20-11-2025 10:13 Վերամշակված սննդամթերքի, երշիկեղենի և սոուսների չափից շատ օգտագործումը կարող է պոտենցիալ մեծացնել սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը: Ըստ բժիշկների՝ որքան շատ աղ եք ուտում, այնքան մեծ է հիպերտոնիայի առաջացման ռիսկը, որը հանգեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի։ Շաքարը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել. չափազանց շատ քաղցրավենիք և շաքարային ըմպելիքներ հանգեցնում են քաշի ավելացման, տրիգլիցերիդների բարձրացման և շաքարախտի զարգացման ռիսկի, որոնք բոլորն էլ վնասակար են սրտի համար։
20-11-2025 10:11 Օրեգոնի աշխատանքային հիգենիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամեն գիշեր նույն ժամին քնելու սովորությունը երկու շաբաթվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը և ազդեցությունը նկատվում է անկախ հիպերտոնիայի համար դեղորայքի ընդունումից: Ըստ գիտնականների՝ այդ ազդեցությունը համեմատելի էր կանոնավոր վարժությունների կամ սննդակարգում աղի նվազեցման արդյունքների հետ: ։
20-11-2025 10:06 Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ փոքր ընտանի կենդանիները, ինչպիսիք են ձկները և համստերները, նվազեցնում են անհանգստությունը երեխաների մոտ: Հետազոտողները ենթադրում են, որ նման կենդանիները ստեղծում են կայուն, հանգիստ միջավայր, որը խթանում է կարեկցանքը և պատասխանատվության զգացումը՝ առանց լրացուցիչ սթրեսի:
20-11-2025 02:35 Եկատերինբուրգում դատարան է ներկայացվել անզգուշությամբ կատարված սպանության գործ, որը կապված է մոր կողմից չորս ամսական երեխայի մահվան հետ։ Հետաքննությունը պարզել է, որ 2025 թվականի օգոստոսի սկզբին կինը չափազանց ուժեղ է ճոճել երեխայի մահճակալը։ Արդյունքում երեխան ընկել է մահճակալի շարժական կողին և հարված ստացել։ Վնասվածքը մահացու է եղել։ Մայրը ողբերգության օրը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
19-11-2025 11:40 2025 թվականի ձմեռը դեռ չի սկսվել, բայց այն արդեն անսպասելիորեն փոխել է մեր նախընտրած առաջնահերթությունները. կենտրոնական տեղ են գրավել ոչ միայն ջերմություն, այլև հավաքվածության զգացողություն պարգևող հագուստները: Քիչ քաոս և ավելի շատ մտածվածություն պահանջող զգեստապահարանում երկար վզով հագուստը կրկին դարձել է ինտելեկտուալ և ասկետիկ նրբագեղության խորհրդանիշ: 2025 թվականին երկար վզով սվիտերը դադարել է լինել պարզապես «ցուրտ եղանակի հագուստ լինել» և դարձել է ոճային տարր՝ իր ուրույն բնույթով։
19-11-2025 11:29 Սուրճի օգտագործումը նվազեցնում է ֆիբրիլյացիայի՝ սրտի ռիթմի խանգարման առաջացման ռիսկը, որը կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտային անբավարարության։ Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի և Ադելաիդայի համալսարանի գիտնականները: Նախկինում բժիշկները սրտի հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ էին տալիս սահմանափակել կոֆեինի ընդունումը՝ առիթմիայի ախտանիշների վատթարացման ռիսկի պատճառով: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել հակառակը. օրական մեկ բաժակ սուրճ խմելը 39%-ով նվազեցնում է ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը:
19-11-2025 11:23 Սկանդալային նկարիչ Մաուրիցիո Կատելանի նախագծած մաքուր ոսկուց պատրաստված զուգարանակոնքը Sotheby's աճուրդում վաճառվել է ապշեցուցիչ 12.1 միլիոն դոլարով։ Մոտավորապես 101 կգ քաշով «Ամերիկա» անվամբ զուգարանակոնքը ամբողջությամբ պատրաստված է 18 կարատանոց ոսկուց։ Սկզբնական գինը 10 միլիոն դոլար էր, որը համապատասխանում էր թանկարժեք մետաղի շուկայական արժեքին։
19-11-2025 11:20 Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը անհամբեր սպասում են իրենց չորրորդ երեխայի ծննդին։ Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ զույգը «հուզված» է և պատրաստ է վեց հոգանոց ընտանիքի հետ կապված «կառավարվող քաոսի»։
19-11-2025 01:48 Նիկոլ Քիդմանի նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը, արձագանքել է դերասանուհու 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնու՝ Քիթ Ուրբանից բաժանվելուն: International Business-ը հայտնել է, որ դերասանը ուշադիր հետևել է Քիդմանի 58-ամյա Քիթ Ուրբանից բաժանվելու լուրին: «Երբ Թոմն ու Նիկոլը բաժանվեցին, բոլորը ատում էին նրան, բայց բոլորը համակրում էին Նիկոլին: Նրան պատկերում էին որպես վատ տղա, և այդ խարանը տարիներ շարունակ հետապնդում էր նրան: Հիմա, երբ ամեն ինչ փոխվել է, նա դա համարում է կարմա: Դա շատ իրոնիկ է նրա համար», - ասել են 63-ամյա դերասանին մոտ կանգնած աղբյուրները:
17-11-2025 11:44 Քաղցր բան ուտելու ցանկությունը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող էվոլյուցիոն գործընթացներով: Մասնագետները նշում են, որ քաղցրավենիքի մեջ պարունակվող պարզ ածխաջրերը օրգանիզմում արագորեն քայքայվում են՝ առաջացնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում: Ուղեղը սա ընկալում է որպես հզոր և արագ էներգիայի աղբյուր, որը էվոլյուցիոն առումով կարևոր է գոյատևման համար: Ի պատասխան՝ ակտիվանում է պարգևատրման համակարգը՝ արտազատելով դոֆամին նեյրոհաղորդիչը, որը ստեղծում է հաճույքի և բավարարվածության զգացողություններ։ Գլյուկոզայի մակարդակի բարձրացումից կարճ ժամանակ անց տեղի է ունենում արագ անկում, ինչը կարող է հանգեցնել էներգիայի կորստի, դյուրագրգռության և ուժեղ քաղցի:
17-11-2025 11:40 Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը Instagram–ում հրապարակել է հուզառատ գրառում՝ նշելով, որ կյանքում իրեն նոր շրջափուլ է սպասվում. նա դարձել է երեք երեխայի մայր։ Նա գրառմանը կից հղիության շրջանից գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել՝ սպիտակ տոպով ու սպիտակ շրջազգեստով, որում դեռևս պատկերված է գեղեցիկ կարգավիճակով։
17-11-2025 11:35 Դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր Instagram–ում հրապարակած նոր տեսանյութով և երկար, անկեղծ գրությամբ խոստովանել է՝ անցնում է ներքին մեծ փոփոխությունների միջով։ Տեսանյութում նա ինքնուրույն կտրում է սեփական մազերը, իսկ մեկնաբանությունը վերածվում է խորը ու ցավոտ, բայց միևնույն ժամանակ անկեղծ ինքնախոստովանության։ Դերասանուհին ընդունում է, որ վերջին շրջանում իր մեջ ոչ թե ինչ–որ բան կոտրվել է, այլ մի բան «դարձել է ուրիշ»՝ լուռ, անվան չարժանացած, բայց անսասան։
17-11-2025 03:54 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա Governors Awards մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցել են Հոլիվուդի լավագույն հայտնիները՝ Նատալի Փորթմանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Գվինեթ Փելթրոուն, Էմմա Սթոունը, Քեյթ Ուինսլեթը, Ջեյքոբ Էլորդին, Ջենիֆեր Լոպեսը, Դակոտա Ջոնսոնը, Քրիստեն Ստյուարտը, Սիդնի Սուինիը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոուրենսը, Թոմ Քրուզը, Քեյթ Հադսոնը, Հյու Ջեքմանը, Միա Գոթը, Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ամանդա Սեյֆրիդը, Էլ Ֆաննինգը, Ջերեմի Ալեն-Ուայթը, Անյա Թեյլոր-Ջոյը և ուրիշներ:
17-11-2025 01:50 Մահացել է քսանմեկամյա բլոգեր Իրինա Նեբոգան, ով հինգ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ և մանրամասնորեն դրա մասին գրում սոցիալական ցանցերում: Նրա մահվան մասին գրառումը հայտնվել է նրա Telegram ալիքում: «Ես պայքարեցի մինչև վերջ, բայց երեկ ժամը 22:25-ին մահացա: Ես մահացա շատ հեշտությամբ և հանգիստ՝ շրջապատված իմ սիրելիներով: Ես չէի վախենում, ես խուճապի չմատնվեցի. դուք ինձ լավ եք ճանաչում», - ասվում է գրառման մեջ:
15-11-2025 12:29 Կանոնավոր և զգալի քանակությամբ ալկոհոլի օգտագործումը «երիտասարդացնում» է ինսուլտը ավելի քան 10 տարով, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։ Հետազոտության տվյալներով՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով օգտագործել են օրական երեք կամ ավելի ալկոհոլային խմիչք, գլխուղեղի արյունազեղում են ունեցել՝ ավելի հաճախ, ավելի երիտասարդ տարիքում և միջինում ավելի ծանր ձևով, քան նրանք, ովքեր քիչ էին խմում կամ ընդհանրապես չէին խմում։
15-11-2025 12:02 Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այն առաջին անգամ ղեկավարել է կին-դիրիժոր Փանիզ Ֆերյուսեֆին։ Երեկոյի գագաթնակետն է դարձել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից։ Փանիզ Ֆարյուսեֆին իր ելույթում համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին։
15-11-2025 11:54 Ռուս երգչուհի Վալերիան հանգիստ է ընդունել այն փաստը, որ ինքը չի ընդգրկվել «Գրեմմիի» անվանակարգերի ցուցակում: Այս մասին հայտնել է նրա ամուսինը և պրոդյուսերը՝ Իոսիֆ Պրիգոժինը: Վերջինիս խոսքով՝ կազմակերպիչները որոշել են, որ ներկայացված երգը «չի համապատասխանում միջազգային չափանիշներին և թեկնածուների համար սահմանված պահանջների մեծ մասին»: Նա հավելել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցելն իրենց համար ավելի շատ զբաղմունք է, քան կյանքի նպատակ։
15-11-2025 07:58 Սելենա Գոմեսը պատմել է, թե ինչպես է ամուսնական կյանքն անդրադարձել իր վրա: Նոյեմբերի 13-ին Apple Music-ին տված հարցազրույցում 33-ամյա երգչուհի-դերասանուհին ասել է, որ պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ ամուսնության առաջին շաբաթները «պարզապես երազանք են եղել»՝ հավելելով, որ չնայած յուրաքանչյուր հարաբերություն ունի վերելքներ և վայրէջքներ, Բլանկոն «ամենագեղեցիկ մարդն» է, որի հետ ինքը կարող է ապրել: Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 27-ին՝ Սանտա Բարբարայում:
14-11-2025 11:16 Վիրջինիայի համալսարանի ուսումնասիրությունից, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական վեճերի և թյուրըմբռնումների ու քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում: Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:
14-11-2025 11:04 Գիտնականները տեղեկացրել են նոր տագնապալի կապի մասին. նոր հետազոտության համաձայն՝ երիտասարդ կանանց մոտ, ովքեր մշտապես օգտագործել են գերվերամշակված մթերքներ, նկատելիորեն բարձրացել է աղիներում անոմալ գոյացությունների վաղ առաջացման հավանականությունը, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել քաղցկեղի։ Գերվերամշակված սնունդ սովորաբար համարում են արդյունաբերական մթերքները, որոնք պատրաստ են օգտագործման կամ պահանջում են նվազագույն տաքացում, հարուստ չեն ամբողջահատիկ բաղադրիչներով, բջջանյութով եւ վիտամիններով, բայց պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, շաքար, աղ եւ սննդային հավելումներ։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։