Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-09-2017 07:58
«Նոր ալիք 2017»-ն. Հայաստանից Էռնա Միրը կիսում է 1-ին հորիզոնականը Ուզբեկստանի եւ Մոլդովայի հետ:
14-09-2017 05:39
Վարորդ Սեթ Դիքսոնը որոշել էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել Կանզաս Սիթիի իրենց սիրած այգում.ամերիկացին սիրելիի՝ Ռութի հետ միասին բարձրացել է կամրջի վրա և ծնկի իջել, սակայն կարևոր պահին պատահաբար ձեռքից գետն է գցել մատանին, որը գնել էր 3000 դոլարով:
14-09-2017 05:37
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր ընկերուհուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին, ծանոթացրել է տատի՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հետ:
14-09-2017 05:32
Ադրբեջանցին թուրքերի համար դեպի Ուկրաինա սեքս- ուղեւորություններ է կազմակերպել ՝ներկայացնելով իբրև նրանք գիտաժողովների են մասնակցում։
14-09-2017 05:05
Տղամարդն «Օդնոկլասսնիկիով» պոռնկագրական լուսանկար է ուղարկել Գյումրիի բնակչին ու հայտնվել ամբաստանյալի աթոռին:
13-09-2017 07:51
Համացանցի միացված սեքս ռոբոտները մահացու վտանգ են ներկայացնում մարդկանց համար. նման տեսակետ է հայտնել կիբերանվտանգության հարցերով փորձագետ Նիք Փաթերսոնը, որի կարծիքով՝ հաքերները կարող են կոտրել սեքս ռոբոտներին ու ստիպել, որ դրանք սպանեն իրենց տերերին։
13-09-2017 07:49
Guerlain պարֆյումերիայի եւ կոսմետիկայի ֆրանսիական մակնիշը թողարկել է Lingerie de Peau («ներքնազգեստ` մաշկի համար») շարքի նոր երանգային միջոցները:
13-09-2017 07:47
Լավագույն պաղպաղակի մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է իտալացի հրուշակագործ Ալեսանդրո Կրիսպինին, որը պատրաստել է պիստակով պաղպաղակ:
13-09-2017 07:43
Չինաստանի Շանցյու քաղաքում 10-ամյա աղջիկն ընդունվել է Շանցյուի Տեխնոլոգիական ինստիտուտ. ընդունելության քննություններին Չժան Իվենը ստացել է 353 միավոր, սա նրա երկրորդ փորձն է։
12-09-2017 07:53
Սիլիկոնյան հովտում որպես գործադիր տնօրեն աշխատող ամերիկուհին բացահայտել է, որ իր շեկ վարսերը շագանակագույն է ներկել, փոխել է բարձրակրունկ կոշիկներն ու կոնտակտային լինզաները, որպեսզի առավել լուրջ մոտեցման արժանանա աշխատավայրում:
12-09-2017 07:52
Շոտլանդական Smyllum Park կոչվող մանկատան կողքին ոստիկանները թաքնված գերեզմանոց են հայտնաբերել՝ հարյուրավոր երեխաների աճյուններով:
12-09-2017 07:48
Գիտնականները ստեղծել են քողարկված դեմքերի ճանաչման նոր համակարգ. հիմքում մարդու դեմքի 14 առանցքային կետերի նույնականացման տեխնոլոգիան է, այդ կետերից 10-ը գտնվում են աչքերի շուրջ, մեկը՝ քթի վրա, երեքը՝ շուրթերի։
12-09-2017 07:45
Ավստրալիայում հողագործներն ու բնապահպանները բնակիչների կոչ են անում ավելի շատ ուտել ագեվազի միս, քանի որ վայրի ագեվազների պոպուլյացիայի աճը անկայուն է դարձել:
12-09-2017 06:55
Նյու Յորքում սեպտեմբերի լույս 11-ի գիշերը տեղի է ունեցել Fenty Puma by Rihanna շոուն, որն եզրափակել է ամերիկացի երգչուհին եւ ընկերության կրեատիվ տնօրենը՝ մոտոցիկլետով անցնելով հարթակով:
11-09-2017 08:08
Գերմանացի գիտնականները ստեղծել են երիտասարդության եւ երջանկության կոնֆետներ. Ադոլֆ Անդերսենը եւ պրոֆեսոր Միխել Կենցեն, որոնք այս կոնֆետների հեղինակներն են, նշել են, որ դրանք ոչ մի հատուկ բաղադրիչներ չեն պարունակում, բոլոր բաղադրիչները բնական են:
11-09-2017 08:06
4 տղամարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս, Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 16-ամյա աղջկա բռնաբարության համար, որը նրանցից ճանապարհն է հարցրել:
11-09-2017 06:12
Մեծ Բրիտանիայի Դարլինգթոն քաղաքում բնակվող ամուսիններ Դորիս և Ուիլֆ Քելիները 61 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են 24 ժամվա տարբերությամբ:
09-09-2017 09:09
Այսօր Գեղեցկության միջազգային օրն է. այն սահմանվել է Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ։
09-09-2017 09:05
Երևանում 21-ամյա աղջիկը գաղտնի տեսանկարահանել է տղամարդու հետ իր սեռական հարաբերությունը, սպառնացել այն ցույց տալ նրա կնոջն ու ուրիշներին. դատարանի վճռով` աղջիկը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ 7 դատապարտvել 2 տարի ժամկետով ազատազրկման:
09-09-2017 09:01
Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն. օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը` զանգահարել են, սակայն անհասանելի է եղել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 547 անգամ
01.05.2024
Դիտվել է 305 անգամ
25.04.2024
Դիտվել է 264 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster