը բացահայտել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության գաղտնիքը. անվան առաջին տառերն են «ԱՕ», որը խորհրդանշում է «Ավստրալիա օփեն» մրցաշարը»:
02-10-2017 08:11
Արեգակնային համակարգի մարմինների զանգվածի ցուցանիշը մշտապես փոփոխվում է. Երկիրն ամեն տարի «նիհարում» է 50 հազար տոննակով, իսկ Լուսինը, հակառակը, 6 հազար տոննայով «գիրանում» է:
02-10-2017 08:07
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն ուղղված է համացանցում ատելության եւ հալածանքի դեմ. այն օն լայն ծառայություններին պարտավորեցնում է ավելի մանրակրկիտ մշակել ատելության հնարավոր բռնկման հետ կապված բողոքները եւ նման գրառումներն ու մեկնաբանություններն ավելի արագ հեռացնել։
02-10-2017 08:06
Ամերիկուհին, ով հաղթահարել է կրծքի քաղցկեղն ու իր խոսքով՝ տարիներ շարունակ ծաղրանքի է ենթարկվել իր արտաքինի և տարիքից ավելի մեծ երևալու պատճառով, 50 000 դոլար է ծախսել ԱՄՆ առաջին տիկնոջը նմանվելու համար:
30-09-2017 10:12
5 բան, որ տեղի է ունենում օրգանիզմում սիրելիի հետ բաժանվելուց հետո. խնդիրներ քնի հետ, ցավ կրծքավանդակում, աշկային խնդիրներ, կանային ցավեր, ախորժակի անկում կամ ավելորդ քաշ։
30-09-2017 10:11
Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող Է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի Էսքիզը:
30-09-2017 10:06
Օծանելիքները կարող են միգրենի, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաների պատճառ լինել. ավստրացի գրող Քեյթ Գրինվելի «Case Against Fragrance» գրքում ներկայացված են մարդկանց վրա բույրերի ազդեցության մասին ուսումնասիրության արդյունքները։
29-09-2017 07:57
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը` Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից:
29-09-2017 07:47
Մեծ Բրիտանիայում բողոքականների քահանան, որը հավատացյալ կանանց բռնաբարելու միջոցով ազատել է «չար ոգուց», , 21 տարվա ազատազրկման է դատապարտվել:
29-09-2017 07:46
Ամերիկյան հեռուստահաղորդավարի և մոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թ.-ի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած գողության կասկածյալից, ով ներողություն է խնդրում իր արարքի համար:
29-09-2017 04:50
Ավստրալիայի դատարանը, բլոգեր Բել Գիբսոնին համացանցի օգտատերերին այլընտրանքային թերապիայի եւ առողջ սննդի միջոցով քաղցկեղի բուժման մասին կեղծ պատմություններով խաբելու համար, տուգանել է 322 հազար դոլարով:
29-09-2017 02:54
Բրիտանուհի 65-ամյա Թերեզա Դոյլը 14 տարի շարունակ բազմաթիվ հուղարկավորությունների է այցելել` անվճար սնվելու համար:
28-09-2017 07:53
Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն՝ իր հետ․ Լաուրա Մեսին կազմակերպել է անսովոր հարսանիք՝ մեծ տորթով, հարսի ընկերուհիներով, որտեղ բացակայել է գլխավոր հերոսներից մեկը՝ փեսան։
28-09-2017 07:50
Կայծակի տեսքով հոնքեր. համացանցում դիմահարդարման նոր ոճ է տարածվել:
28-09-2017 07:46
Մալայզիական ընկերությունը որոշել է տեղական ժողովրդական հանրահայտ ուտեստի համով պահպանակների արտադրությամբ խթանել սեքսուալ կյանքը:
28-09-2017 07:44
Լոնդոնում 632.7 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի սցենարը` դերասանուհի Օդրի Հեփբերնի կողմից արված նշումներով:
28-09-2017 07:41
Կնոջը շներից ալերգիայի պատճառով ուժով դուրս են բերել ինքնաթիռից: AP-ի տվյալներով. միջադեպը տեղի է ունեցել «Southwest Airlines» ավիաընկերության ինքնաթիռում, որը Բալթիմորից Լոս Անջելես է թռչել:
27-09-2017 07:41
Իտալիայի Dolce & Gabbana նորաձեւության տունը ներկայացրել է 2018 թվականի գարուն – ամառ նոր հավաքածուն Միլանում կայացած նորաձեւության շաբաթի շրջանակներում. շոուի եւ բուն շարքի հիմնական թեմատիկան դարձել են խաղաթղթերը:
27-09-2017 07:37
Իռլանդիան հանրաքվե կանցկացնի՝ աբորտների արգելքը չեղարկելու հարցով:
27-09-2017 06:30
Թուրքիայում 61–ամյա մի կնոջ տնից 3 բեռնատար աղբ են հանել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 565 անգամ
04.05.2024
Դիտվել է 207 անգամ
07.05.2024
Դիտվել է 159 անգամ
08.05.2024
Դիտվել է 156 անգամ
09.05.2024
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster